ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
11 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ անկախության 27-ամյակին նվիրված ընդունելություն Փարիզում

09 նոյեմբերի, 2018 | 13:16

Նոյեմբերի 7-ին Փարիզում, Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդի նախագահ Վալերի Պեկրեսի կողմից խորհրդի հանդիսությունների սրահում տրվեց ընդունելություն՝ նվիրված Հայաստանի անկախության 27-ամյակին:

Միջոցառմանը ներկա էին ֆրանսիացի խորհրդարանականներ, քաղաքապետեր, տեղական համայնքների ղեկավարներ, ֆրանսահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ, համայնքի անդամներ, հոգևոր այրեր, ֆրանսիացի գործիչներ:

Շնորհավորելով ներկաներին ՀՀ անկախության 27-ամյակի առթիվ՝ Իլ-դը-Ֆրանս ռեգիոնալ խորհրդի նախագահ տիկին Վալերի Պեկրեսն անդրադարձավ հայ-ֆրանսիական բարեկամական ամուր հարաբերությունների անցյալին, ներկային ու ապագային և վստահություն հայտնեց, որ առաջիկայում Երևան կատարելիք իր այցը նոր խթան կհաղորդի համագործակցությանը, մասնավորապես՝ քաղաքային տնտեսության կառավարման, նոր տեխնոլոգիաների և նորարարության, մշակույթի և կրթության ոլորտներում: Իր խոսքում Վալերի Պեկրեսը հարգանքի տուրք մատուցեց Շառլ Ազնավուրի, ինչպես նաև մի քանի ամիս առաջ կյանքից հեռացած Ֆրանիական Դիմադրության շարժման վերջին ներկայացուցիչ Արսեն Չաքարյանի հիշատակին:

Դեսպան Տոլմաջյանը շնորհակալություն հայտնեց Իլ-դը-Ֆրանսի ռեգիոնալ խորհրդի նախագահին միջոցառման նախաձեռնման համար, ընդգծեց երեք հազարամյա պատմություն ունեցող ժողովրդի համար նորանկախ պետության կարևորությունը, անդրադարձավ հայ-ֆրանսիական առանձնաշնորհյալ և բազմաոլորտ հարաբերություններին: Դեսպանն ընդգծեց Ֆրանսիայում կատարելապես ինտեգրված և միևնույն ժամանակ իր արմատներին հավատարիմ 600-հազարանոց հայ համայնքի կարևոր դերակատարությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամության ամրապնդման գործում: Հասմիկ Տոլմաջյանն անդրադարձավ երկկողմ ապակենտրոնացված համագործակցության կարևորությանը, որի լավագույն օրինակներից է ինչպես Երևան-Իլ-դը-Ֆրանսի, այնպես էլ՝ ռեգիոնի և Հայաստանի տասնյակ քաղաքների քույր քաղաքների միջև հաստատված սերտ համագործակցությունը:

Ելույթներով հանդես եկան նաև ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագաներ Մուրադ Փափազյանը և Արա Թորանյանը, ինչպես նաև Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի փոխնախագահ, «Վտանգված Արևելյան քրիստոնյաներ» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի նախագահ Պատրիկ Կարամը:

Տեղեկանք

Իլ-դը-Ֆրանս ռեգիոնը կազմում է Ֆրանսիայի տարածքի 2,2 տոկոսը, որի մեջ մտնում են Փարիզը և շրջակա 7 դեպարտամենտները: Իլ-դը-Ֆրանսում է բնակվում Ֆրանսիայի բնակչության մոտ 19 տոկոսը (12 մլն): Ֆրանսիայի ամենահարուստ ռեգիոնն է, որտեղ ստեղծվում է Ֆրանսիայի ՀՆԱ-ի 31 տոկոսը:


Առնչվող նյութեր
1. Զոհրաբ Մնացականյանը մասնակցեց Ժողովրդավարության համաշխարհային ֆորումին
2. Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ստրասբուրգի Հայ համայնքի և ԵԽ հայազգի պաշտոնյաների հետ
3. Նիկոլ Փաշինյանը Փարիզում մասնակցել է Առաջին աշխարհամարտում կնքված զինադադարի 100-ամյակին նվիրված արարողությանը
4. Վալանս. մանուկներու մշակոյթի արուեստանոցը այս անգամ նուիրուած էր Շարլ Ազնաւուրին
5. «ԱՐԵՎԵԼՅԱՆ ՃԱԿԱՏԻՑ 100 ՏԱՐԻ ԱՆՑ. ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ» խորագրով միջազգային գիտաժողով Լիոնում՝ նոյեմբեր 9-10
6. Մակրոնը այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր
7. «Հայաստան» բառը շատ նուրբ ու հուզիչ զգացում է առաջացնում ֆրանսիացիների հոգում-Էմանուել Մակրոն
8. Ստրասբուրգ. Եվրոպայի խորհրդում նշվեց Հայաստանի Անկախության տոնը
9. Նախագահ Արմեն Սարգսյանը Փարիզում եւ Շամոնում՝ Մտքերի գագաթնաժողովի շրջանակում հանդիպել է տասնյակից ավելի ընկերությունների ղեկավարների հետ
10. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: