ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հ.Մ.Ը.Մ.Ի ՄԻՋԴԻՒԱՆԱԿԱՆ 9-ՐԴ ԽՈՐՀՐԴԱԺՈՂՈՎԸ ԿԻՊՐՈՍՈՒՄ

31 հոկտեմբերի, 2016 | 23:22

hmem5-cyprus

ՆԻԿՈՍԻԱ.- Հինգշաբթի, 26 Հոկտեմբեր 2016-ի առաւօտեան, Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիոյ մէջ, իր աշխատանքներուն սկսաւ Հ.Մ.Ը.Մ.¬ի միջ¬դիւանական 9-րդ խորհրդաժողովը, կազմակերպութեամբ Հ.Մ.Ը.Մ.¬ի Կեդրոնական Վարչութեան եւ հիւրընկալութեամբ Կիպրոսի Հ.Մ.Ը.Մ.¬ՀԵՄ¬ի վարչութեան։
Խորհրդաժողովին իրենց մասնակցութիւնը կը բերեն միութեան համահայկական կառոյցի 7 Շրջանային եւ 12 Մեկուսի Վարչութիւններու 40 ներկայացուցիչները, Հ.Մ.Ը.Մ.¬ի Կեդրոնական Վարչութեան կազմը եւ ՙՄարզիկ՚ պաշտօնաթերթի խմբագիրը։ Մասնակիցներու շարքին են միութեան նորաստեղծ շրջաններէն Թիֆլիսի, Մոսկուայի, Միւնիխի եւ Առնհեմի (Հոլանտա) ներկայացուցիչները։
Խորհրդաժողովին բացումը կատարուեցաւ ՙՅառաջ նահատակ՚ քայլերգի խմբերգումով, ապա մէկ վայրկեան յոտնկայս լռութեամբ մասնակիցները յարգեցին յիշատակը Սուրիոյ պատերազմին զոհուած 24 Հ.Մ.Ը.Մ.ականներուն եւ Արցախի ռազմաճակատներուն վրայ նահատակուած հայ զինուորներուն։
Բացման խօսքով հանդէս եկաւ եւ համա¬ՀՄԸՄական նման խորհրդաժողովներու կարեւորութեան եւ դերակատարութեան մասին խօսեցաւ Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Գառնիկ Մկրտիչեան։

Ան նշեց, որ նման խորհրդաժողովները առիթներ են միութենական մեր ներուժը գնահատելու, անցնող ժամանակաշրջանի գործունէութիւնը արժեւորելու եւ աւելի փայլուն ապագայ մը ծրագրելու համար։ Ան ըսաւ, որ մեր ժողովուրդի եւ հայրենիքի նշանակալից այս օրերուն, Հ.Մ.Ը.Մ. կը մնայ ՙՄի՜շտ պատրաստ՚ սկզբունքով գործող այն կազմակերպութիւնը, որ իր բովանդակ կարողականութիւնը ի սպաս կը դնէ մեր ժողովուպդի կարիքներու բաւարարման եւ Հայաստանի հզօրացման ու բարգաւաճման։
Այսօր,¬ շեշտեց Մկրտիչեան,¬ Միջին Արեւելքի քաղաքական ծանօթ պայմաններուն բերումով ստեղծուած են նոր իրավիճակներ։ Մեր ժողովուրդին տեղաբաղխական պատկերը ենթարկուած է փոփոխութեան եւ, հետեւաբար, Հ.Մ.Ը.Մ. հարկ է որ ամբողջական ուժերով լծուի մեր ցիր ու ցան ժողովուրդի համախմբման ու կազմակերպման գործին։
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան ատենապետին խօսքէն ետք, խորհրդաժողովը անցաւ իր առաջին օրուան աշխատանքին եւ լսեց միութեան շրջաններու ամփոփ տեղեկագիրները, որոնք ներկայացուցիչներու կողմէ ներկայացուեցան լսատեսողական արդի միջոցներով։
Խորհրդաժողովը իր աշխատանքները կը շարունակէ մինչեւ Շաբաթ օր, օրակարգին վրայ ունենալով մարզական, սկաուտական, վարչական գործունէութեան վերաբերող նիւթեր, Հ.Մ.Ը.Մ.ի եւ Հայաստանի Ա. Հանրապետութեան 100-ամեակի տօնակատարութիւններուն վերաբերող ծրագիրներ, ՙՄարզիկ՚ պաշտօնաթերթի եւ Հ.Մ.Ը.Մ.ի քարոզչական միջոցներուն առնչուող հարցեր եւ վարչական ու դիւանական ընթացիկ աշխատանքներ։

Հ.Մ.Ը.Մ.Ի ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ՎԱՐՉՈՒԹԵԱՆ
ԼԻԱԳՈՒՄԱՐԻ ՆԻՍՏԵՐՈՒ ԱՒԱՐՏ
Հ.Մ.Ը.Մ.ի միջ-դիաւանական 9-րդ խորհրդաժողովը կանխեց Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան երկօրեայ լիագումարը, որ քննեց միութեան վերջին Պատգամաւորական Ժողովէն՝ Սեպտեմբեր 2015-էն մինչեւ օրս միութեան կատարած աշխատանքները եւ յառաջիկայ երեք տարիներու ծրագիրները։
Լիագումարը լայնօրէն անդրադարծաւ համա-Հ.Մ.Ը.Մ.ական յառաջիկայ մարզախաղերուն (2017) եւ բանակումին (2018) կազմակերպման գծով տարուող աշխատանքներուն։

Արծարծուեցան նաեւ միութեան կազմակերպական կեանքը յուզող ընդհանրական մտահոգութիւններ. Եւրոպայի մէջ նոր մասնաճիւղերու ստեղծում, Հայաստանի մէջ կազմակերպական ցանցի ընդլայնում, սկաուտական միջազգային համագումարներու եւ ճամպորիներու մասնակցութիւն, միութեան քարոզչական համակարգի վերակազմակերպում, տնտեսական հզօրացման նախածեռնութիւններ եւ այլն։
Հ.Մ.Ը.Մ.ի Կեդրոնական Վարչութեան լիագումարը իր երկու օրուան սպառիչ նիստերուն ընթացքին մշակեց նաեւ միութեան 100-ամեակի տօնակատարութիւններուն, հրատարակութիւններուն եւ համա¬Հ.Մ.Ը.Մ.ական տարբեր նախածեռնութիւններուն համապարփակ ծրագիրը։


Առնչվող նյութեր
1. Հեծանվորդ Էդգար Սահակյանը` Մ23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն
2. Վիեննան հյուրընկալում է 23-րդ Եվրո-հայկական մարզական խաղերը
3. Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի աշխարհի եռակի չեմպիոն
4. Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում
5. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
6. Բռնցքամարտիկ Համո Ապերյանը՝ Չեխիայի քառակի չեմպիոն
7. 20-ամյա Էրիկ Աղաթելյանը դարձել է բռնցքամարտի Չեխիայի չեմպիոն
8. Վիսբադէնի «Մասիս» խումբը հաղթեց գերմանական մրցաշարում
9. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին այցելեցին Օլիմպիական խաղերի մեդալակիրները
10. Չեխիա. Սատարենք հայ համայնքի ,,Արմենիա,, ֆուտբոլային թիմին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
2.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
3.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
4.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
6.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
7.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
8.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
9.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
10.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: