ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ նախագահի տիկինը ազգային համախմբման կոչ է անում՝ ի նպաստ վերարտադրողական բժշկության զարգացմանը

18 նոյեմբերի, 2013 | 13:57

MXO_0926Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանը հանդես է եկել ազգային համախմբման կոչով՝ առաջարկելով կենտրոնացնել համայն հայության ջանքերը և աջակցություն ցուցաբերել այն ընտանիքներին, որոնք զգում են վերարտադրողական բժշկության կարիքը. «Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սևակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք: Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլև հստակ գործով»:

Հայաստանում կան բազմաթիվ ընտանիքներ, որոնք ստիպված են մտածել, թե երեխայի ծնունդը նրանց համար լոկ անհասանելի երազանք է: Անպտղությունն այդպիսով մթագնում շատ հայկական օջախների ընտանեկան երջանկությունը: Շատ դեպքերում այն անգամ կարող է հանգեցնել այդ խնդրին բախված ընտանիքների քայքայմանը: Սակայն ժամանակակից բժշկական գիտության ձեռքբերումները թույլ են տալիս օգնել նման ընտանիքներին և երեխա ունենալու բախտ պարգևել նրանց:

Այս առումով խիստ ուրախալի են Հայաստանում վերարտադրողական բժշկության զարգացման հաջողությունները: Այժմ մեր հայրենիքում առկա են բոլոր հնարավորությունները, որպեսզի անհրաժեշտ բուժօգնություն տրա-մադրվի այն ընտանիքներին, որոնք բախվել են անպտղության խնդրին:

Նման որակյալ բուժօգնությունը Հայաստանում շատ ավելի մատչելի է, քան արատասահմանում: Այնուամենայնիվ, այդ ընտանիքներից շատերի հա¬մար այդպիսի ծառայությունները ֆինանսապես հասանելի չեն: «Արագիլ» հիմ-նադրամի շուրջ համախմբված բոլոր հայորդիները համոզված են, որ նման ընտանիքներին չի կարելի լքել միայնակ իրենց դժվարության մեջ:

«Սա այն հարցն է, որի շուրջ անհրաժեշտ է ազգային համախմբում: Ինչպես մի կաթիլ ջրի մեջ օվկիանոս է արտացոլվում, այդպես էլ յուրաքանչյուր հայ ընտանիքի մեջ արտացոլվում է ամբողջ մեր ազգը: Մենք պետք է օժանդակություն ցուցաբերենք ցանկացած զույգի, որն ունի ծնող դառնալու ցանկություն», – համոզված է տիկին Ռիտա Սարգսյանը:

«ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադ¬րամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմ¬նա-դրվել է 2011թ-ին: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժո-ղովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Նա-խա¬գահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՏԻԿՆՈՋ ԳՐԱՍԵՆՅԱԿ

«ԱՐԱԳԻԼ» ՎԵՐԱՐՏԱԴՐՈՂԱԿԱՆ ԲԺՇԿՈՒԹՅԱՆ

ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ

Հայաստան, 0015, Երևան, Պարոնյան փող., 21 շենք

Նաիրի բժշկական կենտրոն, 1-ին հարկ

Հեռ. +374 10 502 522

www.fundaragil.am


Առնչվող նյութեր
1. Ի՞նչ է պետք իմանալ, եթե Ձեզ մոտ կա սրտի առիթմիա.մեկնաբանում է առիթմոլոգը
2. Սրտի բաց վիրահատություններ Քանկոր ԲԿ-ում. Ինչո՞ւ են զարկերակային շունտերն առավել արդյունավետ
3. Գերմանիա. Ազատ Օրդուխանյանը Հայաստանում նախադեպը չունեցող առողջապահական մեծ աղետի մասին
4. ԲԺՇԿԱԿԱՆ.- Փսորիազ. Ի՞նչպես ապահովել երկարատև ռեմիսիա ու ապրել լիարժեք
5. Գրիգորի Գրիգորյան.Չի կարելի բիզնես անել մարդու հիվանդության հաշվին
6. Ռադիոիզոտոպների արտադրության և մոլեկուլյար ախտորոշման կենտրոնի կառավարումը կհանձնվի «Գլոբալ Մեդիքալ Սոլյուշնս» ընկերությանը
7. Որ՞ն է մարդկանց բնակարանների ամենակեղտոտ իրը
8. Կա՞ արդյոք տղամարդկանց գրիպ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: