ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
17 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Նարեկացի արվեստի միությունում բացվեց ճարտարապետ-նկարիչ Արմեն Հակոբյանի ցուցահանդեսը

09 օգոստոսի, 2016 | 12:45

armen hakobyan 5 Օգոստոսի 8-ին՝  «Նարեկացի» արվեստի միությունը կրկին լեփ-լեցուն էր։ Հավաքվել էին տարբեր սերունդների ու մասնագիտությունների մարդիկ։ Այստեղ բացվեց նկարիչ, ճարտարապետ  Արմեն Հակոբյանի անհատական ցուցահանդեսը։

Բացման ու ողջույնի խոսքով հանդես եկավ միության գեղարվեստական ղեկավարի օգնական Հռիփսիմե Ասլիկյանն,ով հակիրճ ներկայացրեց միջոցառումն ու նկարչի անցած ուղին ու աշխատանքները։ Այնուհետև շնորհակալական խոսքով ելույթով խոսեց Արմեն Հակոբյանն ,ով շնորհակալություն հայտնելով բոլորից հույս հայտնեց,որ նմանատիպ ցուցահանդեսները կլինեն շարունակելի՝հանդիսատեսին ու արվեստասեր հասարակությանն առավել մոտիկից ծանոթացնելու համար իր յուրօրինակ աշխատանքների ու կտավների հետ։Արմեն Հակոբյանը ծնվել է 1983 թվականին Երևանում։2000-2006թթ, սովորել է ճարտարապետա-շինարարական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետում։
Ցուցահանդեսներով ներկայացել է Ե. Չարենցի անվան տուն-թանգարանում, Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, «Նարեկացի» արվեստի միությունում, Երևանի Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում, Հայաստանի նկարիչների միությունում (թատերական փառատոնի շրջանակներում) և այլն:Ցուցահանդեսը կրում է «Սիրո ջրաշուշաններ» խորագիրը, որի շրջանակներում ներկայացված են հեղինակի յուրօրինակ ստվարաթղթե հարթաքանդակները և գործելու է մինչև օգոստոսի 14-ը։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սերգեյ Խուրդոյանի

 

armen hakobyan 4armen hakobyan 3armen hakobyan 2


Առնչվող նյութեր
1. Հայաստանի Նկարիչների միությունում բացվեց Ժիրայր Աղավելյանի ցուցահանդեսը
2. Համագործակցության և բարեկամության ներկապնակի գույները
3. Ֆրանկաֆոնիայի գագաթնաժողովին ընդառաջ. մշակութային միջոցառումների մեկնարկը տրվեց՝ Ասիլվայի ցուցահանդեսով
4. «Հայրենիքն սկսվում է սահմանից» ռազմահայրենասիրական ցուցահանդեսը «Նարեկացի» արվեստի միությունում
5. Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
6. ՎԱԶՕ-ի ցուցահանդեսները Ֆրանսիայում
7. Ապրիլի 12-ից Արաքսյա Ղազարյանի ցուցահանդեսը Պրահայում
8. Լոնդոնում բացվել է մանկագիր Նունե Սարգսյանի կտավների ցուցահանդեսը
9. Պրահայում 794 հազար եվրոյով վաճառվել է Այվազվոսկու ,,Փոթորիկ ծովում,, կտավը
10. Հոկտեմբերի 26-ին Լիլիթ Սողոմոնյանի ցուցահանդեսը՝ Պրահայի InterArtGalleryGor ցուցասրահում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: