ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հելենա Նովոտնան լավագույնը ճապոներեն իմացությամբ

28 դեկտեմբերի, 2009 | 02:20

Վլադիմիր Նովոտնի եւ Մարգարիտա (Սուսաննա) Նովոտնա զույգին շատերն են ճանաչում Պրահայում։ Ֆենոմենալ ընդունակությունների տեր Վլադիմիրը 25 լեզվի է տիրապետում, 9  լեզվի դատական թարգմանիչ է, թաիլանդերենի միակ թարգմանիչն է Չեխիայում եւ Սլովակիայում, այժմ էլ չեխերեն եւ թաիլանդերեն է դասավանդում Թաիլանդում։

Նրանց աղջիկը` Հելենա Նովոտնան նույնպես սեր ունի լեզուների նկատմամբ։ Չեխիայում անցկացված ճապոներենի մրցույթում գրավել է առաջին տեղը, որից հետո նրան հրավիրել են մեկ տարի սովորելու Ճապոնիայում։ Հելենայի վերադարձից հետո մենք հանդիպեցինք եւ ավելի մոտիկից ծանոթացանք հայ-չեխական  այս ընտանիքի հետ։

Բնականաբար առաջին հարցը կապված է տիկին Մարգարիտայի Չեխիայում հայտնվելու հետ։ Ո՞ր թվականին հաստատվեցիք Չեխիայում։

Մ.Ն.-Ամուսինս՝ Վլադիմիր Նովոտնին, ավարտել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանը։ Դեռ ուսանողական տարիներին մի խմբով եկել էին Հայաստան, եւ այնտեղ ծանոթացել էինք, եւ նույնիսկ որոշ ժամանակ նամակագրական կապ ունեինք։ Հետո այդ կապերը խզվեցին։ Ինքն ուսումնառությունից հետո  6 տարվա  աշխատանքային հրավերով մեկնել էր Կուբա։ Եվ ահա, այնտեղ մի հայ ընտանիքի հետ է  մտերմանում, պատմում է, որ մի ծանոթ ընկերուհի ուներ Հայաստանում։ Իսկ այդ հայ ընտանիքի կինը պարզվում է իմ ընկերուհին է, որն իսկույն հասկանում է, որ խոսքն իմ մասին է։ Երեւան վերադառնալուց հետո, ընկերուհիս իմ նկարն ուղարկում է Վլադիմիրին, եւ նա հաստատում է, որ դա ես եմ։ Այնուհետեւ նա սկսեց  զանգել, նամակներ ուղարկել, հետո ես եկա Չեխիա, քանի որ ինքը  Հայաստան գալու ինչ-որ խնդիրներ ուներ։ 1987 թվին  ամուսնացանք, եկա Չեխիա, հետո մեկնեցի կրկին Երեւան բոլոր փաստաթղթային հարցերը լուծելու, եւ վերջնականապես տեղափոխվեցի։ 1988 թ. ապրիլից բնակվում եմ Պրահայում։ Սկզբում  աշխատում էի իմ մասնագիտությամբ՝ ինժեներ-կոնստրուկտոր, իսկ երեխաների ծնվելուց հետո զբաղվում եմ թարգմանությամբ մինչեւ այսօր։  Ունենք երկու զավակ։ Տղաս՝ Դավիթն, ավարտում է միջնակարգ մասնագիտական դպրոցը։ Աղջիկս՝ Հելենկան, դեռ գիմնազիայի երրորդ կուրսում է։ Երկուսն էլ լեզուներ գիտեն, սիրում են նկարել։

Հելենա, մեզ հայտնի է, որ Չեխիայում անցկացված ճապոներենի մրցույթում հաղթող ես ճանաչվել

-Տասնհինգ տարեկանում մասնակցեցի ճապոներենի համաչեխական մրցույթին եւ գրավեցի առաջին տեղը։ Իբրեւ պարգեւ ստացա ,,Տոշիբա,, մակնիշի հեռուստացույց եւ այլ նվերներ, ինչպես նաեւ Ճապոնիայում մեկ տարի բարձրագույն ուսումնառության հնարավորություն։ Սակայն, քանի որ այն ժամանակ դեռ փոքր էի, եւ դեռ  չորս տարի կար միջնակարգում սովորելու, չկարողացա մեկնել։ Դեսպանությունը միջնորդեց, որպեսզի ,,Բաց դռներ,, հիմնադրամի միջոցով  մեկ տարի անց  այլ ծրագրով մեկնեմ Ճապոնիա։

Քանի՞ լեզու գիտես։

-Մոտ ութ լեզու՝ չեխերեն, անգլերեն, ֆրանսերեն,  գերմաներեն, հայերեն հասկանում եմ, ճապոներենը շատ բարձր մակարդակի վրա է։ Հիմա սովորում եմ նաեւ լատիներեն եւ իսպաներեն։

Բացի չեխերենից, որ լեզվին ես կատարյալ տիրապետում։

-Անգլերենին եւ ճապոներենին։

Ճապոներենն ինչո՞ւ որոշեցիր սովորել։

-Հայրս ժամանակին  ճապոներենի մրցույթում երկրորդ տեղն էր շահել, եւ մի դասագիրք էր ստացել ճապոներենի ուսուցման՝ նախատեսված  առաջին դասարանցիների համար։ Հինգ տարեկանից եղբորս հետ թերթում էինք այդ գիրքը։ Հետո սկսեցինք ճապոնական մուլտֆիլմեր նայել, նաեւ ինտերնետում էինք նայում։ Այդպես ճապոներենի սերն անցավ մեզ։

Իսկ Ճապոնիայում ինչպե՞ս անցավ։

-Ճապոնիայում էլ ճապոներենի մրցույթում Կամակուրա շրջանում ստացա դրամական պարգեւ, տասը հազար իեն (2500  դոլար) եւ Համակրանքի համար սահմանված նվերը։ Այդ մրցույթը կազմակերպվել էր Ճապոնիայում սովորող արտասահմանցիների համար։ Տարբեր ազգերի ներկայացուցիչներ կային, բայց  Հայաստանից դպրոցական չկար։

Իսկ ի՞նչն էր հետաքրքիր այնտեղ։

-Շատ հին մշակույթ ունեն, որ կարծես առանձնացված է աշխարհից։ Շատ ավանդական երկիր է մի կողմից, մյուս կողմից՝ այնքան արդիական, զարգացած երկիր, որ երբեմն թվում է, թե այլ մոլորակից ենք այնտեղ եկել։ Այդ տարբերությունն՝ ավանդականի եւ նորի միջեւ,  շատ էր զգացվում։

Կցանկանայի՞ր այնտեղ ապրել։

-Ոչ միշտ, բայց կարելի է, սովորել մի քանի տարի այո, բայց մշտապես ապրել՝ ոչ։

Ո՞ր երկիրը կնախընտրեիր՝ Ճապոնիա՞ն, թե՞ Հայաստանը։

-Հայաստանը։ Հայերը շատ ջերմ են, Երեւանում շատ լավ է։ Ճապոնացիները, ինչպես նաեւ չեխերը, սառն են։ Ճապոնացիները ոչ մի էմոցիա ցույց չեն տալիս, եւ երբեք չգիտես, թե ինչ են ուզում ասել։

Հետաքրքիր կլիներ Հայաստանում աշխատել։ Լսել եմ ,,Արի տուն,, ծրագրի մասին։ Մեծ հաճույքով կմասնակցեի։ Փոքր ժամանակ, երբ գնում էինք Հայաստան, չէինք ուզում հետ գալ։ Զարմանում էինք, որ հարեւանների տուն կարող ենք գնալ։

Ի՞նչ այլ նախասիրություններ ունե՞ս։

-Նաեւ նկարում եմ։ Նկարչության առաջին մեծ մրցանակը ստացա Էդենում անցկացված մրցույթում։ Սիրում եմ մարդկանց նկարել։ Երջանիկ մարդկանց։ Տխուր բաներ չեմ սիրում նկարել։

Չեխիայում ինչպե՞ս ես քո հայկականությունը զգում։

-Մենք ասում ենք, որ հայ ենք, հայրս շատ լավ հայերեն գիտի, հայ ժողովրդի պատմություն, հայկական երաժշտություն ենք լսում։

Հայկականից ի՞նչն ես ավելի շատ սիրում։

-Հայաստանն իր ամբողջության մեջ եւ մայրիկիս։

Հայերը հին ժողովուրդ են, եւ երբ մեկին հանդիպում ես, հասկանում ես, որ հայ է։ Պրահայում նույնպես  հայ ընկերներ ունեմ։

Հ.Ա.

ՕՐԵՐ ամսագիր, 5/50/ 2009


Առնչվող նյութեր
1. Կարինե Արթունին վերանորոգել է Պրահայի քաղաքապետարանի հին աշտարակի զինանշանները
2. Կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծ բարեկամ պրոֆ. Էվժեն Կինդլերը
3. Պրահան սքանչելի քաղաք է, թանգարան է բաց երկնքի տակ.Արա Բաբլոյան
4. Արա Բաբլոյանը հանդիպել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշին
5. Միլան Շտյեխ. Չեխիան միշտ պատրաստ է երկխոսության մեջ լինել Հայաստանի հետ
6. Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակությունը վաղը կժամանի Պրահա
7. Չեխիայում նշում են Չեխոսլովակիայի օկուպացման 50-ամյակը
8. Սլովաքիա՝ Իսրայէլի միջոցով զէ՞նք կը վաճառէ Ազէրպայճանին
9. Ինչպե՞ս է չեխական զենքը հայտնվել Ադրբեջանում. բացահայտում են չեխ լրագրողները
10. Նիկոլ Փաշինյանը հայ-չեխական կապերը քննարկել է Հայաստանում Չեխիայի դեսպանի հետ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
2.Իսպանիա. Հայաստանին նվիրված տոնական համերգ Սանտա Կոլոմա դե Գրամանետիում
3.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
4.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
5.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
6.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
7.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
8.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
9.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
10.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: