ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ մշակույթի նախարարը հանդիպել է Վրաստանի ղեկավարության եւ վիրահայոց համայնքի ներկայացուցիչների հետ

24 մարտի, 2013 | 09:02

ԹԲԻԼԻՍԻ- Աշխատանքային այցով Թբիլիսիում գտնվող ՀՀ մշակույթի նախարար տիկին Հասմիկ Պողոսյանը, մարտի 22-ին Հայ Առաքելական Ուղղափառ Սուրբ Եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն,, կենտրոնում հանդիպեց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ գրողների միության նախագահ Լևոն Անանյանը: Ինչպես հաղորդում է Վիրահայոց Թեմի մամլո դիվանը Վրաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան պարոն Հովհաննես Մանուկյանը հավաքվածներին ներկայացրեց ՀՀ մշակույթի նախարարի եռօրյա աշխատանքային այցի մանրամասները, արժևորելով երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու, Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Երկրորդի և այլ կառույցների ղեկավարների հետ հանդիպումները և քննարկումները:

Նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում կարևորեց մշակույթի բոլոր ոլորտներում համագործակցության երկուստեք մեծ ցանկությունը, ընդգծելով դեռևս հունվար ամսին Երևանում երկու երկրների՝ Վրաստանի և Հայաստանի մշակույթի նախարարությունների միջև ստորագրված համագործակցության եռամյա ծրագիրը, որը վերաբերվելու է բոլոր բնագավառներին, ընդհուպ մինչև հայկական եկեղեցիների վերականգնման աշխատանքները: Տիկին նախարարը խոսեց նաև ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ Սայաթ-Նովայի 300-ամյակի կապակցությամբ օգոստոս ամսին Հաղպատում կայանալիք աշուղական երգի փառատոնի մասին, կարևորելով վրացիների, ինչպես նաև այլազգի ներկայացուցիչների մասնակցությունը:

Այնուհետև ՀՀ մշակույթի նախարարը պատասխանեց ներկաներին հետաքրքրող տարբեր հարցերի, որոնք նաև հետագա աշխատանքների կանխագծումներ էին:

Ամփոփելով հանդիպումը, Վիրահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը պատմեց «Հայարտուն,, մշակույթի կենտրոնում ծավալված ազգանվեր գործունեության, Վրաստանում ՀՀ դեսպանության հետ համատեղ անցկացրած բազմաթիվ միջոցառումների մասին:

Սրբազան Հայրը երախտիքի խոսքեր ուղղեց ՀՀ մշակույթի նախարարությանը, հանձին տիկին Հասմիկ Պողոսյանի՝ «Հայարտան,, գործունեությանը օժանդակելու համար:

Նախարար Պողոսյանը Վիրահայոց թեմի «Հայարտուն,, կենտրոնին նվիրեց նկարիչ Արարատ Սարգսյանի «Ջուղայի խաչքարեր,, կտավը: ՀՀ մշակույթի նախարարին իրենց աշխատանքները նվիրեցին թբիլիսահայ քանդակագործ Լևոն Օսիպովը և նկարիչ Թենգիզ Միկոյանցը:

Ի պատիվ մայր հայրենիքից ժամանած հյուրերի, «Հայարտուն,, մշակույթի կենտրոնի ուժերով տրվեց փոքր համերգ:

Orer.eu

Առնչվող նյութեր
1. Ջավախքում վերաօծվեց Դադեշի Սուրբ Աստվածածին եկեղեցին
2. Հրանտ Դինքի հիշատակի ոգեկոչում Վիրահայոց թեմում
3. Ղափամայի տոն Թբիլիսիում
4. Կարեն Կարապետյան. Մշակույթը մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացու ճաշակի և կրթվածության ձևավորման հարցում
5. Հասմիկ Պողոսյանին փոխարինեց Արմեն Ամիրյանը.եւս 10 նախարար նշանակվեց նախագահի հրամանագրերով
6. Հայոց Ցեղասպանության հիշատակի ցույցեր, հանրահավաքներ եւ պատարագ Վիրահայոց թեմում
7. Վրաստանի վարչապետը այցելեց Սուրբ Գևորգ եկեղեցի
8. Մոսկվայում բացվեց «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը
9. Խոնարհում Սերգեյ Փարաջանովի հիշատակին-
10. Ցեղասպանության ականատեսի`Լևոն Դիլբարյանի «Հուշեր անցյալից գրքի շնորհանդեսը Թբիլիսիում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: