ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
26 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված միջոցառումներ Մարսելում եւ Մադրիդում

30 սեպտեմբերի, 2016 | 08:08

France MarselleՍեպտեմբերի 23-ին Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվել էր ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ընդունելություն:

Միջոցառմանը մասնակցում էին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն, Պրովանս-Ալպ-Կոտ- դ’Ազուր մարզի փոխպրեֆեկտ, նույն մարզի փոխնախագահներ, քաղաքապետեր, մարզային, շրջանային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսիայի խորհրդարանականներ, Մարսելում հավատարմագրված գլխավոր և պատվավոր հյուպատոսեր, հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների հոգևորականներ, քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

Ողջունելով ներկաններին՝ Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սիրմաքեշը ներկայացրեց Անկախության օրվա խորհրդի կարևորությունը հայ ժողովրդի նորագույն պատմության մեջ, անկախությունից ի վեր Հայաստանի ձեռքբերումները և առկա մարտահրավերները, արտաքին քաղաքականության առաջնահերթությունները: Նա անդրադարձավ նաև հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը, երկկողմ տնտեսական և մշակութային համագործակցությանը, հայրենիքի զարգացման գործում ֆրանսիահայերի մեծագույն ավանդին:

Շնորհավորական ելույթներով հանդես եկան Մարսելի սենատոր-քաղաքապետ Ժան Կլոդ Գոդենի անունից Մարսելի 4-րդ շրջանի քաղաքապետ Իվ Մորենը, Պրովանս-Ալպ-Կոտ-դ’Ազուր մարզի նախագահ Քրիստիան Էստրոզիի անունից փոխնախագահ Կարոլին Պոզմանտիեն, Էքս-Մարսել-Պրովանս տարածաշրջանի նախագահ-պատգամավոր Գի Տեսիեն: Վերջիներս անդրադարձան հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը՝ ևս մեկ անգամ հավաստելով բարեկամ Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին նորանոր հաջողությունների նվաճման գործում:

Միջոցառումն ուղեկցվեց հայ անվանի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանի ստեղծագործությունների կատարումներով:

adonts ispania Սեպտեմբերի 27-ին Իսպանիայում ՀՀ դեսպանության կողմից Մադրիդում կազմակերպվել էր ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին:

Իր շնորհավորական ուղերձում Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն անդրադարձավ Հայաստանի Հանրապետության անկախության 25 տարիների գլխավոր ձեռքբերումներին, տարածաշրջանում տևական կայունություն և խաղաղություն հաստատելու կարևորությանը, ՀՀ-ԵՄ հարաբերություններին:

Դեսպան Ադոնցը խոսեց նաև հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների և դրանց մեծ ներուժի մասին: Իր խոսքում ՀՀ դեսպանն առանձնահատուկ ընդգծեց երկկողմ հարաբերությունների զարգացման գործում հայ համայնքի դերակատարությունը:

Միջոցառմանը մասնակցեցին Իսպանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչներ, ԻԹ արտաքին քաղաքական և այլ պետական գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, ռեգիոնալ իշխանությունների ներկայացուցիչներ, հոգևորականներ, Իսպանիայում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, գիտնական և գործարար շրջանակների ներկայացուցիչներ, մշակութային գործիչներ, հայ համայնքի անդամներ։

ispaniaispania 2016


Առնչվող նյութեր
1. Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
2. Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3. Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
4. Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
5. Ելիսեյան պալատում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի հանդիպումը
6. Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում. ասել է Նիկոլ Փաշինյանը ֆրանսահայերին
7. Իվետա Մուկուչյանի համերգը “Պաչա Բարսելոնայում”
8. Հայաստանի դեսպանությունն իր անհանգստությունն է հայտնել «հայկական մաֆիա» ձևակերպման վերաբերյալ
9. Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ
10. Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ապիլայֆ»ը երեք գյուղերում կզարգացնի մեղվաբուծությունը
2.Սարմեն Բաղդասարյանը` Քուվեյթի Պետությունում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան
3.Աշխարհի առաջնորդները միավորվում են երիտասարդությանը որակյալ կրթություն տրամադրելու նոր նախաձեռնության շուրջ
4.Նիկոլ Փաշինյանն ու Ամենայն Հայոց կաթողիկոսը այցելել են Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանում բացված «Արմենիա» խորագրով ցուցահանդես
5.Հայ-գերմանա-ֆրանսիական համատեղ միջոցառում Բեռլինում՝ նվիրված Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովին
6.«Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
7.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
8.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
9.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
10.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: