ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հենրիետա Ֆորը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի նոր գործադիր տնօրեն

10 հունվարի, 2018 | 16:11

Երևան, 9-ը հունվարի, 2018թ. – Հունվարի 1-ին ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործադիր տնօրենի պաշտոնի պարտականությունները ստանձնեց Հենրիետա Ֆորը (Henrietta Fore). ՅՈՒՆԻՍԵՖ-ի 71 տարիների գործունեության ընթացքում տկն. Ֆորը թվով 7-րդ գործադիր տնօրենն է։ Մասնավոր և պետական հատվածներում նա կառավարման ավելի քան չորս տասնամյակների փորձ ունի:

«Ինձ համար մեծ պատիվ է այս նշանավոր կազմակերպության անդամ դառնալը. կազմակերպություն, որի մասին տարիներ շարունակ լսել ու հիացել եմ։ Անհամբերությամբ սպասում եմ ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքը շարունակելուն, որի աջակցության շնորհիվ փրկվում են երեխաների կյանքեր, պաշտպանվում են նրանց իրավունքները և իրագործվում նրանց ներուժը», – նշել է Ֆորը։

Տիկին Ֆորն այս պաշտոնում նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի (Antonio Guterres) կողմից՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի կառավարման խորհրդի հետ խորհրդակցելուց հետո:

Մինչ այդ նա եղել է արտադրությամբ և ներդրումներով զբաղվող «Հոլսման Ինտերնեշընլ» (Holsman International) ընկերության նախագահն ու գլխավոր գործադիր տնօրենը։ Ազգությամբ ամերիկացի Ֆորը 2007-2009թթ.-ին միաժամանակ եղել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավարն ու ԱՄՆ պետդեպարտամենտի օտարերկրա պետությունների աջակցության ծրագրի տնօրենը։ 2005-2007թթ.-ին նա եղել է ԱՄՆ պետդեպարտամենտի փոխքարտուղարը կառավարման և գործառնական հարցերով:

Հենրիետա Ֆորն ավարտել է Վելեսլի քոլեջը (Wellesley College) և ունի բակալավրի աստիճան «Պատմություն» մասնագիտությամբ և հանրային կառավարման մագիստրոսի աստիճան, որը ստացել է Հյուսիսային Կոլորադոյի համալսարանում (University of Northern Colorado)։

Հ. Ֆորն ամուսնացած է և ունի չորս երեխա։


Առնչվող նյութեր
1. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
2. Together4Armenia հարթակը միավորում է Հայաստանի եւ սփյուռքի մասնագետներին
3. Թվային աշխարհը երեխաների համար ավելի անվտանգ դարձնենք՝ միևնույն ժամանակ ընդլայնելով համացանցի հասանելիությունն ի շահ ամենախոցելի երեխաների (ՅՈՒՆԻՍԵՖ)
4. Ամբողջ աշխարհում միլիոնավոր երեխաներ ենթարկվում են դաստիարակության բռնի մեթոդների, սեռական չարաշահման և հալածանքի — ՅՈԻՆԻՍԵՖ
5. Հայաստանում անցկացվեց երկրորդ Աշխարհի ամենածավալուն դասը
6. Հենրիխ Մխիթարյանը կոչ է անում հասարակությանը ողջունել հաշմանդամություն ունեցող երեխաներին կրթական հաստատություններում
7. Համայնքների դիմակայունության և դպրոցների անվտանգությանն առնչվող տվյալների հավաքումը Հայաստանում
8. Պատմության մեջ առաջին անգամ ՅՈՒՆԻՍԵՖ-ը Բարի կամքի դեսպան է նշանակում փախստական Մազուն Ալմելեհանին
9. ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան Հենրիխ Մխիթարյանը պատասխանել է երեխաների հարցերին
10. «Սուպեր հայրիկ» հանրային արշավը միավորել է համաշխարհային աստղերին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: