ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտե.Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից օգոստոսի 27-ին ընդունված բանաձեւը համարվում է վճռորոշ ու պատմական քայլ

28 օգոստոսի, 2014 | 07:56

hhd droshԼեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման իրավունքի ճանաչման մասին Կալիֆորնիայի նահանգային Սենատի կողմից օգոստոսի 27-ին ընդունված բանաձեւը համարվում է վճռորոշ ու պատմական քայլ՝ այնպիսի մի նահանգում, ուր բնակություն է հաստատել արտերկրի խոշորագոյն հայ համայնքը: Այս մասին հայտարարություն է տարածել Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է.

«ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական Կոմիտեն ողջունում է այս հանդուգն ու անկյունադարձային քայլը, որը փաստացի արգասիքն է ո՛չ միայն ամերիկահայ համայնքի տքնաջան աշխատանքի, այլ նաեւ՝ Կալիֆորնիայի նահանգային պաշտոնատարների կողմից հաստատումն է բոլոր ժողովուրդների ինքնորոշման իրավունքի:

Սույն բանաձեւը վճռական կարեւորություն ունի այժմ, երբ Ադրբեջանի պատերազմական հոխորտագին հռետորությունը եւ վերջերս իր բազմիցս կրկնած զինադադարի խախտումները, ինչպես նաեւ թուրքական ու ադրբեջանական լոբբիստական ջանքերը ուղղված էին ձախողության մատնելու սույն քայլը:

Բանաձեւը է՛լ ավելի է վերահաստատում ազատագրական պայքարի հիմնադրույթը, որը ծավալվել է մեր ժողովրդի կողմից եւ պիտի խթան հանդիսանա համայն հայությանը, շարունակելու իր ջանքերը՝ ի խնդիր արդարության եւ ամբողջական ազատագրության:

Նշելով այս հավաքական հաղթանակը, մենք մեծապես գնահատում ենք Հայ Դատի Հանձնախմբի գործիչներին, ովքեր վճռականորեն եւ հետեւողականորեն աշխատում են հիշյալ նպատակի կենսագործման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ օգոստոսի 27-ին, Կալիֆորնիայի նահանգային Սենատն ընդունել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության եւ ինքնորոշման մասին բանաձեւը:

Քվեարկված բանաձեւը նաեւ կոչ է անում ԱՄՆ-ին՝ ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ ազդարարելով, որ ամերիկյան ժողովուրդն աջակցում է անկախ եւ պատմականորեն հայկական այս երկրի քաղաքացիների ազգային եւ ժողովրդավարական ձգտումները:

Պատմական այս քվեարկությունը, մասնավորապես, քաջալերում է Արցախի շարունակական ջանքերը՝ որպես ազատ եւ անկախ պետություն զարգանալու ճանապարհին, եւ պաշտոնապես կոչ է անում ԱՄՆ նախագահին եւ Կոնգրեսին՝ աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ինքնորոշմանն ու ժողովրդավարական անկախությանը:

Աղբյուր՝  NEWS.am


Առնչվող նյութեր
1. Հայաստանի եւ Արցախի նախագահները Ստեփանակերտի հուշահամալիրում հարգանքի տուրք են մատուցել հերոսների հիշատակին
2. Ադրբեջանական կողմին խորհուրդ եմ տալիս այդքան վստահ չլինել նրանում, որ ինքը վերահսկում է ռազմական դրության էսկալացիայի հարցը.Դավիթ Տոնոյան
3. Հասմիկ Պապյանի մենահամերգը Շուշիում
4. «ԲրուտԱրտ» կավագործության միջազգային սիմպոզիումը Արցախում
5. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
6. Հայաստանի եւ Արցախի նախագահները հանդիպել են Ստեփանակերտում
7. Հայաստանի ԱԳ նախարարն ընդունեց Մինսկի խմբի համանախագահներին
8. Տիգրան Բալայանի մեկնաբանությունը Արցախի պաշտպանության բանակի զինծառայողի սպանության մասին
9. Արցախի պետնախարար նշանակվեց Գրիգորի Մարտիրոսյանը. Նախագահի կողմից կատարվել են նոր նշանակումներ
10. Նիկոլ Փաշինյանի կոչը նպաստեց Ստեփանակերտի բողոքի ակցիայի խաղաղ հանգուցալուծմանը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: