ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
23 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն և ՅՈՒՆԻՍԵՖ-ը կհամագործակցեն՝ խթանելու սփյուռքի ներգրավվածությունը համայնքների զարգացման գործում

28 ապրիլի, 2017 | 20:38

 

26-ը ապրիլի, 2017թ., Երևան: ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) հայաստանյան գրասենյակը և ՀԲԸՄ Հայաստանն այսօր Երևանում փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ միավորելով ջանքերը տեղական համայնքների զարգացման գործում սփյուռքի ներգրավվածությունը խթանելու համար: Ծրագիրն իրականացվելու է Together4Armenia (միասին հանուն Հայաստանի) վեբ-հարթակի (www.Together4Armenia.am) միջոցով: Նորարար այս հարթակը հնարավորություն է ընձեռում սփյուռքի համապատասխան ոլորտների փորձագետների գիտելիքներն ու հմտությունները փոխանցել  տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակական կազմակերպությունների (ՔՀԿ) ներկայացուցիչներին:

«Թեև հարթակն ի սկզբանե նախատեսված էր երեխաներին և երիտասարդներին վերաբերող խնդիրները լուծելու համար, այն այլ ոլորտներ, ինչպիսիք են մշակույթը, ինֆորմացիոն տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, ընդլայնվելու ներուժ ուներ՝ ներգրավելու նույն տրամաբանությամբ», – նշեց Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը: «Հայաստանի և սփյուռքի միջև այս կապի ամրապնդումը կարևոր է ոչ միայն մեր աջակցության կարիքն ունեցող, տեղական համայնքներում բնակվող երեխաների, երիտասարդների և ընտանիքների համար, այլև՝ ապագայում կազմավորվելիք ավելի ընդգրկուն գործընկերությունների տեսանկյունից»:

Հարթակը ձևավորվել էր «Աշխատանքային միգրացիայի սոցիալական հետևանքների մեղմացում» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվել է Եվրամության և իրականացվել ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից: Միանալով հարթակին՝ ՀԲԸՄ Հայաստանն իրականացնելու է իր՝ «Bridge for CSOs» ծրագիրը, որը ևս ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի նպատակն է բարելավել տեղական ՔՀԿ-ների կարողությունները՝ քաղաքացիների կարիքներին  լավագույնս հետամուտ լինելու համար, ինչն էլ, իր հերթին, Together4Armenia հարթակի հիմնաքարն է:

«ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ մեր գործընկերությունը կարողությունների փոխանակման այս կարևոր առցանց գործիքի շուրջ՝ ՀԲԸՄ-ին հնարավորություն կընձեռի գործարկել սփյուռքի ներուժը: Սփյուռքի ուղորդված ներգրավումը ռազմավարական առաջնահերթություն է ՀԲԸՄ-ի համար: Այն մեզ կօգնի դառնալ կողմերը միմյանց կապող վստահելի հարթակ՝ տևական լուծումների միջոցով ձևավորելու հզոր Հայաստան»,- ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Ապագայում ՅՈՒՆԻՍԵՖ-ը շարունակելու է աշխատել 4 թիրախային մարզերում՝ Լոռի, Տավուշ, Շիրակ և Գեղարքունիք, կենտրոնանալով երեխաներին առնչվող խնդիրների լուծման վրա: Մինչդեռ ՀԲԸՄ Հայաստանն ուշադրություն է դարձնելու ավելի լայն մասշտաբի ծրագրերի իրականացման վրա՝ նպատակ ունենալով ամրապնդել տեղական ՔՀԿ-ների պրոֆեսիոնալ կարողությունները ՝ սփյուռքի համապատասխան փորձագետների և այլ գործընթացների հետ համապատասխանեցնելով և ձևավորելով ՔՀԿ-ների կառավարմանն ուղղված կայուն կրթական համակարգ տեղական համալսարանի հետ համագործակցությամբ:

Together4Armenia-ն (միասին հանուն Հայաստանի) նորաստեղծ և եզակի վեբ հարթակ է՝ նախատեսված սփյուռքի ներկայացուցիչների գիտելիքը և հմտությունները տեղական համայնքներին և քաղաքացիական հասարակության կազմակերպություններին փոխանցելու համար:

Միացե՛ք մեր համայնքին այսօր գրանցվելով www.together4armenia.am կայքում:

ՅՈՒՆԻՍԵՖի մասին

ՅՈՒՆԻՍԵՖը երեխայի իրավունքների գծով համաշխարհային առաջատարն է, որի գործունեության նպատակն է՝ յուրաքանչյուր երեխայի համար ամենուրեք ապահովել հավասար հնարավորություններ՝ հատուկ ուշադրություն դարձնելով ամենակարիքավոր և խոցելի երեխաներին:

ՅՈՒՆԻՍԵՖի և կազմակերպության գործունեության մասին ավելին իմանալու համար կարող եք այցելել՝ www.unicef.am և www.unicef.org կայքերը:

 

 ՀԲԸՄի մասին

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին:

 ՀԲԸՄ Հայաստանի ծրագրերի մասին հավելյալ տեղեկանալու համար այցելե՛ք www.agbu.am

ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելե՛ք www.agbu.org

 


Առնչվող նյութեր
1. Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
2. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
4. ԻՆՍՏԻՏՈՒՑԻՈՆԱԼ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆԸ (ՀՀՄ)
5. Մհեր Սահակյան. «Չինաստանի Մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» /նոր գիրք/
6. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
7. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
8. Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում
9. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
10. ԹԱՅՄ. Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարության երազը վառ պահող 4 խաչակիրներից մեկն է

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Իմ առաջադրանքը ձեզ շատ պարզ է` ամեն օր լուծել թեկուզ փոքր, բայց որևէ կոնկրետ խնդիր». Վարչապետը հանդիպել է Արարատի մարզի համայնքների ղեկավարներին
2.Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանում Եվրոպական Ժառանգության օրերի պաշտոնական բացումը
3.ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի այցը Չինաստան
4.Երեւանի ավագանու ընտրությունների կապակցությամբ Եվրոպայի Հայերի Համագումարի կոչը Երեւանցիներին.
5.Ռումանիոյ Հայոց Թեմի առաջնորդ Տ. Տաթև եպիսկոպոս Հակոբյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 27-րդ տարեդարձի առիթով
6.Հայաստանի անկախության 27-ամյակին նվիրված միջոցառում Լիոնում
7.ԱՌԱՋԻՆԷՆ ՄԻՆՉԵՒ ՉՈՐՐԱՐԴ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹԻՒՆ. ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՕՐ
8.Պապը Կը Շնորհաւորէ Մխիթարեան Միաբանութեան 300ամեակը
9.Չինական գեղագրությունը և գրաֆիկան Հայաստանում
10.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: