ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Արի տուն 2013» ծրագրի ութերորդ եզրափակիչ փուլի բացումը

20 օգոստոսի, 2013 | 12:12

ARI TUN VERJIN PULՕգոստոսի 20-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության 2013թ ծրագրի ութերորդ՝ եզրափակիչ փուլի բացման հանդիսավոր արարողությունը:

Ծրագրի մասնակիցներին ողջունեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: Նա ծրագրի մասնակիցների, նախարարության և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնեց երեխաների ծնողներին, ուսուցիչներին, կազմակերպիչներին, վարչական շրջանների պատասխանատուներին, հյուրընկալ ընտանիքներին, կարևորեց նրանց դերը «Արի տուն» ծրագրի կայացման գործում:

Դիմելով արիտունցիներին՝ նախարարը հորդորեց լավ սովորել, առաջինը, ամենալավը լինել, շատ գիտելիք ունենալ ու լավ մարդ դառնալ:

ՀՀ սփյուռքի նախարարը ներկայացրեց սիրիահայ պատանի մարզիկ, լողորդ, 10 ոսկե մեդալի ասպետ Սերլին Մուշեղյանին: Հայ մարմնակրթական ընդհանուր միության 9-րդ համահայկական մարզախաղերին Սերլինը մասնակցում էր Սիրիայի հավաքականի կազմում և 5 ոսկի մեդալ է նվաճել: Սերլինը մասնակցելու է «Արի տուն» ծրագրի ութերորդ փուլին:

Ծրագրի մասնակիցներին ողջունեցին նաև հյուրընկալ ընտանիքների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ելույթ ունեցան նաև ծրագրի մասնակիցները, շնորհակալություն հայտնեցին կազմակերպիչներին՝ ծրագրում ընդգրկվելու հնարավորություն ընձեռելու համար: Նրանք հանդես եկան հայրենասիրական երգերով ու ասմունքով:

Ծրագրի այս փուլին մասնակցում է շուրջ 150 պատանի և երիտասարդ աշխարհի 9 երկրից՝ ԱՄՆ-ից, Գերմանիայից, Լեհաստանից, Իրաքից, Սիրիայից, Ուկրաինայից, Բելառուսից, Ռուսաստանից, Վրաստանից:

«Արի տուն» ծրագրի նախորդ յոթ փուլերով Հայաստան է ժամանել 800-ից ավելի մասնակից՝ աշխարհի 35 երկրից:

 Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: