ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հենրիխ Մխիթարյան՝ «Բորուսիայից» «Մանչեսթեր Յունայթեդ». հարցազրույցներ, նամակներ, նոր պայմանագիր

07 հուլիսի, 2016 | 06:54

henrich mchitaryanՀայաստանի ազգային հավաքականի ավագՀենրիխ Մխիթարյանըկարիերան կշարունակի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում»: Օրեր առաջ տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել էր Դորտմունդի «Բորուսիան»:

Անգլիական ակումբը միայն այսօր պաշտոնապես հայտարարեց տրանսֆերի մասին: Ֆուտբոլիստն արդեն Մանչեսթերում է, որտեղ տեղի է ունեցել նրա շնորհանդեսը:

Հավելենք, որ ըստ տեղեկությունների Մխիթարյանի տրանսֆերն արժեցել է 42 միլիոն եվրո:

«Մանչեսթեր Յունայթեդի»  պաշտոնական կայքը մեջբերել է թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանիխոսքերը:

– Հպարտ եմ, որ տեղափոխվել եմ «Մանչեսթեր Յունայթեդ»: Երազանքին հասնելու քայլ էր ինձ համար: Ուրախ եմ, որ հանդես եմ գալու նման պատմություն ունեցող ակումբում և հուսով եմ երկար տարիներ կլինեմ նրա մի մասնիկը: Շնորհակալ եմ վստահության համար ինչպես ակումբին, այնպես էլ Ժոզե Մոուրինյոյին:Վերջապես, ես հավատում եմ, որ այսպիսի մեծ ակումբում խաղալով, ես կհարգեմ հորս հիշատակը, ու շնորհակալ կլինեմ այն ոգեշնչման համար, որը նա ինձ տվել էր երիտասարդ ժամանակ,- ասել է Մխիթարյանը:

hanrik mchitaryan 2Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզի Ժոզե Մոուրինոն խոսել է թիմի նորեկՀենրիխ Մխիթարյանիմասին: Հիշեցնենք, որ մանկունիանցիներն այսօր պաշտոնապես հայտարարել են Մխիթարյանին ձեռք բերելու մասին:

– Հենրիխը շատ տաղանդավոր ֆուտբոլիստ է, շատ լավ խաղ է ցուցադրում իր ակումբի ու ազգային հավաքականի կազմում: Նա իսկական թիմային ֆուտբոլիստ է, լավ որակներով՝ միտված մրցակցի դարպասին: Ես ուրախ եմ, որ նա ընտրել է Յունայթեդը: Հավատում եմ, որ նա արագորեն իր ազդեցությունը կունենա թիմի խաղի վրա, որովհետև նա իր խաղաոճով շատ է համապատասխանում Պրեմիեր լիգային: Մենք անհամբեր սպասում ենք նրա հետ աշխատելուն,- ասել է Մոուրինյոն:

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ պայմանագիր ստորագրելուց հետո Հայաստանի ազգային հավաքականի ավագՀենրիխ Մխիթարյաննառաջին հարցազրույցն է տվել ակումբի պաշտոնական ալիքին:

– Սա մեծ հնարավորություն է ինձ համար խաղալ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում: Նոր մարտահրավեր է, ու ամեն ինչ կանեմ հաջողության հասնելու համար:

– Որքանո՞վ քո որոշման վրա ազդեց այն, որ թիմը մարզելու է Ժոզե Մոուրինյուն:

henrik mchitaryan2– Կարծում եմ, դա որոշիչ հանգամանքներից մեկն էր, բայց նաև ակումբը` «Մանչեսթերը», աշխարհի մեծագույն ակումբներից մեկն է, ու չէի կարող մերժել այս առաջարկը: Երջանիկ եմ այստեղ լինելու համար:

– Ոգևորվա՞ծ ես Ռունիի, Իբրահիմովիչի և թիմի այլ աստղերի հետ խաղալու մտքից:

– Այս տարի հրաշալի է լինելու, ու ես շատ ուրախ եմ, որ խաղալու եմ նման ֆուտբոլիստների կողքին:

– Դու սպորտային ընտանիքից ես, հայրդ հայտնի ֆուտբոլիստ է եղել: Ինչքա՞ն է եղել նրա ազդեցությունը Ձեր կարիերայի վրա ու ինչքանո՞վ հպարտ կլիներ նա տեսնելով Ձեր հաջողությունները:

– Երբ նա խաղում էր, ես չէի հասկանում, թե ինչ է ֆուտբոլը, բայց երբ մահացավ, սկսեցի երազել ֆուտբոլիստ դառնալու մասին: Ցանկանում էի շարունակել նրա աշխատանքը, և հուսով եմ, ճիշտ ճանապարհին եմ:

– Նա հաստատ հպարտ կլիներ քեզանով: Դու խաղացել ես Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում` Դորտմունդի «Բորուսսիայում», այդ ընթացքում անընդհատ առաջընթաց ունենալով: Կարո՞ղ ես ասել, որ հիմա կարիերայիդ գագաթնակետի՞ն ես:

– Նայելով ետ` երևի, երկար ճանապարհ եմ անցել, բայց չեմ կարծում, որ սա վերջին կետն է, որին հասել եմ, դեռ առաջ գնալու տեղ ունեմ, ու հուսով եմ, քայլ առ քայլ կշարժվեմ առաջ:

– Ինչպիսի՞ մարտահրավեր է քեզ համար Պրեմիեր լիգայում խաղալը:

– Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն լիգաներից մեկն է ու ես երջանիկ եմ դրա մասնիկը լինելու համար: 

henrik manchestr2– Խոսե՞լ ես Կագավայի ու Յանուզայի հետ «Յունայթեդի» մասին:

– Յանուզայն իմ ամենամոտ ընկերներից է, ու ես անընդհատ կապի մեջ եմ նրա հետ, նա անընդհատ հարցնում էր` միանալու՞ ես մեզ, թե ոչ: Սկզբում ասում էի` չգիտեմ, բայց վերջապես այստեղ եմ, ու հուսով եմ՝ նա ինձ և՛ ընկեր կլինի, և՛ օգնական:

– Հպա՞րտ ես լինել առաջին հայը ֆուտբոլիստը, որը խաղալու է Պրեմիեր լիգայում, և ինչպե՞ս արձագանքեցին հայրենիքում այս տրանսֆերին:

– Կարծում եմ` շատերն էին սպասում այս տրանսֆերին, և ուրախ եմ, որ հայրենիքում հպարտ են: Ինձ համար էլ մեծ պատիվ է լինել առաջին հայը Պրեմիեր լիգայում, ու կփորձեմ արդարացնել սպասելիքները:

– «Մանչեսթեր Յունայթեդը» Հայաստանում մեծ անուն ունի՞:

Կարծում եմ` մեծագույններից մեկն է:

– Չինաստանում շրջագայության ժամանակ թիմի առաջին մրցակիցը կլինի Դորտմունդի «Բորուսսիան»: Չ՞նչ զգացողություններ ունես:

– Իհարկե, տարօրինակ կլինի հանդիպել իմ թիմակիցներին, իմ նախկին թիմակիցներին, հատկապես առաջին խաղում: Երևի զգացմունքներս տարօրինակ կլինեն, բայց «Մանչեսթերը» իմ նոր թիմն է, և պետք է սովորել դրան:

– Հետո էլ «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղը… Ընդհանրապես, ամբողջ շրջագայությունը նոր փորձ է լինելու քեզ համար: Պատրաստվու՞մ ես դրան:

– Այո, լսել եմ այդ ամենի մասին, կարծում եմ` պատրաստ կլինեմ:

– Ի՞նչ սպասելիքներ ունես ինքդ քեզնից գալիք մրցաշրջանում:

– Ամեն ինչ կանեմ, կշարունակեմ քրտնաջան աշխատել: Այն գոլերն ու գոլային փոխանցումները, որոնք նախորդ մրցաշրջանում խփել ու կատարել եմ, կփորձեմ անել նաև գալիք մրցաշրջանում:

– Ոգևորվա՞ծ ես «Օլդ Թրաֆորդում» խաղալու մտքից: Ի՞նչ զգացումներ կունենաս խաղադաշտ մտնելուց:

henrik manchestr– Անկեղծ ասած, երբեք չեմ խաղացել «Օլդ Թրաֆորդում», բայց սա աշխարհի ամենազարմանալի մարզադաշտերից մեկն է: Եվ ինձ համար մեծ պատիվ կլինի խաղալ «Օլդ Թրաֆորդում» «Մանչեսթերի»  երկրպագուների համար: 

– Ի՞նչ կարող ես ասել «Յունայթեդի» երկրպագուներին:

– Հարգելի երկրպագուներ, ուրախ կլինեմ տեսնել ձեզ մարզադաշտում յուրաքանչյուր խաղին և ամեն ինչ կանեմ, որպեսզի «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթանակներ տանի:

 

Մխիթարյանի հրաժեշտի նամակը «Բորուսսիայի» երկրպագուներին

 

 

 

 

 

 

 

 

 

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան, «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրաժեշտի նամակ է ուղղել Դորտմունդի «Բորուսսիայի» երկրպագուներին:

«Liebe fans

Սիրելի երկրպագուներ

Ուզում եմ շնորհակալություն հայտնել Դորտմունդի «Բորուսսիայի» ամբողջ անձնակազմին`  ղեկավարությանը, մարզչական կազմին, թիմակիցներիս, և, իհարկե, հիասքանչ երկրպագուներին, նրանց դրսևորած սիրո ու աջակցության համար, որոնք ցուցաբերել են նախորդ մրցաշրջանների ընթացքում: Երբեք չեմ մոռանա այն պահերը, որոնք ապրել ենք միասին վերջին երեք տարիներին խաղադաշտում և դրանից դուրս: Ինձ համար, իսկապես, մեծ պատիվ էր ներկայացնել նման մեծ ակումբն ու քաղաքը:

Երբ ես մտածում եմ իմ արմատների ու հորս անցած կարիերայի մասին, ապա ես միշտ սովորել եմ ընդունել նոր մարտահրավերներ, ու ես զգում եմ, որ պետք է հարգանքով մոտենամ ընտանեկան ժառանգությունը: Ես պետք է անեի այս քայլը ու միանայի «Մանչեսթեր Յունայթեդին»:

Շնորհակալ եմ բոլորին այս բոլոր հիշողությունների համար: Դուք միշտ հատուկ տեղ կունենաք իմ սրտում:

Սիրով` Միկի»

 

Աղբյուրը՝ ArmFootball.com


Առնչվող նյութեր
1. Հենրիխ Մխիթարյանի շապիկը աճուրդին վաճառվել է 20 հազար ԱՄՆ դոլարով. կանադահայերը 530 հազար դոլար են նվիրել Հայաստան հիմնադրամին
2. Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում
3. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին
4. ՊՐԱՀԱ. Հայ պատանի ֆուտբոլիստներին դիմավորեցին Հենրիխ Մխիթարյանի մեծարմամբ
5. Հայկական թիմը հաղթել է Էստոնիայի Diplomat Cup 2017 մրցաշարում
6. Չեխահայերի Յիհլավայի ֆուտբոլի թիմը գրավեց առաջին տեղը՝ Ավստրիայում անցկացված մրցաշարում
7. Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ
8. Հենրիխ Մխիթարյանը դարձավ ՅՈւՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան
9. Վանաձորում բացվեցին նոր տեխնոլոգիական կենտրոնը եւ ֆուտբոլի ակադեմիան
10. Ընկերական պարտություն.Չեխիա-Հայաստան 3։0

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
2.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
3.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
4.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
5.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
6.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
7.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
8.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
9.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
10.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: