ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
22 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԵԵՄ-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը Բուխարեստում

20 փետրվարի, 2015 | 16:10

ruminia eritarasrdakan zoghov2015 petrvar20Փետրվար 20-ին, Ռումինիայի Հայոց թեմի Առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցավ ՀԵԵՄ-ի Արևելյան Եվրոպայի տարածաշրջանի ներկայացուցչական ժողովը: Ժողովին մասնակցում էին Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև եպս. Հակոբյանը, ԱՄՆ-ի Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Հովնան արք. Տերտերյանը, Իտալիայի հոգևոր հովիվ՝ Տ.Թովմա աբղ. Խաչատրյանը և ՀԵԵՄ-ի Եվրոպայի տարածաշրջանի պատասխանատու, Ռուսեի հոգևոր հովիվ՝ Տ.Տիրայր քհն. Հատավյանը, Ռումինիայի Հայոց թեմի թեմական քարտուղար և Պիտեշտի հոգևոր հովիվ՝ Տ.Հեթում քհն. Թարվերդյանը, Ռումինիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Համլետ Գասպարյանը, ինչպես նաև ՀԵԵՄ-ի գրասենյակի տնօրեն՝ Գևորգ Մկրտչյանը:
Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ՝ Տ.Տաթև սրբազանը շատ բարձր գնահատեց վերոնշյալ ժողովը՝ նշելով, որ նմանատիպ ժողովները ավելի են ակտիվացնում երիտասարդների ակտիվությունը և մասնակցությունը Հայոց Եկեղեցում կյանքից ներս:
Ժողովի ժամանակ Հովնան սրբազանը երիտասարդներին ներկայացրեց ժողովի օրակարգը և ապագա ծրագրերը, թե Արևելյան Եվրոպայի տարածաշրջանում ՀԵԵՄ-ը ինչ պետք է ի կատար ածի:
Ժողովին որոշվեց, որ յուրաքանչյուր երիտասարդաց միություն տվյալ թեմի իր գործունեությունը լուսաբանի սոցիալական ցանցերի միջոցով, որը մասնակիցների կարծիքով և հատկապես երիտասարդների շատ մեծ քարոզչության միջոց է հանդիսանում այժմ:
ruminia eritsaradakan havakԿարևոր ձեռքբերումներից էր նաև, որ Արևելյան Եվրոպայի յուրաքանչյուր թեմի երիտասարդաց միություն քույր թեմ հռչակվի Հայաստանի, որևէ թեմերից մեկի հետ: Հավելենք, որ Ռումինիայի Հայոց թեմը քույր թեմ է հռչակվել Վայոց Ձորի թեմի հետ:
Հովնան սրբազանը նաև հատուկ կետ ավելացրեց, որ երիտասարդաց միությունները տվյալ թեմերում ինչ գործ պետք է կատարեն, որպեսզի հիմք դրվի հայերին մոտեցնելու հայկական սովորություններին, ինչպես պահպանեն սփյուռքում հայոց լեզուն, որը շատ արդիական խնդիր է:
Ժողովը փակվեց Տերունական աղոթքով: Որոշում կայացվեց, որ հաջորդ ժողովը տեղի է ունենալու 2016 թ. Մեծ Պահքի առաջին շաբաթվա մեջ Ուկրաինայի Օդեսա քաղաքում:

Ռումինիայի Հայոց Թեմի Մամլո Դիվան


Առնչվող նյութեր
1. Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
2. Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3. ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾ
4. Հայկական օրեր Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում
5. Բուխարեստ. «Հայերենի ինքնուսույց ռումինախոսների համար» գրքի շնորհանդեսը
6. Ս. Հաճկատար հռչակավոր հայոց վանքում նշվեց Տիրամոր Վերափոխման տոնը.ուխտագնացություն
7. Սոպրանո Արմինե Խաչատրյանի ձայնասկավառակը թողարկվել է Ռումինիայում
8. Ռումինիա. Եպիսկոպոսական Սուրբ Պատարագ Թուլչայի Հայոց եկեղեցում
9. «Քայլ դեպի տուն» ծրագիր՝ օգոստոսի 10-24-ը կմասնակցեն 550 պատանիներ 26 երկրներից
10. Տոնական համերգ Կոնստանցա քաղաքում` նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության 100 ամյա հոբելյանին

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: