ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 օգոստոսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՅԴն Իր Ամբողջական Զօրակցութիւնն Է Յայտնում Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն

21 հուլիսի, 2018 | 19:05

ՀՅԴ Հայաստանի Գերագոյն մարմինն իր անհանգստութիւնն ու մտահոգութիւնն է յայտնում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրաժարականի պահանջի պատրուակով հանդէս եկող «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» նախաձեռնութեան անդամների գործողութիւններու անվայել պահուածքի կապակցութեամբ:

Եկեղեցու «բարենորոգման» կարգախօսներով հանդէս եկող խմբի սադրիչ եւ սանձարձակութեան հասնող պահուածքն ու գործողութիւնները, ըստ էութեան, վերածուել են ոչ միայն Հայ առաքելական եկեղեցու նուիրապետի, այլեւ եկեղեցական ինստիտուտի նկատմամբ բացայայտ ոտնձգութեան, ինչն ուղղակիօրէն հարուածում է հայ ժողովրդի հոգեւոր միասնութեան համակարգին:

Սահմանադրութեամբ ճանաչուած է Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպէս ազգային եկեղեցու բացառիկ առաքելութիւնը հայ ժողովրդի հոգեւոր կեանքում, նրա ազգային մշակոյթի զարգացման եւ ազգային ինքնութեան պահպանման գործում, հետեւաբար՝ պետութիւնը պարտաւոր է քայլեր ձեռնարկել եկեղեցական ինստիտուտը թիրախաւորող, բռնութեան դրսեւորման միտումներ ունեցող գործողութիւնները կանխելու ուղղութեամբ:

Քննադատելու, բողոքելու իրաւունքի իրացումը կարեւոր է, սակայն չի կարելի ժողովրդավարութիւնը շփոթել ամենաթողութեան հետ՝ խտրականութիւն չդնելով պայքարի միջոցների եւ եղանակների միջեւ:

ՀՅ Դաշնակցութիւնն իր ամբողջական զօրակցութիւնն է յայտնում Հայաստանեայց առաքելական սուրբ եկեղեցուն եւ կոչ է անում պատկան մարմիններին՝ օրէնքի շրջանակներում կանխել մեր հոգեւոր եւ ազգային միասնութեան դէմ ուղղուած, իրենց բնոյթով աղանդաւորական եւ կասկածելի ծագումնաբանութեամբ խմբակների սադրիչ գործողութիւնները:

 

ՀՅԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԵՐԱԳՈՅՆ ՄԱՐՄԻՆ

19 Յուլիս 2018


Առնչվող նյութեր
1. Ժամանակն է համազգային զգօնութեան. ՌԱԿ հայտարարութիւնը եկեղեցւոյ տագնապի շուրջ
2. Գերմանահայոց գործարարների միությունն իր զորակցությունն է հայտնել Մայր Աթոռին եւ Ամենայն Հայոց կաթողիկոսին
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Նախիջեւանին սահմանակից մարտական դիրքեր
4. Հուլիսի 7-ին հավատացյալների երկրպագության համար դուրս բերվեց Աստվածամուխ Սուրբ Գեղարդը
5. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկեց ՀԵՀԵՄ համահայկական երիտասարդական հավաքը
6. Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը ուխտավորներին՝ իր հրաժարականի պահանջի առիթով
7. Վարչապետը ժամանել է Արցախ. Նիկոլ Փաշինյանն ու Բակո Սահակյանն այցելել են Ճարտարի նորակառույց Սուրբ Վարդանանք եկեղեցի
8. Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը խոսել են ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին
9. Հայ Եկեղեցուոյ Մէջ Ծագած Տագնապներ Փողոցին Մէջ Չէ, որ Կը Լուծուին Այլ Կրօնական Հաստատութեան Երդիկին Տակ. ՌԱԿ-ի կոչը
10. Նիկոլ Փաշինյանն այցելել է Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի Առաջնորդանիստ Սուրբ Պայծառակերպություն եկեղեցի

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: