ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ դեսպան Մարգարյանը հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հե

15 դեկտեմբերի, 2015 | 18:33

LuiksemburgԴեկտեմբերի 14-ին Լյուքսեմբուրգում տեղի ունեցավ ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանի հանդիպումը Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության խորհրդարանի նախագահ Մարս Դի Բարթոլոմեոյի հետ:

Երախտիքի խոսք ուղղելով լյուքսեմբուրգյան կողմին` դեսպան Մարգարյանը նշեց, որ այս տարվա մայիսի 6-ին Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձևի ընդունմամբ Լյուքսեմբուրգի խորհրդարանն իր արժեքավոր ներդրումն ունեցավ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում և ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարում:

ՀՀ դեսպանն անդրադարձավ նաև Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման ընթացքին, տարածաշրջանային արդի հարցերի: Զրուցակցի խնդրանքով Թաթուլ Մարգարյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Հանդիպմանը կողմերը մտքեր փոխանակեցին հայ-լյուքսեմբուրգյան երկկողմ հարաբերությունների ներկա իրավիճակի, դրանց զարգացման, միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդման, տարբեր եվրոպական և միջազգային կառույցներում համագործակցության խորացման ուղիների վերաբերյալ: Քննարկվեցին նաև գործարար կապերի ակտիվացմանն ուղղված քայլեր, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության ոլորտում գործակցության ծավալման հնարավորությունները:


Առնչվող նյութեր
1. Բրյուսելում նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 27-րդ տարեդարձը
2. Լյուքսեմբուրգի հայկական շունչը
3. Մարգարյան-Մքալիսթեր հանդիպում Եվրոպական խորհրդարանում
4. Հայկական գինին Բրյուսելում՝ Հայաստանի անկախության տոնին
5. Դեսպան Մարգարյանն իր հավատարմագրերը հանձնեց Բելգիայի Թագավորին
6. Դեսպան Մարգարյանի հանդիպումները ԱՄՆ խորհրդարանականների հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: