ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ «ՍՓՅՈՒՌՔ» ԱՄԱՌԱՅԻՆ ԴՊՐՈՑ» 2016

10 մարտի, 2016 | 20:49

mindiaspora logoՍփյուռքի հայ համայնքներում ազգային ինքնության պահպանմանն ու զորացմանը, երիտասարդների շրջանում հայոց լեզվի իմացության մակարդակի, հայկական կրթօջախների ուսուցիչների, կրթական գործի պատասխանատուների, ազգային երգ ու պարի խմբերի ղեկավարների որակավորման բարձրացմանը, Սփյուռքի ԶԼՄ-ների, երիտասարդական կազմակերպությունների գործունեությանը, ինչպես նաև համայնքների ինքնակազմակերպմանն աջակցելու նպատակով ՀՀ սփյուռքի նախարարությունը Երևանի պետական համալսարանի հետ համատեղ 2016թ. շարունակում է իրականացնել «Սփյուռք» ամառային դպրոց» ծրագիրը:

«Սփյուռք» ամառային դպրոցում անցկացվելու են դասընթացներ հինգ ուղղություններով՝

1.«Հայոց լեզվի արագացված ուսուցում»՝ հուլիսի 3-30,

2.«Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»՝ հուլիսի 3-30,

3.«Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ»՝ հուլիսի 3-16,

4.«Լրագրողների  վերապատրաստում»՝ հուլիսի 3-16,

5.«Ազգային երգի ու պարի վարպետություն»՝ հուլիսի 3-16:

«Սփյուռք» ամառային դպրոց 2016 ծրագրի բոլոր դասընթացներն անցկացվում են հայերենով:

Մասնակցին տրվում է հավաստագիր, եթե նա կատարում է իր կողմից ընտրած գործնական աշխատանքը՝ ստանալով հանձնաժողովի դրական գնահատականը, ինչպես նաև դասընթացի ժամանակ չունենալով երեքից ավելի բացակայություն:

Բացի ծրագրված տեսական ու գործնական դասերից՝ կկազմակերպվեն նաև մշակութային միջոցառումներ, այցելություններ Հայաստանի պատմական ու տեսարժան վայրեր, հանդիպումներ պետական, հասարակական, մշակութային գործիչների, հոգևոր այրերի հետ:

Առաջին անգամ մասնակցող սփյուռքահայերը կապահովվեն գիշերակացով (հնարավոր է 3-6 մարդու համար նախատեսված հյուրանոցային համարներով):

Այն սփյուռքահայերը, ովքեր նախկինում մասնակցել են «Սփյուռք» ամառային դպրոցի» դասընթացներին կարող են անվճար մասնակցել ընտրված դասընթացին՝ հաճախելով բոլոր դասերին, սակայն չի ապահովվի նրանց գիշերակացը:

Բնակության երկրից Երևան և հակառակ ուղղությամբ, ինչպես նաև դասընթացից դուրս տրանսպորտային ծախսերը հոգում են մասնակիցները:

Հայտերն ընդունվում են մինչև 2016 թ. մայիսի 31-ը էլեկտրոնային գրանցման տարբերակով: Անհրաժեշտ է մուտք գործել ծրագրի պաշտոնական կայքի՝www.dss.am  «Դպրոց» բաժնի հինգ դասընթացներից յուրաքանչյուրի ենթաբաժնում գտնվող «Գրանցվել» մասը.

 

1.«Հայոց լեզվի արագացված ուսուցում»

2.«Հայոց լեզվի և պատմության ուսուցիչների, կրթական գործի կազմակերպիչների վերապատրաստում»

3.«Երիտասարդ առաջնորդների և համայնքային գործի կազմակերպիչներ»

4.«Լրագրողների վերապատրաստում»

5.«Ազգային երգի ու պարի վարպետություն»

Գրանցվելուց զատ անհրաժեշտ է, որպեսզի գրանցվողը Ձեր հաստատմանը ներկայացնի երաշխավորագիր, որոնց օրինակները կից առկա են.

 

ՀՀ, ք. Երևան,

ՀՀ սփյուռքի նախարարություն

Վազգեն Սարգսյան 3

Հեռ.` (+374 60) 50-08-30, (+374 10) 58-56-01 (700)

Երևանի պետական համալսարան

Ալեք Մանուկյան 1, ԵՊՀ 2-րդ մասնաշենք, 5-րդ հարկ

Հեռ.`(+374 60) 71 00 92

© ՍՓՅՈՒՌՔ ամառային դպրոց


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
3. Հայաստանում օրենքի առաջ բոլորի հավասարությունն արդեն իսկ հաստատված է.Նիկոլ Փաշինյան
4. Իշխան Թովմասյան. Մեկնելու եմ Հայաստան, այնտեղ շատ գործ կա անելու
5. Եվրոպայի ամենաերիտասարդ գործող նախարարը Հայաստանից է
6. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
7. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
8. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. «Գալուստ Կիւլպէնկեան» հիմնարկությունն ու սփյուռքի նախարարությունը կհամագործակցեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
2.Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
5.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
6.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
7.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
8.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
9.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
10.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: