ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
13 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ սփյուռքի նախարարի այցելությունները Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կրթամշակութային օջախներ

05 դեկտեմբերի, 2017 | 07:47

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի պաշտոնական հանդիպումները Ֆրանսիայում

ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նոյեմբերի 23-ից դեկտեմբերի 2-ը Ֆրանսիայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ֆրանսիայի հինգ քաղաքների՝ Մարսելի, Լիոնի, Վալանսի, Դեսինի, Գրենոբլի քաղաքապետերին:

Մարսելի քաղաքապետ Ժան-Կլոդ Գոդենի հետ հանդիպման ընթացքում Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը բազմաթիվ հարցերի քննարկման ընթացքում բարձրացրել է նաև Մարսել-Երևան ուղիղ չվերթի բացման խնդիրը: Հայաստանում Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել: Նախարարը առաջարկել է Հայաստանի դպրոցներում ֆրանսերենի ուսուցման դասընթացներ կազմակերպել: Հանդիպմանը քննարկվել է նաև Մարսելի կերպարվեստի թանգարանի ցուցանմուշների ցուցադրության կազմակերպումը Երևանում:

Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընթացիկ տարվա սեպտեմբերին Արցախ կատարած այցելության համար, որի ընթացքում Արցախի Ճարտար քաղաքի և Դեսինի միջև ստորագրվել է բարեկամության հուշագիր: Սփյուռքի նախարարը բարձր է գնահատել Դեսինի քաղաքապետի աջակցությունը տեղի հայերին, հայկական մշակույթի և հիշողության կենտրոնին:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը Դեսինի քաղաքապետ Լորանս Ֆոտրային պարգևատրել է ՀՀ սփյուռքի նախարարության Երախտագիտության մեդալով:

Լիոնի քաղաքապետ Գևորգ (Ժորժ) Կեպենեկյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ֆրանսիական հարաբերություններին վերաբերող հարցեր, դրանց բարձր մակարդակն ու խորացմանն ուղղված քայլերը, քննարկվել է 2018թ. հոկտեմբերին տեղի ունենալիք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր, որին նախատեսվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությունը:

Լիոնի քաղաքապետը և ՀՀ սփյուռքի նախարարը քննարկել են մարտ ամսին Գևորգ Կեպենեկյանի Հայաստան կատարելիք հնարավոր այցի մանրամասները: Նախարարը և քաղաքապետը արծարծել են կրթության, ճարտարապետության, բժշկության ոլորտների հարցեր: Առանձնահատուկ կարևորվել է բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցությունը՝ մատնանշելով Երևանում գործող Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի առկայությունը:

Հանդիպման ավարտին նախարար Հակոբյանը Գևորգ (ժորժ) Կեպենեկյանին պարգևատրել է նախարարության ոսկե հուշամեդալով:

Հանդիպումից հետո նախարարը և Լիոնի քաղաքապետը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:

Գրենոբլի քաղաքապետ Էրիկ Պիոլի հետ հանդիպման ժամանակ նախարարն ու քաղաքապետը կարևորել են Գրենոբլի տարբեր ոլորտների զարգացման գործում հայերի ակտիվ մասնակցությունը: Քաղաքապետը նշել է, որ հայերը հարգված ու սիրված են իր և գրենոբլցիների կողմից:

Քննարկվել են Սևան և Գրենոբլ քույր քաղաքների համագործակցությանը վերաբերող, մասնավորապես՝ տուրիզմի և էկոլոգիայի ոլորտներին առնչվող հարցեր:

Նախարար Հրանուշ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Պիոլին հայկական մշակույթի տան, և առհասարակ, հայ համայնքի  գործունեությանն աջակցելու համար:

Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելում ՀՀ հյուպատոս Ռուբեն Խարազյանի, Լիոնում ՀՀ փոխհյուպատոս Գայանե Մանուկյանի,  Արևմտյան Եվրոպայի և Ֆրանսիայի Հայոց թեմի  առաջնորդ, Գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է նաև Վալանսի հայ մշակույթի կենտրոն և «Ռադիո A»-ի գրասենյակ:

Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը:

ՀՀ սփյուռքի նախարարի այցելությունները Ֆրանսիայի և Շվեյցարիայի հայկական կրթամշակութային օջախներ

 

Ֆրանսիայի Հանրապետություն և Շվեյցարիայի Համադաշնություն կատարած այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը այցելել է կրթամշակութային կենտրոններ:

Մարսելի «Համազգային» ամենօրյա վարժարանում նախարար Հակոբյանը հանդիպել վարժարանի ղեկավարությանը: Այնուհետև շրջայց է կատարել դպրոցում, ծանոթացել կրթօջախի պայմաններին: Ավարտին Սփյուռքի նախարարը նախարարության պարգևներ է հանձնել դպրոցի տնօրեն Սեդա Բիբերյանին և հոգաբարձուների խորհրդի նախագահ Բրիջիտ Մարկոյանին:

Այցի շրջանակներում Երևանի Միսաք Մանուշյանի անվան թիվ 48 հիմնական դպրոցի և «Համազգային» վարժարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր:

Մարսելում Հրանուշ Հակոբյանն այցելել է նաև «Խաչատուր Աբովյան» դպրոց, որն այս տարի տոնում է հիմնադրման 40-ամյակը: Դպրոցի ղեկավարների, ուսուցչական կազմի և ծնողների հետ հանդիպման ընթացքում Հրանուշ Հակոբյանը կարևորել է դպրոցի գոյությունը, կատարած աշխատանքը, որը օգնում է օտար երկրում ապրող հայ փոքրիկներին կառչած մնալ իրենց արմատներին, պահպանել ինքնությունն ու հայկական դիմագիծը: Ներկայացնելով Սփյուռքի նախարարության ծրագրերը՝ Հրանուշ Հակոբյանը հորդորել է մասնակցել «Արի տուն» ծրագրին, որը հնարավորության կտա ոչ միայն այցելել հայրենիք, ծանոթանալ Հայաստանի պատմությանն ու մշակույթին, այլև ծանոթանալ աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ հասակակիցների հետ:

Իր ելույթի վերջում Հրանուշ Հակոբյանը դպրոցի հոգաբարձուների խորհրդի 4 անդամների պարգևատրել է նախարարության «Մայրենիի դեսպան» մեդալներով՝ Սփյուռքում Մայրենի լեզվի անաղարտության պահպանման գործում ունեցած ներդրման և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացմանը նշանակալի ծառայություններ մատուցելու համար:

Ֆրանսիայում Հրանուշ Հակոբյանն այցելել է Վալանսի հայ մշակույթի կենտրոն և մասնակցել «Ռադիո A»-ի 35-ամյա հոբելյանին: Հանդիպմանը ներկա են եղել Վալանսի քաղաքապետ Նիկոլյա Դարագոն, Բուրգ-լե Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրրիեն, Դրոմ դեպարտամենտի փոխնախագահ Վերոնիկ Պուգիետը: Հյուրերին ողջունել է Վալանսի հայ մշակույթի կենտրոնի տնօրեն Նազո Ջինբաշյանը, «Դավիթյան» մեկօրյա դվարժարանի ուսուցչուհի Սուսան Փահլևանյանը, լրագրող, «Արմենիա» միության նախագահ Գրիգոր Ամիրզայանը:

Իր ելույթի ընթացքում Հրանուշ Հակոբյանը նշել է, որ ուրախ է հյուրընկալվել Վալանսի հայկական համայնքում: Նախարարը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանություններին, որոնք 20-րդ դարի սկզբում իրենց հարկի տակ ընդունել են Հայոց ցեղասպանության վերապրածներին: Իր խոսքում Հրանուշ Հակոբյանն անդրադարձել է նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական հարաբերություններին՝ կարևորելով համայնքի դերն այս հարցում:

Ֆրանսիայում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է Գրենոբլ քաղաքի հայկական համայնքային կառույցների ղեկավարների և անդամների հետ, որոնք ներկայացրել են իրենց գործունեությունը, ծրագրերն ու կատարած աշխատանքները:

Իր ելույթի ընթացքում նախարար Հրանուշ Հակոբյանը ներկայացրել է ՀՀ սփյուռքի նախարարության կատարած աշխատանքները, 2018 թվականին նախատեսված ծրագրերը:

Ժնև կատարած այցի ընթացքում Հրանուշ Հակոբյանը այցելել է Ժնևի Սուրբ Հակոբ եկեղեցուն կից գործող «Թոփալյան» վարժարան, որտեղ նախարարին Եռագույն դրոշներով դիմավորել են վարժարանի սաները: Դպրոցում շրջայց կատարելուց, սաների հետ շփվելուց հետո Հրանուշ Հակոբյանը հանդիպում է ունեցել «Թոփալյան» վարժարանի տնօրինության և ուսուցչական կազմի հետ:

Ֆրանսիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Մարսելի Աբեյի Սեմ Վիկտոր շքեղ տաճարում մասնակցել է Մարսելի  Սրբոց Թարգմանչաց Մայր եկեղեցու «Սահակ-Մեսրոպ» երգչախմբի բեմական գործունեության 40-ամյակին նվիրված հոբելյանական համերգին:


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
2.«Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
3.ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ, ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ ԵՎ ՀԱՄԵՐԳ` ՆՎԻՐՎԱԾ ՎԱԶԳԵՆ Ա-Ի ԾՆՆԴՅԱՆ 110 ԱՄՅԱԿԻՆ
4.Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում Հայաստանի դեսպան
5.Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
6.ՀՀ մշտական ներկայացուցիչ դեսպան Արման Կիրակոսյանի հայտարարությունը ԵԱՀԿ Մշտական Խորհրդի նիստին
7.Հայկ Մարությանն ընդունել է Չեխիայի դեսպանին
8.Սիմոն Մարտիրոսյան.Ութ տարի անց Հայաստանն ունեցավ աշխարհի նոր չեմպիոն և կրկնակի ռեկորդակիր
9.Յուրի Վարդանյանը կհուղարկավորվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում
10.Սա Ձեր ապրած կյանքի գնահատականն է. նախագահ Սարգսյանը Երվանդ Մանարյանին հանձնել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կրծքանշանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: