ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հիշատակի տուրք Նիդերլանդներում զոհված հայ զինվորներին

05 մայիսի, 2017 | 21:10

Մայիսի 4-ը և 5-ը առանձնակի կարևորությամբ է նշվում  Նիդերլանդներում: Մայիսի 4-ը՝ որպես համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման (Dodenherdenking) օր է , իսկ 5-ը՝  Ազատագրման օր (Bevrijdingsdag)։ Հիշատակման  օրը հարգում են  2-րդ աշխարհամարտում և այլ  հակամարտություններում զոհվածների հիշատակը, տեղի է ունենում հոգեհանգստյան արարողություն և ծաղկեպսակների զետեղում՝ նահատակվածների շիրիմներին, ապա հաջորդ՝ Ազատագրման օրը, տոնախմբություն է:  1945թ. այդ օրը Նիդերլանդներն ազատագրվեց գերմանա-ճապոնական օկուպացիայից:Նիդերլանդների Վագենինգեն քաղաքի “De Wereld” հյուրանոցում ստորագրվեց Գերմանիայի կապիտուլացիայի ակտը: Այդ օրվանից մինչև 1990 թվականը Նիդերլանդներում Ազատագրման  օրը (Bevrijdingsdag ) նշվում էր յուրաքանչյուր հինգ տարին մեկ:

1987 թվականին հիմնադրված «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե»-ն ,որոշեց 1990 թվականից սկսած տոնն անցկացնել պարբերաբար:Մայիսի 5-ի տոնակատարությունը առիթ է նաև խորհելու ազատության կարևորության մասին, մտածել՝ թե որքան փխրուն է աշխարհի խաղաղությունը:
Հոլանդական դիմադրության շարժմանն  աջակցել են ֆաշիստական Գերմանիայի հայկական լեգիոնում ծառայած  բազմաթիվ  հայ զինվորները: Խորհրդային բանակում ծառայող ՝  ռազմագերիներ դարձած շատ զինվորների, գերմանացիները համալրել են Հայկական  լեգիոնի գումարտակներ, որոնք տեղակայված են եղել Զելանդի և Հարավային Հոլանդիայի մարզերի թերակղզիներում:

Հոլանդիայում գտնված տարիներին’ 1943-44թթ. հայերը շարունակ փորձել են կապեր հաստատել  տեղի դիմադրության շարժման ակտիվիստների հետ:  Գերմանացիները  շատերին բացահայտել են և գնդակահարել : Այդպիսի մի դեպք էլ եղել էր 1944թ դեկտեմբերի 9-ի չարաբաստիկ օրը, երբ գերմանացիները բացահայտեցին և Միդելհարնիս բնակավայրի մոտ գնդակահարեցին  Գերմանիայի հայկական լեգիոնի 7 հայ զինվորների, ովքեր անհաջող փախուստի փորձ են  կատարել:
Երախտապարտ հոլանդացիները նրանց  հիշատակին  հուշաքար են տեղադրել: Այն կոչվում է «յոթ հայերի հուշարձան»:
Մայիսի 4-ին՝ հենց այստեղ ՝ Միդելհարնիսիում,  Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ գերի ընկած, հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած և Նացիստական Գերմանիայի կողմից գնդակահարված հայ զինվորների հուշարձանի մոտ  Հիշատակի օրվան իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել WO2GO-ի՝ երկրորդ աշխարհամարտի պատմական  անցքերը ուսումնասիրող հիմնադրամի ներկայացուցիչ Դենիս Նոթենբոմը, հայ և նիդերլանդացի հասարակական, քաղաքական գործիչներ, պետական պաշտոնյաներ:
Հիշատակի օրվա խորհրդի ու երկրորդ աշխարհամարտի տարիներին ֆաշիզմի դեմ իրենց անձնուրաց դրսևորած հայ զինվորների մասին խոսեցին Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը,  Խուրե-Օվերֆլակե համայնքապետարանի ավագ պաշոնյա Պիտեր Ֆելլերը,Աբովյան միության քարտուղար և FAON-ի «Ապրիլ 24 հանձնախմբի» (24 april Comité van FAON) անդամ Ինգե Դրոստը:
Բոլոր ներկաները նաև  ծաղկեպսակ զետեղեցին հուշարձանին:
Հետաքրքիր էր նաև զրույցը Հանս Կոստրի հետ, ով ծնվել է 1944թ. և ում հայրը հոլանդական դիմադրության շարժմանն ակտիվորեն մասնակցած Մամիկոն Սաֆարի Մինասյանն է: Նա մորից իմացել է, որ հայրը հայ է և երկար փնտրտուքներից հետո Հայաստանում գտել է նրա ընտանիքը:
Աշխատանքներ են ընթանում պարզելու նաև հուշարձանի վրա  գրված 7 հայերի ինքնությունը: Հուշաքարին նշված է միայն նրանց անունները:

Hay Azian

«Նիդերլանդական օրագիր»
ՕՐԵՐ-ի համար

Առնչվող նյութեր
1. Ռոբին Հայկ Գելիջի. Մենք ավելի շատ կարող ենք օգտակար լինել Նոր Հայաստանին
2. ՀՈԼԱՆԴԻԱ. Մաստրիխտի քաղաքապետի այցը ,,ԱՆԻ,, հայ համայնք
3. Հայաստանի Առաջին Հանրապետության և ՀՄԸՄ հիմնադրման 100-ամյակներին նվիրված միջոցառումներ Նիդերլանդներում
4. «Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5. Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան կողմնակից է ժողովրդական շարժմանը
6. ՀՀ նորանշանակ դեսպանը հավատարմագրեր հանձնեց Նիդերլանդների թագավորին
7. Ապրիլի 21-ին Ամստերդամի Սուրբ Հոգի եկեղեցու պատին տեղադրվելու է խաչքար
8. Երեք հայ թեկնածուներ հաղթել են Նիդերլանդների տեղական ընտրություններում
9. Հայերը 2018 թ. Նիդերլանդների ավագանու ընտրություններում
10. Հայազգի թեկնածուներ 2018 թ. նիդերլանդական համայնքների ավագանու ընտրություններում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: