ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հիշողություն» միջազգային լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին

30 հունիսի, 2015 | 19:58

tekeyan exb100«Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ ինտերնետ-ռեսուրս PhotoPodium.com-ի հովանավորությամբ Թեքեյան Կենտրոնում բացվեց «Հիշողություն» խորագիրը կրող միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Ձեռնարկի բացմանը ներկա էին արվեստագետներ, արվեստասերներ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ, այլ հյուրեր:

 

Ցուցահանդեսին ներկայացված էին հինգ երկրի /Հայաստան, Վրաստան, Ռուսաստան, ԱՄՆ, Սիրիա/ երեսուն լուսանկարչի շուրջ յոթանասուն աշխատանք:

 

tekeyan 100 exbՑուցահանդեսի բացմանը հյուրերին ողջունեց ԹԿՀ տնօրեն Ա. Ծուլիկյանը եւ իր խոսքում կարեւորեց ձեռնարկը, որն արտահայտում էր բավականին խորը իմաստ եւ միջազգային հանրության ուշադրությունը եւս մեկ անգամ բեւեռում էր 100 տարի առաջ գործած ոճիրին:

Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի նախագահ Ս.Հակոբյանը նույնպես շեշտեց նմանօրինակ ցուցահանդեսների կարեւորությունը Հայաստանում լուսանկարչական արվեստի զարգացման գործում եւ հավելեց. «Հիշողությունը մարդկային զգացողություններից է, որը բոլորիս ուղեկցում է կյանքի ընթացքում: Այս լուսանկարներում մենք տեսնում ենք բազմազան հիշողություններ` երիտասարդ օրերի, հարազատների, ապրած դժվարությունների ու տանջանքների»:

 

???????????????????????????????ԹԿ հիմնադրամն անակնկալ էր պատրաստել ցուցահանդեսի մասնակիցներին՝ ցուցահանդեսը մրցութային էր: «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի նախագահ Վարդան Ուզունյանը ողջույնի եւ գնահատանքի խոսք ուղղեց բոլոր մասնակիցներին, իսկ լավագույն երեքին հանձնեց պատվոգրեր եւ մրցանակներ.

 

Գլխավոր մրցանակ՝

– Րաֆֆի Էլեյջյան /լուսանկար՝ «Հիշում եմ եւ պահանջում»/
– Ազատուհի (Տաթեւ) Մնացականյան /լուսանկար՝ «Սեն Արեւշատյան՝ գիտնական»/

Խրախուսական մրցանակ`

– Բերտա Մարտիրոսյան /լուսանկար՝ «Անանուն դիմանկար»/

 

Մյուս բոլոր հեղինակներին տրվեցին շնորհակալագրեր ցուցահանդեսին մասնակցություն ունենալու համար:


Առնչվող նյութեր
1. Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
2. Ցեղասպանությունից 103 տարի անց մենք ապացուցել ենք ողջ աշխարհին, որ լույսը, բարին կհաղթեն. Արմեն Սարգսյան
3. Պետո Պողոսյանի «Շարժում» անհատական ցուցահանդեսը կբացվի դեկտեմբերի 5-ին
4. Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5. «Մենք չենք կարող փոխել պատմությունը, բայց պատմությունը կարող է փոխել մեզ, որ մեր ապագան ավելի լավը դառնա». Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել «Փարիզի խաղաղության համաժողովին»
6. Թերեզինում բացվեց ՙՀայերի ցեղասպանությունը. Համաշխարհային մամուլի առաջին էջերում. ցուցահանդեսը
7. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
8. Դոկտ. Արման Կիրակոսեանի նոր մենագրութեան շնորհահանդէս-գինեձօնը Ավստրիայում
9. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
10. Հայաստանը Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: