ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին

25 հունիսի, 2018 | 22:27

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) մշակել է կրթական և զբոսաշրջային մուլտիմեդիա էլեկտրոնային գրքերի մի շարք, ինչպես նաև ընտանիքների համար նախատեսված հավելվածներ, որոնք անդրադառնում են Հայաստանի մասին ամենատարբեր թեմաների: Ամենանոր հավելումը «Վայոց Ձոր» վերնագրով բազմաբովանդակ էլեկտրոնային գիրքն է, որը ստեղծվել է Սմիթսոնյան ինստիտուտի կողմից իրականացվող և ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Իմ Հայաստան»  ծրագրի հետ  համագործակցության արդյունքում:

 

Հայաստանի Վայոց Ձորի մարզը բազմաթիվ հնագույն հուշարձանների ու տեսարժան վայրերի բնօրրան է, այդ թվում՝ Արենի-1 քարանձավային համալիրը իր ամենահին Արենի-1 գինեգործարանով, 8-րդ դարի Թանահատ վանքը, 10-րդ դարի Սմբատաբերդ ամրոցը և 13-րդ դարի Նորավանք վանական համալիրը: Վայոց ձորը նաև Ջերմուկի բուժիչ աղբյուրների ու հանքային ջրավազանների հայրենիքն է:

 

Գիրքը նախատեսված է ճանապարհորդների, բնության ու պատմության սիրահարների համար և ներառում է ինտերակտիվ քարտեզներ, սահիկներ, տեսանյութեր, 360 աստիճանի համայնապատկերային լուսանկարներ և աուդիո պատմություններ, որոնք ներկայացնում են Վայոց Ձորի ճարտարապետությունը, հնագիտությունը, արկածային ժամանցի հնարավորությունները, խոհանոցը, փառատոնները և մշակութային իրադարձությունները: Ներկայացված են նաև տեղեկատվություն այցելուների համար, ճամփորդության պլանավորման հուշումներ, տեղեկություններ հյուրանոցների, ռեստորանների մասին, ինչպես նաև հայերեն արտահայտությունների զրուցարան:

 

«Վայոց Ձորը» երրորդն է ճանապարհորդների ուղեկից էլեկտրոնային գրքերի շարքում՝ «Բացահայտենք Երևանը» և «Հայկական լեռնաշխարհ» գրքերից հետո: Գրքերը հասանելի են յոթ լեզվով, կարող են անվճար ներբեռնվել սմարթֆոնների, պլանշետների և համակարգիչների մեջ՝ www.agbu.org/armenia/travel կայքէջից:

 

«Հպարտ ենք հայկական հարուստ ժառանգությունն աշխարհին ներկայացնելու մեր առաքելության ընթացքում Սմիթսոնյան ինստիտուտի հետ գործակցության համար», – ասաց ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ դոկտոր Երվանդ Զորյանը: «Նոր էլեկտրոնային գրքում առկա են արդի ստեղծարար լուծումներ՝ Վայոց Ձորի հարուստ և բազմազան բնությունն ու պատմությունը ներկայացնելու համար: Այն կոչված էնպաստելու մարզ այցելող զբոսաշրջիկների թիվը մեծացնելու գործին »:

 

Էլեկտրոնային գրքերից բացի, ՀԲԸՄ-ն մշակել է նաև «Im Armenia» ճամփորդական հավելվածը՝ բոլոր տարիքի երեխաների համար: Այն գործածողներին թույլ է տալիս հետաքրքրաշարժ փաստեր իմանալ Երևանի և շրջակայքի, Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերի սիրված վայրերի մասին: Լինելով երկիրը զվարճալի և ինտերակտիվ ձևով երեխաներին ներկայացնող առաջին թվային ուղեցույցը՝ «Im Armenia»-ն գործում է անգլերեն, պորտուգալերեն և ֆրանսերեն լեզուներով եւ միաժամանակ որոշ հիմնական բառեր է սովորեցնում արևելյան հայերենով: «Im Armenia» հավելվածը ներբեռնելու համար այցելեք www.agbu.org/armenia/travel կայքէջ կամ ձեր հավելվածների խանութում:

 

Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ը (www.agbu.org) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

 

ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին տես www.agbu.org կայքէջը.

 

 

 


Առնչվող նյութեր
1. Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
3. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
4. ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԳՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՆՈՒ՞Մ ԵՆ
5. 52 տարի` օգտակար լինելու ցանկությամբ
6. Հայկ Մարությանի ուղերձը՝ «Էրեբունի-Երևանի» հիմնադրման 2800-ամյակի առթիվ
7. Վենետիկի հանձնաժողովը չի խոչընդոտելու երկրի կայուն զարգացման գործընթացին
8. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
9. Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10. Դեկտեմբերի արտահերթ ընտրություններում քվերակությունը կատարվելու է առանց գրիչի. Նիկոլ Փաշինյան

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: