ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
16 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հերոսներին նվիրված Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գրքի շնորհանդեսը

03 դեկտեմբերի, 2017 | 08:30

 

 Աննա Կոստանյանը ծնվել է Էջմիածին քաղքաքում,ապրել և մեծացել Երևանում; Այս առիթով տեղի Արամ Խաչատրյան համերգասրահում դեկտեմբերի 1-ին տեղի  ունեցավ Աննա Կոստանյանի «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» հուշակոթող գրքի շնորհանդես- համերգը ՝ նվիրված /2014թ-ից մինչև 2016 թ.-ի ապրիլի 30-ը/ հանուն հայրենիքի զոհված 145 նորօրյա հերոսների հիշատակին:  Այս առիթով կայացած հարցազրույցն հեղինակի հետ ներկայացնում ենք ընթերցողին։

– Տարիների հեռվից գնահատելով Ձեր անցած ճանապարհը, ինչպե՞ս կներկայացնեք այսօրը` որտեղից ու՞ր եք հասել:

-Հպարտ եմ իմ Հայաստան աշխարհով և ոտքերիս տակ ողջ կյանքում պետք է զգամ հենց իմ հողի ջերմությունը, քանզի քաջ գիտակցելով թափված արյան գինը` յուրաքանչյուր հայի պարտքն եմ համարում, պահանջատիրական ոգով լցված, պայքարել մեր երկրի սահմաններն անխախտ պահելու և Հայաստան աշխարհը նորից ծովից ծով դարձնելու սրբազան գործը:

Ապրում և արարում եմ հայոց երկրիս համար, լի անհուն եռանդով և մտքերով, համոզված, որ դեռ շատ անելիքներ կան, որոնք հենց ես պետք է անեմ իմ երկրի ապագան կերտելու համար: Երկար տարիներ աշխատել եմ Երևանի կենտրոնական զինվորական հոսպիտալում: Մասնագիտությամբ բուժակ եմ, բայց միևնույն է, հոգիս ճախրում է տառերի ու բառերի զարմանահրաշ աշխարհում, լեզվի և գրականության հանդեպ սերն էլ ստիպեց հասկանալ և արժևորել մեր երևելիների թողած անծայրածիր ժառանգությունը և այն վերարտադրել ասմունքի միջոցով: Այդ տարիների ընթացքում հոգումս կուտակված հույզերն ու գեղեցիկ զգացողությունները, երեխաների հանդեպ ունեցած մաքրամաքուր սերը կամաց կամաց թղթին հանձնելով՝ կարողացա ծնունդ տալ երկու մանկական գրքերի: Գրքերը նույնիսկ վերնագրերով լրացնում են մեկը մյուսին՝ «Թոթովախոս մանուկներին», որոնք վաղը դառնալու են մեր երկրի` «Հայրենիքի պաշտպանները»:

«Թոթովախոս մանուկներին» գիրքը նախատեսված է մանուկների և դպրոցական միջին տարիքի երեխաների համար: Տառ ու բառի անգնահատելի արժեքը կարևորելով ,երեխաների գրքից զատվելը նկատելով` համակարգչային հզոր դարում ֆոտոալբում գիրքը երեխաների, ծաղիկների, կենդանիների նկարներով միջոց է նրանց կապել գրքի հետ:

Այն շարունակական բնույթ է կրելու ամեն անգամ նոր թեմաներով և նոր երեխաների նկարներով, ովքեր գիրքը ձեռք բերելուց հետո իմ էլ.հասցեին ուղարկելու են իրենց բալիկների, թոռնիկների նկարները:

«Հայրենիքի պաշտպաններին» գիրքը նախատեսված է լայն շրջանակների համար: «Հերոսապատում» բաժինը նվիրված է մեր երկիրը կերտելու ճանապարհին իրենց տեղն ու դերը ունեցող, ազգային գաղափարներով լցված հերոսներին և նրանց կողքին գուցե աննկատ մնացած իմ գյուղի, համայնքի, դպրոցի այն քաջ ազատամարտիկներին, որոնց կյանքի, թափված արյան գնով մենք ապրում և արարում ենք մեր հայոց ազատ, անկախ երկրում: Ասմունքող եմ, զբաղվում եմ նաև հասարակական գործունեությամբ՝ կազմակերպելով տարբեր գրական հանդիպումներ գրողների, մտավորականների հետ, բարեգործական միջոցառումներով այցեր՝ գիշերօթիկ դպրոցներ, մանկատներ, ծերանոցներ և զորամասեր, իմ կողմից ձևավորած «Հայորդիք» ասմունքի և երգի խմբի հետ միասին, իմ ուժերի ներածին չափով փորձում եմ նաև օգնել, աջակցել բոլոր նրանց, ում գործերը ազգանվեր են և ծառայում են ի օգուտ ազգի բարօրության…

«Մշակույթի հայկական ֆոնդի», «Ոգեզարթոնք» մշակութային կենտրոնի անդամ եմ, «Վահագն» ռազմա հայրենասիրական հասարակական բարեգործական կազմակերպության զորավիգներից: Տպագրվել եմ «Անցյալը չի լռում », «101 Աղոթք հիշատակի», «Շիրակ աշխարհ» ժողովածուներում:

–Ինչպե՞ս ծնվեց ձեր «ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ» գիրքը գրելու գաղափարը:

– ,,Անմահության մարտիկները,, գրքի միջոցով հերոսներին անմահացնելու գաղափարը ունի փոքրիկ նախապատմություն ,այն կապված է հերոս Ազատ Ասոյանի հետ: Ազատը ընկերուհուս տղան էր, ով իմ աչքի առաջ է մեծացել , իսկ երբ արդեն ավարտում էր դպրոցը, ինձ էր վստահված որպես հանդիսավար վարել նրանց միջոցառումը , այնուհետ արդեն բանակ զորակոչվելու համար կազմակերպված խնջույքն էր, որի ընթացքում իմ հնչեցրած կենացներից զատ նա մի քանի անգամ պահանջեց, որ կրկին ու կրկին բաժակ բարձրացնենք սահմանին կանգած զինվորի կենացը խմելու և զոհված տղաների հիշատակի համար: Այդ երեկոյի ընթացքում ինքը շատ ակտիվ էր խոստումներ ետ վերադարձից հետո նորից հավաքվելու ,մինչև անգամ խմիչքներ պահեցինք ստորագրությամբ, որ հենց վերադառնա միասին ենք բացելու իրեն բարի վերադարձ մաղթելու համար : Դեպքից մեկ շաբաթ առաջ էլ մայրը զանգեց ,թե կարող եմ արդեն կամաց կամաց հարսանեկան ծրագիրը կազմել , որ գալուց քիչ չանցած պետք է ամուսնացնեն : Ավաղ նա ետ չեկավ , նրա սիրոբույնն էլ օջախ չդարձավ , նրա մահվան բոթից ես շատ մեծ ցնցում ապրեցի ,որի արդյունքում ծնվեցին տողեր: Գուցե հենց դա նպասեց, որ ուրիշ թեմատիկայով 3 գիրքս տպագրելու փոխարեն մտածեցի նրա մասին գրեմ: Սակայն ափսոսանքս մեծացավ, երբ գաղափարին հիմք դնելով,ակամայից շատացան գրքի էջերը, քանի որ ես գիտակցեցի, որ իրավունք չունեմ անդրադառնալ միայն Ազատին մնացած բոլոր տղաներն էլ հերոսներ էին:

 -Խնդրեմ մի քանի խոսքով ներկայացրեք գիրքը։

-Գիրքը նվիրված է նորօրյա 145 հերոսների հիշատակին.ովքեր զոհվեցին խաղաղ պայմաններում դիվերսիաների ժամանակ: Գրքի գլխավոր հերոսները 7 քաջազուն տղաներ են ՝Արմեն Հովհաննսիյան,Ազատ Ասոյան, Արամ,Գրիգորյան, Զորիկ Գևորգյան,Արարատ Խանոյան,Գոռ Գրիգորյան,Սարգիս Մովսիսյան: Նրանց բացահայտել եմ շրջանից շրջան բոլորի ընտանիքների, տնօրենների, դասղեկների, ընկերների հետ հանդիպումների արդյունքում: Ընթերցողի համար ճանաչելի դարձնելու և մատաղ սերնդի համար օրինակ ծառայելու համար գիրքը ամփոփված է նկարներով,իրենց բնութագրող պատմություններով և հիշողություններով: Գրքում բացի հիմնական հերոսների մասին պատմող նյութերը ,բանաստեղծությունները ,զետեղված են նաև 2014թ-հունվար ամսվանից մինչև 2015 թ.-ի հունվար ամսում զոհված զինվորների լուսանկարներն ու ու կենսագրականները: Ապրիլյան պատերազմում զոհվածների համար էլ գրքում առանձին խորագիր բացվեց ,,Ռազմի անպարտ Աստվածները ,,որտեղ տեղ են գտել բոլոր հերոսներն իրենց փոքրիկ կենսագրականներով և լուսանկարներով …: Ստացվում է ,,ԱՆՄԱՀՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԻԿՆԵՐԸ ,, գիրքը 145 նորօրյա հերոսի մասին պատմող հուշակոթող է , որը պետք է հանձնել մատաղ սերնդին ճանաչելու համար նրանց ,ովքեր զոհվեցին հանուն յուրաքանչյուր հայի :

-Ինչպե՞ս կբնութագրեք ձեր գրքի հերոսներին։

-Տղաները իրանց կյանքի ծաղկուն տարիքում էին հիմնականում շատ հետաքրքիր է , որ բոլորն էլ ինչ-որ մի բանով առանձնացել են իրենց հասակակիցներից թե ՛ դպրոցում, թե ՛ բուհում սովորելու տարիներին կամ էլ սպորտի բնագավառում գրանցելով որոշ հաջողություններ: Դե ինչ էր մնում ինձ որպես գիրքը կազմող հեղինակ ,հավաքել այն բնութագրերը որոնցով ես կարող էի ներկայացնել դեռ 18- 20 տարվա գարուն տեսած այդ երիտասարդ ավյունով լցված ,,Գիտակցված մահը՝ անմահություն է,, գաղափարի մարտիկներին:

-Գիրքը ներկայացնելու եք մեր պատմաբանների ու գրականագետների դատին,արդյոք այն կլինի շարունակելի։

-Դե գրքի ծնունդից հետո կարծում եմ առիթներ կլինեն , ներկայացնելու , ինձ համար կարևորը հերոսին անմահացնելու գործընթացն է , պատմական մյուս փաստերը , պատերազմական իրավիճակների նկարագրությունը թող լինի համապատասխան մասնագետների  գործը: Գիտեք 3 տարի նույն հոգեվիճակում գտնվել , ապրել նրանց աչքերի, հայացքների խորությունը տեսնելով առընչվել նրանց պատմություններին այդքան էլ հեշտ չէ , բայց ցանկալի է, որ ոչ մի հերոս աննկատ չմնա , ինքս նպատակ էի դրել իմ առջև բոլորին անդրադառնալ ավելի մանրամասնորեն ինչպես գրքում տեղ գտած հիմնական 7 հերոսները , բայց հավատացեք այնքան դժվարությունների միջով որ անցա ,զուտ գիրքը կյանքի կոչելու համար , խիստ ցավեցրեց և իմ հոգին և հերոսների ծնողների ,ովքեր անհամբեր էին սպասում գրքին , ինչը փոքրիկ մխիթարանք էր իրենց համար ,բայց ստացվեց այնպես որ գիրքը ժամանակագրական առումով ետ ընկավ , այսինքն այն նյութերը որ հավաքագրված էր 2014-2015 թվականներին և պատրաստ էր տպագրության, կամաց -կամաց համարվում են քիչ մեր օրերի եղած ինֆորմացիայի հետ համեմատած, բայց այդ ընթացքում ես շրջանից շրջան եմ գնացել այդ ամենը հավաքելու համար և զուտ տպագրության ծախսերի հետ կապված հնարավոր չէր այն կյանքի կոչել :

Միայն կասեմ չեմ ցանկանա նորից անցնել այն հիասթափությունների միջով , ինչերի միջով անցել եմ, իսկ այդ մասին չեմ ուզում խոսել , քանի որ իմ հայրենիքի համար հերոսների թափած արյունը սուրբ է և անգին , ես պարտավոր եմ մնալ , ապրել ,արարել հայրենիքում ՝ նրանց հիշատակը վառ պահելու համար:

Գարիկ Ավետիսյան

 


Առնչվող նյութեր
1. «Արտավազդ և Կլեոպատրա» գրքի շնորհանդեսը Սոֆիայում
2. Վարանդի Բերդա-«Քաղաքը» գրքի շնորհանդեսը Երեւանում
3. Սմբատ Բունիաթյանի «Ով է Աստծո նման» վիպակի շնորհանդեսը սեպտեմբերի 11-ին
4. Սոֆիայում տեղի ունեցավ հանդիպում արձակագիր Նարինե Աբգարյանի հետ
5. Էրիխ Մարիա Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի հայերեն թարգմանության շնորհանդեսը
6. Հանդիպում գրող Կիմա Կիրակոսյանի հետ
7. «Հրանտ Մաթեւոսյան» կենտրոն-թանգարանը պատրաստ կլինի 2020 թվականին՝ մեծ գրողի 85-ամյա հոբելյանին
8. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
9. Մեծ ասելիք՝ փոքր ծավալում. Վարդգես Դավթյանի ժողովածուները
10. Վանաձորցի երիտասարդ դրամատուրգը Հայաստանը ներկայացրեց Գերմանիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: