ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում.ոչնչացվել է թշնամու հենակետը

24 սեպտեմբերի, 2015 | 20:14

Armenian_military_emblemՍեպտեմբերի 24-ին ադրբեջանական կողմը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հայ-ադրբեջանական պետական սահմանի հյուսիսարևելյան հատվածում` կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ և ականանետեր: Գնդակոծվել են սահմանամերձ բնակավայրերը, ինչի հետևանքով ՀՀ Տավուշի մարզում կան զոհեր խաղաղ բնակչության շրջանում: Այս մասին ասվում է ՀՀ հաշտպանության  նախարարության հայտարարության մեջ։

Հատկանշական է, որ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է սադրիչ գործողությունների ԼՂ հիմնախնդրի կարգավորմանն ուղղված բանակցությունների և հանդիպումների նախաշեմին ու միտումնավոր լարվածություն է ստեղծում սահմանագոտում: Այս ամենը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության ռազմաքաղաքական ղեկավարությունն արհամարհում է ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված նախաձեռնություններն ու պարբերաբար արհեստականորեն ապակայունացնում է իրավիճակը շփման գծում:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ ստեղծված իրավիճակն Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նենգ մարտավարության արդյունքն է ու սկզբունքորեն հակասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում հակամարտության կարգավորման բանակցությունների տրամաբանությանը և միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը ևս մեկ անգամ կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի լարմանն ուղղված քայլերից և գործուն միջոցներ ձեռնարկել իրավիճակի կայունացման ուղղությամբ, իսկ Հայաստանի Հանրապետության հետ սահմանամերձ ադրբեջանական ազգաբնակչությանը՝ այսուհետ խուսափել սեփական զինված ուժերի համար վահան հանդիսանալուց: Սահմանագոտում իրավիճակը կայունացնելու և ադրբեջանական զինված ուժերին զսպելու նպատակով ՀՀ զինված ուժերը դիմելու են համարժեք գործողությունների, ինչի հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը:


Առնչվող նյութեր
1. 5 միջադեպ հայ-ադրբեջանական սահմանագոտում. պաշտպանության նախարարություն
2. Հայերի ջարդերի մասին՝ այժմ նաեւ չեխերենով ադրբեջանցի հայտնի գրողի գրքում
3. ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՄԲ ԳԵՐԶԳԱՅՈՒՆ ԻՐԱՆԸ…
4. Ադրբեջանական կողմը կրկին ստեր է տարածում
5. Բեռնում ավարտվեցին Սարգսյան-Ալիև բանակցությունները
6. Հայաստանի արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների հայտարարությունը՝ ադրբեջանական դիվերսիայի կապակցությամբ
7. Ադրբեջանական կողմը կրկին խախտել է հրադադարը
8. Հրադադարի խախտման ցանկացած դեպք այսուհետ ևս պատժվելու է ամենայն խստությամբ:
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին զերծ մնալ իրավիճակի հետագա սրմանն ուղղված քայլերից
10. Լուսարձակներ` Հայաստանի Հանրապետություն-Նախիջեւան սահմանի վրա

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: