ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հղի Արմինե Մինասյանին հրաժարվում են ապահովագրել Չեխիայում

30 մայիսի, 2016 | 07:38

armine minasian czexiaՊՐԱՀԱ- Ինչպես հաղորդում է չեխական  zpravy.aktualne.cz կայքէջը, հայազգի Արմինե Մինասյանին չեխական ապահովագրական ընկերությունները չեն ապահովագրում, քանի որ նա գտնվում է ռիսկային գոտում՝ հղի է։ Արդեն երեք տարի է  28ամյա Արմինեն ապրում է Չեխիայում, ամուսինը աշխատում է եւ մնալու օրինական իրավունք ունի։ Ամուսինը բացել է իր շինարարական ընկերությունը եւ նույնիսկ մի քանի աշխատող ունի։ Արմինեն ապարդյուն փորձում է ապահովագրվել, սակայն ապահովագրական ընկերությունները հրաժարվում են եւ Արմինեն ստիպված է նախածննդյան քննությունների ու բուժստուգումների , ինչպես նաեւ երեխայի ծնվելու համար վճարել 35 հազար կրոն։ Արդեն իսկ տարբեր ստուգոմւների համար վճարել է 20 հազար կրոն, եւս 17 հազար պետք է վճարի նախածննդյան ստուգման համար եւ 20 հազար կրոն էլ՝ ծննդաբերության համար։

Ներքին գործերի նախարարությունը մերժել է նրա  թե՜ ուսման վիզան տալու հարցում, եւ թե՜ փախստականի կարգավիճակի։ Իսկ նոր վիզա ստանալու համար նա պարտավոր է կրկին մեկնել Հայաստան եւ այնտեղից դիմել ու սպասել։ Բնականաբար ռիսկային հղիություն տանող Արմինեն չի կարող հղիության 7-րդ ամսում ճամփորդել։ Տարօրինակ է, որ  նրա ամուսինը ունի  մշտական բնակության իրավունք, իսկ հղի կնոջը մերժում են միանալ ամուսնուն։

Ըստ վիճակագրական տվյալների, այսօր Չեխիայում հանրային առողջապահությունից չեն կարողանում օգտվել մոտ 50-80 հազար մարդ։ Իրավունք ունեն միայն ԵՄ քաղաքացիները, ինչպես նաեւ Չեխիայում մշտական բնակության իրավունք ունեցող մարդիկ։

Կառավարությունն անցած շաբաթ մերժել է  Օտարերկրացիների բնակության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը պետք է կարգավորեր նաեւ բժշկական ապահովագրության հարցը։ Մյուս կողմից հոդվածում նշվում է, որ նույնիսկ  եթե այդ փոփոխությունը ընդունվեր, այն օտարերկրացիներին  այդ հարցում այնքան էլ չէր օգնի։

Մանրամասները՝ չեխերեն zpravy.aktualne.cz

ՕՐԵՐ

Լուսանկարը՝ Մարտին Բիբենի


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Հայ երեխաները դարձան Պրահայի միջազգային երաժշտական փառատոնի դափնեկիրներ
10. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
2.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
3.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
4.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
5.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
6.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
7.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
8.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
9.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
10.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: