ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը Բրյուսելում

29 հունվարի, 2018 | 11:21

Հունվարի 24-ին Բրյուսելում կայացավ ՀՀ-ԵՄ վիզաների դյուրացման համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի 4-րդ նիստը, որը հայկական կողմից ղեկավարում էր ԱԳՆ Հյուպատոսական վարչության պետ Վլադիմիր Կարմիրշալյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը դրական գնահատեցին համաձայնագրի իրականացման ընթացքը: ՀՀ պատվիրակությունը ներկայացրեց վիզաների և մարդկանց տեղաշարժի ոլորտում Հայաստանում տեղ գտած վերջին փոփոխությունները, բարձրաձայնվեցին նաև ՀՀ քաղաքացիների որոշ մտահոգությունները՝ կապված ԵՄ անդամ երկրներ մուտքի արտոնագրի ստանալու հետ:

Երկուստեք կարևորվեց անկանոն միգրացիայի դեմ պայքարի, քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը: Քննարկվեցին նաև ԵՄ ընթացակարգերի, վիզաների վիճակագրության հետ կապված հարցեր:

Նույն օրը Բրյուսելում տեղի ունեցավ նաև ՀՀ-ԵՄ ռեադմիսիայի համաձայնագրի իրականացման հարցերով համատեղ կոմիտեի նիստը:

Տեղեկանք. Վիզաների դյուրացման և ռեադմիսիայի հարցերով համատեղ կոմիտեների ստեղծումը նախատեսված է համաձայնագրերով՝ դրույթների դիտանցումն իրականացնելու, համաձայնագրերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու և համաձայնագրերի կիրարկման հետ կապված այլ հարցերի քննարկման նպատակով: Կոմիտեների նախորդ նիստերը տեղի են ունեցել 2016թ.-ի հունիսին՝ Երևանում:


Առնչվող նյութեր
1. Նալբանդյանը Դանիայում եւ Շվեդիայում. ստորագրվեց վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագիրը
2. ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին նվիրված հատուկ քննարկում Բեռլինում
3. ՀՀ-ԵՄ համագործակցության կոմիտեի նիստը Բրյուսելում
4. Բրյուսելում սկսվել է ՀՀ-ԵՄ առևտրի և ներդրումների հարցերի բանակցությունների առաջին փուլը
5. Շարժունակության շուրջ գործընկերության բարձրաստիճան հանդիպում Բրյուսելում
6. Հայաստանում Վիզաների տեղեկատվական համակարգի ներդրումը
7. Այսօրվանից Երևանում Չեխիայի դեսպանության հյուպատոսական բաժինը ծառայություններ է մատուցում
8. Հայաստան-Եվրոպական Միություն մարդու իրավունքների շուրջ երկխոսություն Երեւանում
9. ՀՀ-ԵՄ գործողությունների նոր ծրագիրը ՀՀ նախագահի ստորագրման կներկայացվի 2014թ. հունվարի վերջին
10. Հայաստանը եւ ԵՄ-ն կթարմացնեն Գործողությունների ծրագիրը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գավառում վերաբացվեց Լևոն Քալանթարի անվան դրամատիկական թատրոնը
2.«Բուկինիստ» գրախանութում տեղի ունեցավ Ալիսա Գանիևայի «Խոցված զգացմունքներ» վեպի շնորհանդեսը
3.Մտորումներ Լատվիայի անկախության 100-ամյակի առթիվ
4.Մեր ժամանակի ամենամեծ վտանգը համարում եմ գերտերությունների մոլագար մրցակցությունը՝ աշխարհի վերաբաժանման համար. Աստղիկ Մելիքբեկյան
5.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
6.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
7.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
8.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
9.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
10.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: