ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ դեսպանություններ՝ Շվեդիայում, Մեքսիկայում և Ինդոնեզիայում

28 մարտի, 2013 | 12:30

ԵՐԵՎԱՆ-Գործադիրը հավանություն է տվել աշխարհի երեք տարածաշրջաններում կարևոր դիրք և նշանակություն ունեցող երկրներում ՀՀ դեսպանություններ ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրերի նախագծերին։ Առաջինը Շվեդիայի Թագավորությունն է, որի հետ մեր երկրի դիվանագիտական շփումներն ակտիվացել են հատկապես վերջին 7-8 տարիներին։ Շվեդիան Սկանդինավյան միակ երկիրն է, որի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության փաստը։ Դեսպանություն է բացվում Մեքսիկայի Միացյալ Նահանգներում` հնարավորություն տալով, որպեսզի Հայաստանի դիվանագիտական ծածկույթ ընդգրկվեն նաև Հարավային Ամերիկայի հյուսիսային և հյուսիս-արևմտյան շրջանները, Կենտրոնական Ամերիկան և Կարիբյան ավազանը։ Երրորդ երկիրը, որտեղ Հայաստանի դեսպանություն է ստեղծվում, Ինդոնեզիայի Հանրապետությունն է։ Այս երկիրը գտնվում է Հարավ-Արևելյան Ասիայում, որն աշխարհի ամենադինամիկ զարգացող տարածաշրջաններից է։

Բացի այդ, ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չեխիայի Հանրապետության կառավարությունների միջև հանցավորության դեմ պայքարի ոլորտում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը հնարավորություն կտա համագործակցել հանցագործությունների կանխարգելման, խափանման, բացահայտման և հանցագործների հայտնաբերման ուղղությամբ։

Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Սլովենիայի Հանրապետության կառավարությունների միջև ուղևորների և բեռների միջազգային և ճանապարհային փոխադրումների համաձայնագիրն ստորագրելու առաջարկությանը։ Համաձայնագրի ստորագրումը կողմերի տարածքում գտնվող փոխադրամիջոցները կազատի սեփականության, գրանցման և փոխադրամիջոցի վարման հետ կապված բոլոր հարկերից և թույլ կտա անարգել օգտագործել մուտքի երկրի ճանապարհային ցանցը։

Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Մալայզիայի կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրի կնքման առաջարկությունը։

Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Ալժիրի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և ծառայողական անձնագրերով իրենց համապատասխան տարածքներ մուտք գործելու համար արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։

 Orer.eu


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: