ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հեռուստալրագրողը եւ բանաստեղծը. հանդիպում Ժաննա Ղոչիկյանի հետ

15 դեկտեմբերի, 2017 | 16:49

Այսօր  քչերին է հաջողվում պահպանել ավանդական հայկական մշակույթն ու դրա դարավոր պատմական անցյալը։ Նրանց շարքին է պատկանում սիրված ու հանրաճանաչ հեռուստալրագրող, բանաստեղծ, մանկավարժ, բանասեր Ժաննա Ղոչիկյանը։

Նա արմատներով լինելով Ղարսից, իսկ ծնունդով՝ Գյումրից, մինչև օրս վայր չի դրել իր գրիչը՝գրելով արդարության, սիրո,կյանքի դժվարությունների մասին բանաստեղծություններ։  Դրանց մեծ մասն ամփոփված են նրա «Պատից այն կողմ» ժողովածուի մեջ, որի առաջաբանի հեղինակը գրականագետ Անի Փաշայանն է,իսկ նկարազարդողը, սիրված հեռուստանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը։

Դեկտեմբերի 15-ին Երևանի քաղաքապետարանի Ավետիք Իսահակյանի անվան գրադարանում հավաքվել էին տարբեր սերունդների ներկայացուցիչներ, տարբեր բնագավառների մտավորականներ, հեռուստալրագրողներ ու հեռուստատեսային գործիչներ՝մասնակցելու, քաջալերելու ճանաչված ու հայտնի հեռուստալրագրողի հետ հանդիպմանը։

Ցերեկույթը վարում էր սիրված հեռուստահաղորդավար, դերասան, ռեժիսոր, սցենարիստ Գարիկ Ղազարյանն, ով ջերմորեն  ներկայացրեց Ժաննա Ղոչիկյանին, որ ներկաներին տանելով  նրա հեռուստատեսային ու բանաստեղծական աշխարհը։

Սիրված մտավորականին իրենց սրտի խոսքերն ուղղեցին հեռուստալրագրողներ՝Վրեժ Սարուխանյանը, Վարդգես Ավետիսյանն, Արայիկ Մանուկյանը, գրականագետ Անի Փաշայանը,Մշակույթի Հայկական ֆոնդի նախագահ Արևշատ Ավագյանը, գեղանկարիչ Վիկտոր Հովհաննիսյանը, Ժաննա Ղոչիկյանի տնօրինությամբ գործող թիվ 39 դպրոցի դասվար Մարիամ Սահակյանը, ռեժիսոր Ալիկ Ստեփանյանը ,սփյուռքահայ գրող Թորոս Թորանյանը, համակուրսեցի, բանաստեղծուհի Ջուլիետա Ասատրյանը,մի շարք հեռուստահաղորդումների խմբագիր Նելլի Ավետիսյանը։

Ցերեկույթի ընթացքում Ժաննա Ղոչիկյանի բանաստեղծությունների ընթերցմամբ հանդես եկավ դերասանուհի Գայանե Սամվելյանը։

Այսպիսով՝բարեմաղթաքների ու ելույթների մեջ հանդիսատեսը բացահայտեց լրագրող,արվեստագետ, բանասեր, բանաստեղծ ու հայրենասեր գաղափարներով լեցուն Ժաննա Ղոչիկյանին։Միջոցառումն ավարտվեց Ժաննա Ղոչիկյանի կազմակերպիչներին ու մասնակիցներին ուղղված ելույթով, որի ընթացքում նա ներկայացրեց նաև նոր հրատարակված «Մանրատողեր» և «Հոդվածագիրք» գրքերը՝ ի վերջո հույս հայտնելով,որ մոտ ապագայում ներկայանալու է իր նոր գրքերով ու նոր ծրագրերով։

Գարիկ Ավետիսյան

Լուսանկարները՝Սիրարփի Կարապետյանի


Առնչվող նյութեր
1. Ամենակործանարար վտանգը արտագաղթն է
2. ”Պատից այս կողմ,, ․հեռուստալրագրող եւ բանաստեղծուհի Ժաննա Ղոչիկյանի գրքի շնորհանդեսը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: