ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձի տոնակատարությունը Լոնդոնում

23 սեպտեմբերի, 2013 | 19:52

522. Celebration of the Independence day of Armenia in London 23.09.2013ԼՈՆԴՈՆ-Սեպտեմբերի 21-ին Լոնդոնի Գրինֆորդի քաղաքային սրահում Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհուրդը (ԲՀՀԵԽ)՝ ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո կազմակերպել էր տոնական երեկո՝ նվիրված ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին։

Երեկոյի ընթացքում Լոնդոնի շաբաթօրյա եւ կիրակնօրյա դպրոցների սաները ներկայացրին համերգային ծրագիր, որի ընթացքում հանդես եկան երաժշտական կատարումներով եւ ասմունքով։

Միջոցառմանը ելույթ ունեցան ԲՀՀԵԽ ատենապետ Արա Փալամուդյանը, ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը եւ բրիտանական խորհրդարանի պատգամավոր Սթիվեն Փաունդը:

Հանդիսության շրջանակներում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արա Մարգարյանը բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի գործադիր վարչության ատենապետ Վիգեն Հալաջյանին հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության ոսկե մեդալը։


Առնչվող նյութեր
1. Մեծ Բրիտանիայի խորհրդարանում քննարկվեցին Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության հիմնախնդիրները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ օծվեց Նովոսիբիրսկի նորակառույց եկեղեցին
2.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
3.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
4.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
5.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
6.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
7.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
8.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
9.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
10.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: