ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ քաղաքացու հանդեպ ՌԴ սահմանապահների կողմից իրականացված հակաիրավական գործողությունների վերաբերյալ. Հայտարարություն

19 սեպտեմբերի, 2016 | 03:28

stepan-grigorianԱլԳ ՔՀՖ Հայաստանի ազգային պլատֆորմի հայտարարությունը

Սույն թվականի օգոստոսի 30-ին Մոսկվայի Շերեմետեւո օդանավակայանում Ռուսաստանի Դաշնության սահմանապահների կողմից ձերբակալվել է Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվ եւ փորձառու ներկայացուցիչ, ՀՀ Գերագույն Խորհրդի նախկին պատգամավոր եւ ՀՀ արտգործնախարարի նախկին խորհրդական, Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

10 ժամ մեկուսացված պահելուց հետո, որի ընթացքում նրանից խլվել էր իր անձնագիրը, նրան վտարել են Ռուսաստանից Հայաստան:

Ընդ որում, նրա հանդեպ նման վերաբերմունքը սահմանապահները հիմնավորվել են այն հանգամանքով, որ իրեն արգելված է մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք՝ մինչեւ 2030թ. «Ռուսաստանի Դաշնության տարածք մուտք գործելու կարգի վերաբերյալ» ՌԴ դաշնային օրենքի 26 եւ 27 հոդվածների հիման վրա: Մասնավորապես  26 հոդվածի 9-րդ կետի հիման վրա՝ «Այն օտարերկրյա քաղաքացիների վտարման մասին, որոնք մասնակցում են Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունների գործունեությանը»: Ավելի ուշ, սակայն, պարզվեց, որ համաձայն Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայության կայքի՝ Ստեփան Գրիգորյանը իրավունք ունի առանց որեւէ սահմանափակման մուտք գործել Ռուսաստանի Դաշնության տարածք:

Մենք համարում ենք, որ Ռուսաստանի իշխանությունների անհիմն եւ հակաիրավական գործողությունները, որոնք սահմանափակում են Հայաստանի Հանրապետության քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը, քաղաքական դրդապատճառներ ունեն, քանի որ Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնը, որի ղեկավարն է Ստեփան Գրիգորյանը, ակտիվորեն համագործակցում է եվրոպական ոչ կառավարական կազմակերպությունների հետ եւ չի թաքցնում, որ հայ ժողովրդի ապագան տեսնում է ժողովրդավարական արժեքների վրա հենվող եվրոպական երկրների ընտանիքում:

Պետք է նաեւ նշել, որ Հայաստանի եւ ՌԴ-ի միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ: Այդ իսկ պատճառով Հայաստանում կասկած է առաջացել, որ ՌԴ-ն ունի ՀՀ անցանկալի քաղաքացիների «սանկցիոն ցուցակ»: Վերջապես, Ստեփան Գրիգորյանը որեւէ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում եւ այդ երկիր մի քանի ժամով մտնելու իր նպատակը զուտ անձնական բնույթ ուներ (այցելություն հանգուցյալ հոր շիրիմին): Պատժամիջոց կիրառելով Ստեփան Գրիգորյանի հանդեպ, վերջինի՝ Հայաստանում եւ երրորդ երկրներում գործունեության համար, ՌԴ իշխանությունները փաստորեն միջամտել են Հայաստանի եւ այն երկրների ներքին գործերի մեջ, որտեղ Ստեփան Գրիգորյանը օրինական գործունեությամբ է զբաղված:

Վերջին ժամանակներում սա առաջին դեպքը չէ, երբ ռուսաստանյան պետական կամ ոչ պետական դերակատարների կողմից թիրախավորվում են հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները: Վերջերս նման դեպք տեղի ունեցավ, երբ անհայտ, բայց հայտնի շահեր սպասարկող մի կայք տարածեց Հայաստանում գործող իբր ամերիկյան գործակալներ հանդիսացող անձանց մի ցուցակ, որում տեղ էին գտել Հայաստանի քաղաքացիական հասարակության մի շարք ակտիվ ներկայացուցիչների լուսանկարները եւ նրանց տվյալները:

Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը դատապարտում է Ռուսաստանի պետական մարմնի կողմից Ստեփան Գրիգորյանի հանդեպ իրականացված հակաիրավական գործողությունը:

Իմանալով այն մասին, որ ՀՀ ԱԳՆ-ն Ստեփան Գրիգորյանի գործի վերաբերյալ հարցում է կատարել Հայաստանում ՌԴ դեսպանատուն, կոչ ենք անում Հայաստանի դիվանագիտական ծառայութանը՝ ցուցաբերել սկզբունքայնություն եւ հետեւողականություն ՀՀ քաղաքացու խախտված իրավունքների պաշտպանության հարցում:

Մենք նաեւ դիմում ենք Հայաստանում ՌԴ դեսպանատանը՝ առաջարկելով պարզաբանում տալ հետեւյալ հարցերին.

  1. Ի՞նչ կապ ունի Ստեփան Գրիգորյանը, որը որեւէ գործունեություն չի ծավալում Ռուսաստանի Դաշնությունում, միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ցանկի հետ, որոնց գործունեությունը անցանկալի է ճանաչվել Ռուսաստանի տարածքում http://minjust.ru/ru/activity/nko/unwanted: Արդյո՞ք այդ ցանկում ներառված կազմակերպությունների հետ համագործակցող ցանկացած կազմակերպության ներկայացուցիչ ամբողջ աշխարհում ենթակա է ՌԴ դաշնային օրենքի 26 եւ/կամ 27 հոդվածների ազդեցությանը:
  2. Արդյո՞ք այդ ցանկում ներառված կազմակերպությունների հետ համագործակցող ցանկացած կազմակերպության ներկայացուցիչների հանդեպ գործողությունը վերաբերում է նաեւ վերջիններիս՝ ՌԴ օդանավակայանները որպես տարանցման կայաններ օգտագործմանը:
  3. Ի՞նչ սկզբունքներով եւ չափորոշիչներով են որոշվում «Ռուսաստանի տարածքում անցանկալի միջազգային կազմակերպությունները»:

Մենք նաեւ արձանագրում ենք, որ մեր այս հարցադրումների լիարժեք եւ սպառիչ պատասխանը չստանալու, ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիական հասարակության որեւէ ներկայացուցչի հանդեպ նման գործողության կրկնվելու դեպքում մենք ստիպված ենք լինելու դիմել ԱլԳ եւ ԵՄ տարածքում գործող մեր բոլոր գործընկեր կազմակերպություններին՝ կոչ անելով ձեռնպահ մնալ Ռուսաստանի Դաշնություն այցելելուց կամ այդ երկրի տարածքը որպես տարանցիկ գոտի օգտագործելուց:


Առնչվող նյութեր
1. Թավշյա հեղափոխության ապագան. Ստեփան Գրիգորյանի բացառիկ հարցազրույցը ՕՐԵՐ-ին
2. Հայկական թավշյա հեղափոխությունը Ստեփան Գրիգորյանի նոր գրքում
3. Զոհրաբ Մնացականյանի մոսկովյան հանդիպումները. Մեզ համար որպես հենման կետ անփոփոխ է մնում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը և ժողովրդի անվտանգությունը
4. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…
5. Աշնանը Ռուսաստանի 13 քաղաքներում կանցկացվեն Հայաստանի օրեր
6. ՍՈՉԻԻՑ՝ ՆԱԽԻՋԵՒԱՆ. ԻՍՐԱՅԷԼԱ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔ…
7. «Ок Армения» խորագրով միջոցառումը Մոսկվայում
8. Հայկական պարը կանչում է Արմավիր. Ամալյա Խումարյանի ՚՚Կոմիտասը՚՚ ոգեւորում է բոլորին
9. Պուտինը Հայաստանին է վերադարձնելու Վռուբելի գողացված նկարը. «Դևը և հրեշտակը Թամարի հոգու հետ» կտավը
10. Վարդան Տողանյանը՝ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: