ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 հունվարի, 2019
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ 25-ամյակին նվիրված միջոցառում Հոլանդիայի խորհրդարանի Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Հարի Վան Բոմելի մասնակցությամբ, 3 հոկտեմբերի 2016

28 սեպտեմբերի, 2016 | 09:02

van-bommel

 

Դասախոսություն և քննարկումներ Հայաստանի զարգացումների շուրջ Հոլանդիայի խորհրդարանի սոցիալիստական կուսակցության (SP) խմբակցության պատգամավոր Հարի Վան Բոմելի մասնակցությամբ` Հայաստանի Հանրապետության 25-ամյակի տոնակատարությունների շրջանակում։

Պարոն Հարի Վան Բոմելը, Հոլանդիայի խորհրդարանում որպես Սոցիալիստական կուսակցության (SP) արտաքին գործերի խոսնակ, քաջատեղյակ է հայ իրականությանը` նույնպես իր Հայաստան և Արցախ այցելությունների շնորհիվ, և արդեն երկար տարիներ է ինչ ներգրավված է Նիդերլանդների հայ համայնքի հարցերում: Նա որոշել է չվերադառնալ Հոլանդիայի խորհրդարան որպես պատգամավոր հաջորդ ընտրություններից հետո։ Այնուհետև նա իր ուշադրությունը բևեռելու է զարգացող ժողովրդավարությունների վրա, ելնելով միջազգային հարաբերությունների հարցերում իր երկարամյա փորձից, և հետևաբար կարող է դրական դեր խաղալ Հայաստանում ժողովրդավարության զարգացման գործում: Պարոն Հարի Վան Բոմելի ներածական խոսքից հետո, հնարավորություն կլինի Հայաստանի զարգացումների շուրջ կարծիքներ փոխանակել պարոն Վան Բոմելի հետ։

Թվական` Երկուշաբթի, 3 հոկտեմբերի 2016, ժամը 20-ին
Սրահը բաց է ժամը 19.30-ից
Վայր` Աբովյան մշակութային կենտրոն
Weesperstraat 91 – 2574 VS The Hague, Նիդերլանդներ
Մուտքը` Ազատ է – Գրանցումը էլ. նամակով` info@abovian.nl

Առնչվող նյութեր
1. Ամստերդամ. դեսպան Բալայանի հանդիպումները ԱՐՄԱ ընկերությունում եւ այլ կառույցներում
2. Լույս է տեսել Տիգրան Բալայանի «Արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը» գիրքը
3. Ամատունիների շառավիղները
4. Հայաստանի դեսպան Տ.Բալայանը հանդիպեց Նիդերլանդների Սենատի նախագահին
5. Հայաստանի դեսպանը հանդիպեց Նիդերլանդների վարչապետի խորհրդականին
6. Դեսպան Տիգրան Բալայանը հավատարմագրերն է հանձնել Նիդերլանդների թագավորին
7. Դեսպան Բալայանը հանդիպել է Հաագայի «Աբովյան» մշակութային միության անդամներին
8. Քիմիական զենքի կոնվենցիայի մասնակից պետությունների 23-րդ կոնֆերանսը
9. Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10. Տիգրան Բալայանը՝ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Թուրքիան ցեղասպանության իրականացման հավանականությամբ երկրների տասնյակում է
2.ՅԱՆ ԳԻԼԱՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՋԱԿՑԵԼ ԳՅՈՒՄՐԻԻ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻՆ
3.Հայերը, հայկական բիզնեսն աշխարհում ամենուր են, ինչի շնորհիվ համագործակցության ներուժը անհամեմատ մեծանում է
4.Չեխ ուսանող Յան Պալախի ողբերգական մահվան 50-րդ տարելիցը
5.ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԷՋ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՆԻՍՏԵՐ՝ ՀԱՅ ՄԱՄՈՒԼԻ ՏԱՐԻ ՀՌՉԱԿՈՒՄԻՆ ԱՌԻԹՈՎ
6.«Սրընթաց հեղափոխությունները տեղի են ունենալու նաև մեր ամենօրյա կյանքում». Նախագահ Արմեն Սարգսյան
7.Լենա Նազարյանը, Ալեն Սիմոնյանը եւ Վահե Էնֆիաջյանն ընտրվել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալներ
8.Դեսպան Վարուժան Ներսեսյանն իր հավատարմագրերը հանձնեց ԱՄՆ նախագահին
9.Սահակ Սարգսյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ
10.Ավստրիայում Հայաստանի դեսպանը նաեւ ՀՀ ներկայացուցիչ ԵԱՀԿ-ում եւ ՄԱԿ-ի կազմակերպություններում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2019
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: