ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հեղափոխությունը անկախության տարիներին գրված լավագույն ստեղծագործությունն է

04 հոկտեմբերի, 2018 | 15:11

Հեղափոխությունից մի քանի ամիս անց տարբեր ոլորտների ներկայացուցիչներ իրենց բնագավառներն  են ուսումնասիրում ու փորձում հասկանալ, ինչպե՞ս է պրոյեկտվում նոր իրողությունը իրենց  ոլորտի վրա: Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունը ամեն շաբաթ հարթակ է տրամադրում  տարբեր ոլորտի ներկայացուցիչների, որոնք բանավեճի միջոցով փորձում են գտնել անհրաժեշտ   լուծումներ: Այս շաբաթ քննարկման թեման մշակույթն էր:

Հեղափոխությունից հինգ ամիս անց մշակույթի մարդիկ իրար գլուխ հավաքվել, մշակույթի  ներկան ու ապագան են քննարկում: Համակարծիք են, շատ ժամանակ չի անցել. Արդյունքերի մասին խոսելը վաղ է, գոնե ոլորտի զարգացման ուղին ու վերջնակետը, սակայն արդեն իսկ պետք է ուրվագծվեր: Հեղափոխությունը մշակույթին դեռ չի հասել՝արձանագրում են:

<<Հեղափոխությունը ոչ թե փոփոխություն է, այլ փոփոխության շանս: Ըստ իս, մեզ մոտ իշխանությունը փոխվեց, հասարակությունը նույնը մնաց: Առաջ մենք ունեինք ամեն բան փոխելու ցանկություն, չկար հնարավորություն, այսօր կա այդ հնարավորությունը, ուր կտան Ճանապարհները, ցույց կտա ժամանակը>>,- ասում է հեղինակային երգիչ Լիլիթ Բլեյանը:

Միտքը ավելի հասկանելի դարձնելու համար համաշխարհային պատմությունից է օրինակ  բերում: 1968 թվականին Ֆրանսիայում շատ ավելի հզոր ալիքները չբերեցին իշխանափոխության, այլ բերեցին մշակութային հեղափոխության: Հայաստանում կատարվեց իշխանափոխություն, բայց մշակույթը եւ հասարակությունը նույն տեղում մնացին, ներքին մաքրման պրոցեսներ չսկսվեցին: Ո՞րն էր առավել կարեւոր, հստակ չէ:

Ամենից առաջ մշակութային հստակ քաղաքականություն է պետք մշակել, որը արվեստը  հասանելի կդարձնի բոլորին՝ անկախ ապրելու վայրից ու սոցիալական վիճակից:

<<Եթե խնդիր է դրվում, ապա անպայման գտնվում է նաեւ  լուծումը: Մենք պետք է գանք սպառողի շահերից: Եթե նպատակ դնենք, որ մշակույթը պետք է հասանելի լինի սահմանամեձ գյուղի միակ աշակերտին, ապա անպայման միջոցը կգտնվի>>,- ասում է նա:

Աշխարհի տարբեր երկրներում մշակութային քաղաքականության չորս  մոդելներ կան: Յուրաքանչյուր երկիր իր համար հստակ որոշում է, թե  ո՞ր մոդելով առաջնորդվի ու գնում այդ ուղղությամբ:  Օրինակ Ամերիկայում ընդունված է  մասսայական մշակույթը, պետությունը միայն օգնողի դերում է: Բրիտանիայում կառավարությունը չի միջամտում մշակույթի գործերին: Կա ազնվականների հանրային խորհուրդ, որ ֆինանսավորում է հասցեական ստեղծագործություններ՝ շեշտը դնելով  բարձր արվեստի վրա: Մյուս մոդելը, ֆրանսիականն է, դա պետական մշակութային քաղաքականությունն է: Չինաստանում եւ Հյուսիսային Կորեայում  լիարժեք վերահսկողություն է իրականացվում մշակույթի ոլորտում եւ սահմանվում չափանիշներ: Հայաստանում մշակութային հարցերը կարգացվորող հստակ մոդել չկա, մշակութային հարցերը կարգավորվում են Ֆրանսիական եւ Չինական մոդելների միքսով:

<<Ինձ թվում է, մենք պետք է ավելի մերձենանք ֆրանսիական մոդելին, որտեղ հնարավորինս ապահովված է մշակութային  գործիչների ներառականությունը: Առաջնահերթությունը պետք է լինի այնպիսին, որ ստեղծագործությունը լինի ինքնին, ոչ թե ինչ որ հանգամանքներից կախված: Սա կլինի հեղափոխության արժեքի կապիտալիզացիան>> ,- ասում է բանաստեղծ Կարեն Անտաշյանը:

Նա հեղափոխությունը համարում է անկախության տարիներին գրված լավագույն ստեղծագործությունը, որի հեղինակը Նիկոլ Փաշինյանը հռչակել է հայ ժողովրդին: Ստեղծագործությունից մինչեւ մշակույթ դառնալը, սակայն, երկար ժամանակ է պահանջելու, պետք է զինվել համբերությամբ ու շարժվել առաջ:

Հայաստանում այսօր ժամանակի  չափման նոր միավոր կա. Հեղափոխությունից առաջ եւ հեղափոխությունից հետո: Կարեւորագույն խնդիր է չկրկնել հնի սխալները, բայց եւ չմոռանալ ու չանտեսել արդեն իսկ ստեղծված մշակույթը: Նոր Հայաստանում մշակույթը պետք է զարգանա հնի հենքի վրա: 30 տարի առաջ անկախացած երկիրը ջնջելու, նորից սկսելու իրավունք ու ժամանակ  չունի:

<<Պետությունը ունի լծակներ , որ  անհատ ստղծագործողը  չունի: Պետությունը պիտի օգտագործի բոլոր լծակները,  լրատվամիջոցները, որպեսզի գեղագիտական չափանիշ սահմանի մշակույթի համար>>,- կարեւորում է բանաստեղծ, բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության ակումբի անդամ Գոռ Հարությունյանը:

<<Հայ ազգը գոյություն ունի  մարդկության պատմության ամենասկզբից, մեր ազգը իմաստուն է եւ ի՞նչ եք կարծում մենք չգիտենք ի՞նչ պետք է անենք, որ ուղղությամբ գնանք, իհարկե, գիտենք: Մեր խնդիրը մեր թշնամիներն են, որ ուզում են այստեղ դառնա Թուրան: Հայերը այլ ազգերից  տարբերվում են նրանով, որ ունեն անհատական մտածելակերպ, ինչքան էլ հային պարտադրես,  նա չի դառնա կամակատար, նա ազատ մարդ է եւ մենք պարտավոր ենք օգնել նրան ինքնաարտահայտվելու>>,- հակադարձում է Քրիստ Մանարյանն ու ավելացնում՝ Հայաստանը այն առուն է, որը այստեղից  հեռու գտնվող չերեւացող դաշտեր է ջրում, եթե ինքը չորացավ,  այդ դաշտերն էլ են չորանալու: Պետք է գիտակցենք ինչ պատասխանատվություն է հայ ծնվելը: Դա կոչում է, որ միայն  տրված է մեզ:

Հեղափոխությունը  պետք է ծառայի  մշակույթին, ոչ թե հակառակը՝ վստահ է գրող-գրականագետ Հովիկ Չարխչյանը:

<<Մշակույթը կար, երբ հեղափոխությունը չկար: Հեղափոխությունը եղավ եւ մշակույթը էլի կա ու վստահ եմ, որ հեղափոխությունից հետո էլ այն լինելու է: Մշակույթի գոյությունը, նրա որակական դրսեւորումները, անցյալից ժառանգություն վերցնելու հետեւողականությունը պայմանավորել քաղաքական պատճառներով, գլոբալ առումով ճիշտ չէ>>, -ամփոփում   է նա:


Առնչվող նյութեր
1. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
2. Բիզնես միջավայր ու տնտեսական քաղաքականություն. Քննարկում բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնությունում
3. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
4. Նախագահը հորդորում է լինել զուսպ և հանդուրժողական
5. Հակահեղափոխական կրքերը բորբոքվում են. վարչապետը ազատեց ԲՀԿ-ական եւ դաշնակցական նախարարներին
6. Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
7. Սա մեզ կանգնեցնելու խղճուկ փորձ է, բայց չենք ընկճվելու. ՀՔԾ պետը՝ հրապարակված ձայնագրության մասին
8. Ինչպե՞ս ընտրել դատարանների անկախացման լավագույն մեխանիզմը. հանդիպում-քննարկում
9. Արա Բաբլոյանը Հայաստանի նախագահի ու վարչապետի հետ քննարկել է ներքաղաքական վիճակը
10. Հիմնադրվել է «Սասնա Ծռեր» կուսակցությունը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանի հրաժեշտի միջոցառումը Ավստրիայի արտաքին գերատեսչությունում
2.Արման Կիրակոսյան. Ցեղասպանության թեման պետք է դառնա դասագրքային ուսումնառության առարկա
3.Ժնեւ. ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի հանդիպումը Շվեյցարիայի հայ համայնքի հետ
4.«Այաս-Կիլիկիա» ռեստորանում այցելուներին փոխանցում են հայկական ավանդական ընտանիքի տրամադրությունները
5.ՊՐԱՀԱ. Ամանորյա տոնական հանդես մանուկների համար
6.Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Ֆրանսիայում
7.Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
8.Բժիշկ Թոմ Քաթինան՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ
9.Թեքեյան կենտրոնը իրականացնում է «Անվճար դասագրքեր կարիքավոր երեխաների համար» ամենամյա ծրագիրը
10.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Կաունասի հանրային գրադարանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: