ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
21 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն շարունակում է ընդլայնել գլոբալ հայերի ներկայությունն աշխարհում

10 մայիսի, 2017 | 06:17

ՀԲԸՄ կենտրոնական վարչությունն ընդգծում է միության  երիտասարդության դերը՝ նրանց ներգրավելով Լոնդոնում կայացած մի շարք ռազմավարական հանդիպումներում

 

For the third year in a row, AGBU gathered in London for a critical conference that brought together AGBU leadership and the local community for a weekend of events that emphasized the young leaders in the community.

Երրորդ տարին անընդմեջ, կարևորագույն խորհրդակցություններ անցկացնելու նպատակով ՀԲԸՄ-ի Կենտրոնական վարչությունը հավաքվում է Լոնդոնում: Այս անգամ խորհրդակցությունը համախմբել էր միության ղեկավարությանն ու տեղի հայ համայնքի ներկայացուցիչներին՝ երիտասարդ առաջնորդների դերը հասարակության մեջ ընդգծելու ու ընդհանուր տեսլական մշակելու նպատակով:

Շաբաթավերջին տեղի ունեցան մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվեցին աշխարհում գլոբալ հայերի ներկայության ընդլայնման ապահովմանն առնչվող հարցեր: Հանդիպումներին մասնակցում էին ՀԲԸՄ կենտրոնական վարչության, Եվրոպայի Շրջանակային հանձնաժողովի անդամներ և տարբեր երկրների 16 Երիտասարդ արհեստավարժների խմբեր: Ընթացիկ երկխոսության այս նախաձեռնությունը ՀԲԸՄ-ն մեկնարկել էր Նյու Յորքում անցած տարվա հոկտեմբերին՝ 89-րդ Ընդհանուր ժողովի և 110 ամյակի միջոցառումների ժամանակ:

AGBU Central Board member Dr. Armen Sarkissian who, with his wife Nouneh, hosted an intimate closing dinner at the Dorchester Hotel

Լոնդոնում ծավալված բուռն քննարկումների ընթացքում հիմնական շեշտը դրվեց կազմակերպության առաքելության չորս հիմնասյուների վրա՝ մարդասիրական օգնություն, մշակույթ և ինքնություն, կրթություն և սոցիալ-տնտեսական զարգացում: Քննարկվեցին այն ուղիներն ու միջոցները, որոնք թույլ կտան առաջ ընթանալ թե՛ որպես անհատ, և թե՛ որպես կազմակերպություն:

Berge Azadian (left), former chairman of the AGBU London Trust, with his wife Fiona and AGBU President Berge Setrakian.

Քննարկման թեմաներն անդրադառնում էին ՀԲԸՄ-ի տեսլականին և աշխարհում հայերի դերի զարգացմանն ուղղված քայլերին: Հանդիպումների քննարկման գլխավոր թեմաներից էր նաև ՀԲԸՄ-ի դերը Հայաստանում՝ որպես փոփոխությունների դերակատար, ինչպես նաև հայկական տեղական ռազմավարական կապերի միջոցով հայերի դերի զարգացումը համայնքի սահմաններից անդին: Գործընկերային հարաբերությունների ձևավորումը դարձել է կարևորագույն միջոցներից մեկը:

 

Benjamin Devoy, the first intern to participate in the Yerevan Summer Internship Program’s (YSIP) Dikran Knadjian Medical Internship, with Vartkess Knadjian and his wife, Sylvia.

Անցյալ տարի ՀԲԸՄ-ն ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող համագործակցություն սկսեց միջազգային կազմակերպությունների հետ, այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության, Սմիթսոնյան ինստիտուտի, ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի, Եվրոպական միության, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի, վերջերս էլ ՄԱԿ-ի Երեխաների հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) ու «Շոա» հիմնադրամի հետ: Այս համագործակցությունները նոր հնարավորություններ են ընձեռում համաշխարհային հանրության շրջանակներում ՀԲԸՄ-ի դերի մեծացման համար:

ՀԲԸՄ-ի նախաձեռնությունների հաջողության հարցում մատնանշվեց նաև Երիտասարդ արհեստավարժների մասնակցությունը որպես գաղափարների իրագործող: «Այս հանդիպումները նպատակ ունեին միավորել ամբողջ աշխարհում Երիտասարդ արհեստավարժների ղեկավարությանը, ինչպես նաև համապատասխան փորձառությամբ կիսվելու հնարավորություն ընձեռել: Ուրախությամբ պետք է հայտնեմ, որ շատ թեմաներ ենք լուսաբանել, և վստահաբար կարող եմ ասել, որ ղեկավարները կշարունակեն աշխատել նույն ոգով՝ հիմնվելով այն ամենի վրա, ինչ քննարկվեց»,- հայտնեց ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Երվանդ Զորյանը:

Հանդիպումն ավարտվեց շաբաթ օրը Դորչեսթեր հյուրանոցում կազմակերպված ընթրիքով՝ ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ Արմեն Սարգսյանի և նրա տիկնոջ՝ Նունեի մասնակցությամբ: Երեկոն, որը վարում էր Կամիլիո Ազզուզը, հատկանշվեց Էրիկ Իսրայելյանի առանցքային զեկույցով, ով իր կնոջ`Մելինայի հետ ևս բարձր գնահատանքի արժանացավ «Խոստումը» ֆիլմի իրականացման գործում ներդրած ավանդի և վերջինիս համաշխարհային տարածմանն աջակցելու համար:

«Երբեք չի եղել Հայոց ցեղասպանությունը ներկայացնող այնպիսի ֆիլմ, որը հասանելի կլիներ միլիոնավոր մարդկանց: «Խոստումը» ֆիլմի գլխավոր առավելությունն այն է, որ հասանելի է ոչ միայն հայության համար: Լռությունն ու ժխտումը կործանարար են սերունդների համար, քանի որ մենք բոլորս էլ կրում ենք այն սպիները, որոնց միջով անցել են մեր նախնիները, և ոչ միայն հայերը, այդ թվում՝ աֆրոամերիկացիները, բնիկ ամերիկացիները, ամբողջ աշխարհում այն բոլոր մարդիկ, ովքեր տեսել են դաժանություններ և կրում են այդ սպիներն իրենց սրտերում սերունդներ շարունակ», -նշեց Իսրայելյանը:

AGBU Young Professionals (YPs) with Dr. Eric Esrailian at the closing dinner on May 6.

Լոնդոն կատարած այցի շրջանակներում մասնակիցներին հնարավորություն ընձեռվեց ներկա գտնվել Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին մեծածավալ և խոշոր բյուջեով իրականացված «Խոստումը» ֆիլմի ցուցադրությանը:

«Խոստումը» ֆիլմի ցուցադրությունն ազդակ հանդիսացավ օտարազգի հասարակության համար հայաստանյան իրականությունը այլ կերպ ըմբռնելու: Անգլիայի Քուինս վարժարանի բրիտանացի ուսանող Բենջամին Դեվոյը նախքան հյուրերի ժամանելը, խոսեց ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող Երևանի ամառային պրակտիկայի ծրագրի շրջանակներում Հայաստանում ձեռք բերած իր փորձառության մասին: Դեվոյն առաջինն էր, ով մասնակցել էր «Տիգրան Գնաջյան» բժշկական փորձառության ծրագրին, որը հնարավորություն էր ընձեռում ազգությամբ ոչ հայ ուսանողի Հայաստանում լիովին ֆինանսավորվող մասնագիտական փորձառություն անցել:

«Հայաստանում ամենազարմանալին ինձ համար միմյանց օգնելու համար մարդկանց հավաքական ջանքերն էին: Հայաստանը շատ փորձություններով է անցել և դեռ շարունակում է կանգնել մեծ խնդիրների առջև, որի արդյունքում բազմաթիվ հայեր իրենց կյանքի պայմանները բարելավելու նպատակով արտագաղթել են հայրենիքից և բնակություն հաստատել արտերկրում: Ես երախտապարտ եմ ՀԲԸՄ-ին, Հայաստան կատարած իմ այցելության և ձեռք բերած փորձառության համար», -ասաց Դեվոյը:

Չնայած միջոցառումների շաբաթը նվիրված էր ՀԲԸՄ-ի երիտասարդ առաջնորդներին, այն նաև լավ առիթ էր հարգանքի տուրք մատուցելու Միության երկու անդամներին՝ ՀԲԸՄ Լոնդոն Թրասթի նախկին ատենապետեր Պերճ Ազատյանին և Ասատուր Գյուզելյանին, ովքեր ծառայել են որպես հայտնի առաջնորդներ՝ տասնյակ տարիներ առաջարկելով իրենց նվիրյալ ղեկավարությունն ու ծառայությունները: Նրանք կազմակերպությանը ծառայել են իրենց ողջ կյանքի ընթացքում և իրենցից հետո եկող ղեկավար սերունդների համար եղել են ամրության և ուժի վառ օրինակ:

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ) սփյուռքի հնագույն, համաժողովրդական և համահայկական կազմակերպությունն է: ՀԲԸՄ-ն իր կրթական, մշակութային ու մարդասիրական գործունեությամբ նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: ՀԲԸՄ ընդհանուր գործունեությանը ծանոթանալու համար, այցելեք www.agbu.org

Honorees Eric and Melina Esrailian (left) with AGBU benefactors Vatche and Tamar Manoukian and AGBU President Berge Setrakian on Saturday evening.


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. Թագավորական ընտանիքի անունից ընթրիք՝ ի պատիվ Հայաստանի նախագահի
9. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
10. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: