ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

«Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքը ներառելու է ՏՏ ոլորտի պահանջներն ու ակնկալիքները

05 փետրվարի, 2014 | 22:12

edmcԵրեւան: Մեդիամաքս: Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԻՏՁՄ) եւ ԱՄՆ ՄԶԳ Ձեռնարկությունների զարգացման եւ շուկայի մրցունակության ծրագրի (EDMC) նախաձեռնությամբ այսօր Երեւանում ներկայացվել է «Հեղինակային իրավունքի մասին» նոր օրենքի նախագիծը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը նշել է, որ նոր օրենքի ընդունումն առանցքային նշանակություն ունի ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի համար եւ անմիջականորեն կապված է ոլորտի հետագա զարգացման հետ:

ԻՏՁՄ փորձագետ Սոնա Վարդանյանը, ներկայացնելով գործող օրենքի եւ նոր օրենքի տարբերությունները, ասել է, որ դրանք պայմանավորված են հեղինակային իրավունքների պաշտպանության ոլորտում Եվրամիության դիրեկտիվների փոփոխությամբ:

«Օրենքի նախագծում ընդգրկված փոփոխություններն առնչվում են հեղինակի ստեղծագործությունների օգտագործման, երաժշտական ստեղծագործությունների հեղինակների իրավունքների պահպանության ժամկետի երկարաձգման, նյութերի ազատ օգտագործման հետ: Այս բոլոր դրույթները վերաբերում են նաեւ թվային միջավայրին»,- ասել է փորձագետը:

Գույքային իրավունքների գործողության ժամկետին վերաբերող գործող օրենքի դրույթների համեմատությամբ, նախագծում համահեղինակներին վերաբերող նոր դրույթ է ընդգրկված` երաժշտական ստեղծագործության համահեղինակների հեղինակային իրավունքների պահպանման ժամկետը սահմանել տեքստի եւ երաժշտության հեղինակներից վերջինի մահից հետո 70 տարին` գործող օրենքով ամրագրված 50 տարվա փոխարեն: Նույնատիպ 70-ամյա ժամկետ է սահմանվել կատարողների եւ հնչյունագրեր արտադրողների համար:

Օրենքի նախագծում մանրամասն ներկայացվում են նոր դրույթներ հրատարակչական պատվերի, ֆիլմարտադրության պայմանագրերի վերաբերյալ, որոնց ընդունումը կօգնի իրավատերերին գրագետ պայմանագրեր կնքել օգտագործողների հետ, նշել փոխանցվող իրավունքները, ժամկետները, վարձատրության պայմանները եւ կանխել հնարավոր իրավախախտումները:

Նախագիծը նախատեսում է նոր դրույթ, որով իրավատերը հնարավորություն է ստանում կառավարել իր հեղինակային իրավունքներն անձամբ կամ ներկայացուցչի միջոցով:

Նախատեսվում է նաեւ ապացույցների պահպանման նպատակով պահպանվող օբյեկտների գրանցումն ու ի պահ հանձնումը պետական լիազոր մարմնի գրանցամատյանում: Պահատվության ժամկետը սահմանվում է 10 տարի: Այս դրույթը նպատակ ունի հեշտացնել վիճելի իրավիճակներում եւ դատական մարմիններում իրավախախտման վերաբերյալ ապացույցներ ներկայացնելու դժվարությունը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ


Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: