ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Թեհրանում

22 սեպտեմբերի, 2013 | 16:17

514. Independence day ceremony in   Tehran  22.09.2013ԹԵՀՐԱՆ- Սեպտեմբերի 21-ին Թեհրանի «ԱՐԱՐԱՏ» մարզամշակութային համալիրում տեղի ունեցավ ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված ընդունելություն, որին մասնակցեցին ԻԻՀ պետական կառավարման համակարգի ներկայացուցիչներ եւ Իրանում հավատարմագրված դեսպաններ: Միջոցառմանը ներկա էին նաեւ Թեհրանի հայոց թեմի թեմակալ առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանը, Սպահանի եւ Ատրպատականի թեմերի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ իրանահայ համայնքի տարբեր կառույցների անդամներ: Հանդիսությանը մասնակցում էր նաեւ ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալ Էբրահիմ Ռահիմփուրը: Բացման խոսքով հանդես եկավ Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը, որից հետո ներկայացվեցին ազգային եւ ժամանակակից երաժշտության ստեղծագործություններ:

Մինչ այդ, սեպտեմբերի 20-ին Թեհրանի հայոց թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս մայր եկեղեցում` Ս. պատարագի ընթացքում, նախագահությամբ թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Սարգսյանի` կատարվեց Հանրապետական եւ գոհաբանական մաղթանք՝ Հայաստանի անկախ պետականության վերականգնման 22-րդ տարեդարձի առիթով:Հանրապետական մաղթանքի ընթացքում օրհնվեց Հայաստանի Հանրապետության Եռագույն դրոշը: Արարողության ավարտին երգեցիկ խմբի կատարմամբ հնչեց ՀՀ օրհներգը:

514. Independence day ceremony in  Tehran  22.09.2013Արարողությանը ներկա էին Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Առաքելյանը եւ դեսպանության անձնակազմը, Թեհրանի հայոց թեմի Պատգամավորական ժողովի, Թեմական խորհրդի եւ «Ալիք» հաստատության ու օրաթերթի, ինչպես նաեւ ազգային-հասարակական ու մշակութային միությունների ներկայացուցիչներ:

Orer.eu


Առնչվող նյութեր
1. Հոկտեմբերի 5-ից 8-ը Թեհրանում կկայանա «Հայաստան էքսպո» ցուցահանդեսը
2. ԽԵԼԱՄԻՏ, ԱՇԽՈՅԺ ԵՒ ՀԵՏԵՒՈՂԱԿԱՆ ԴԻՒԱՆԱԳԻՏՈՒԹԵԱՆ ԱՐԳԱՍԻՔԸ.
3. «Զօրավար Անդրանիկ» գրքի ներկայացումը Թեհրանում
4. Հայոց Ցեղասպանութեան յուշարձանի բացում Թեհրանում
5. Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Թեհրան
6. Եղեռնի 99-րդ տարելիցը ոգեկոչող միջոցառումները Թեհրանում
7. Թեհրանահայության բողոքի հանրահավաքը ՄԱԿ-ի գրասենյակի առջեւ` ի պաշտպանություն սիրիահայության
8. Շմավոն Շմավոնյանի «Արարատ» ալբոմի եւ Յուրի Պետրոսյանի «Պարույր Սևակ Բարի երազըս ձեզ ,սիրելիներ» գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: