ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

09 նոյեմբերի, 2016 | 08:07

henrich-mxitaryanԵՐԵՎԱՆ.- Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Այս մասին հաղորդում է armsport.am-ը։

Պաշտոնական միջոցառումը կայացավ ֆուտբոլի ակադեմիայում, որին Մխիթարյանից բացի ներկա էր նաև ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը:

Վերջինս իր խոսքում ասաց հետևյալը. «Հարգելի գործընկերներ, հյուրեր, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ես ուրախ եմ գտնվել այստեղ, ողջունել Մխիթարյանին, ով միացել է ՅՈւՆԻՍԵՖ-ի դեսպանների մեծ ընտանիքին: Անցած 70 տարիների ընթացքում պաշտպանվել են երեխաների իրավունքները: Մեր նպատակի իրականացման համար շատ ջանքեր ենք գործադրել: Բարի կամքի դեսպաններն աշխարհում շատ կարևոր դեր են կատարել: Տարբեր ոլորտների ներկայացուցիչներն ամեն ինչ ներդրել են երեխաների կողքին լինելու համար: Մենք շատ շնորհակալ ենք Հենրիխին, ով համաձայնեց աշխատել երեխաների համար: Լինելով «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ` նա արդեն իսկ օգնում է: Սիրելի Հենրիխ, մեզ համար մեծ պատիվ է այս իրադարձությունը: Երեխաները մեզ վրա հույս են դնում, նրանք պետք է ստանան կրթություն ստանալու իրավունք: Հուսով եմ, որ միասին կարող ենք շատ ավելին անել: Շնորհակալություն»:

Մխիթարյանը նույնպես խոսեց բարի կամքի դեսպան դառնալու մասին. «Ուրախ եմ այս միջոցառման համար: Վստահ եմ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ կարող ենք երեխաների կողքին լինել: Հայաստանն այն եզակի կազմակերպություններից է, որը նման կերպ երեխաների կողքին է: ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ իմ համագործակցության հիմնական շեշտը լինելու է կրթության ոլորտը: Ակտիվ քայլեր ենք ձեռնարկելու, որ յուրաքանչյուր երեխայի համար լավ հնարավորություններ ստեղծվեն»:

Այնուհետև Մխիթարյանին հանձնվեց ՅՈւՆԻՍԵՖ-ի գրությամբ խաղաշապիկ և մեր ֆուտբոլիստը պաշտոնապես դարձավ բարի կամքի դեսպան:


Առնչվող նյութեր
1. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
2. Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին
3. Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն
4. Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
5. Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
6. Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, սեռական չարաշահման և հալածանքի — ՅՈԻՆԻՍԵՖ
7. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
8. Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում
9. Համայնքների դիմակայունության և դպրոցների անվտանգությանն առնչվող տվյալների հավաքումը Հայաստանում
10. Պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բարի կամքի դեսպան է նշանակում փախստական Մազուն Ալմելեհանին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: