ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները

20 հուլիսի, 2018 | 17:27

 

 

Ձախից աջ` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյան, ՀԲԸՄ կենտրոնական վարչության անդամ եւ երեկոյի մոդերատոր Արդա Հարաթունյան, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյան, ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան, ՀՀ սփյուռքի փոխնախարար Բաբկեն Տեր-Գրիգորյանը, եւ ՀԲԸՄ Հայաստանի արտաքին կապերի գծով տնօրեն Լիլիա Պլանջյանը:

 

Հուլիսի 15-ին ՀԲԸՄ հրավերով Միացյալ Նահանգներ կատարած առաջին պաշտոնական այցի ընթացքում Հայաստանում Փաշինյանի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից կազմված պատվիրակությունը Մանհեթենում հանդիպեց ՀԲԸՄ համայնքի անդամների հետ՝ բաց երկխոսություն վարելու նպատակով: Ելույթ ունեցողների թվում էին Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը և Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Հակոբ Արշակյանը, ովքեր Նյու Յորք էին ժամանել՝ մասնակցելու հուլիսի 16-ին և 17-ին Միավորված Ազգերի Կազմակերպությունում կայանալիք բարձր մակարդակի քաղաքական խորհրդաժողովին՝ ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման գործում Հայաստանի արձանագրած առաջընթացը ներկայացնելու նպատակով:

 

Նկատի առնելով սփյուռք-հայրենիք հարաբերություններին նոր շունչ հաղորդելու՝ Փաշինյանի կառավարության հավաստիացումները, ՀԲԸՄ-ն, որպես առաջին քայլ, կազմակերպեց ընթրիք՝ գաղափարների և ռազմավարությունների մշակման գործում սփյուռքին տեղ հատկացնելու առթիվ, քանի որ նոր կառավարությունը ձևավորում է երկիրը տնտեսական և սոցիալական զարգացման նոր ուղու վրա դնելու խիտ օրակարգ: Ե՛վ ՀԲԸՄ-ն, և՛ Հայաստանի պաշտոնատար անձինք համաձայնեցին, որ վաղուց ժամանակն է՝ հայ սփյուռքի հետ փոխգործակցության նոր մոդել մշակել և լավագույնս օգտագործել սփյուռքի ներուժը:

 

Երեկոյի տրամադրությունն ապահովելու համար ՀԲԸՄ-ն վերահաստատեց միասնական համաշխարհային հայ ազգի գաղափարը ամրապնդելու կարևորությունը, որը միավորում է Հայաստանը, Եկեղեցին և սփյուռքը, որոնցից յուրաքանչյուրն ունի մյուսի կարիքը՝ վերջնական նպատակին հասնելու համար:

 

Բաց և անկաշկանդ երկխոսությունը խթանելու համար ՀԲԸՄ-ն որոշել էր առաջնորդվել բրիտանական ծագում ունեցող Չեթըմ հաուսի կանոններով, որը ելույթ ունեցողների և մասնակիցներին տրամադրում է գաղափարներ ներկայացնելու, հարցեր ուղղելու և տեղեկատվություն փոխանցելու ապահով հարթակ՝ այն սկզբունքով, որ արտահայտված որևէ միտք չի վերագրվելու որևէ անհատի կամ կազմակերպության: Հյուրերը հնարավորություն ունեցան պաշտոնատար անձանց հետ կլոր սեղանի շուրջ քննարկումների միջոցով խորությամբ դիտարկելու հարցերը:

 

Դատելով մասնակիցների արձագանքից՝ տպավորություն էր, որ դա ողջունելի և աշխուժություն հաղորդող մոտեցում է: Ինչպես երեկոյի ավարտին նշեց հյուրերից մեկը՝ «Սա հրաշալի հնարավորություն էր՝ մի քանի ժամ շարունակ շփվելու հայաստանյան պաշտոնյաների հետ, արտահայտելու տեսակետներս և տեսլականս, մտորելու պատասխանների շուրջ: Մենք խորամուխ եղանք փոխադարձ հետաքրքրություն ու մտահոգություններ հարուցող այնքա՜ն շատ հարցերի մեջ»: Հյուրերից մեկն էլ նշեց, որ այս միջոցառումը «չափազանց կարևոր էր Հայաստան-սփյուռք հարաբերությունների համար: Շատ բան իմացանք պետական ծառայությունների և սփյուռքի ներգրավման հնարավորությունների մասին, ինչը նախկինում չէր կարևորվում»:

 

Երեկոյի հիմնական թեման այն էր, թե ինչպես կարելի է իրական գործակցության և գործընկերության ոգով վերանայել Հայաստան-սփյուռք հարաբերությունները՝ նախկին բարեգործական մոտեցումների փոխարեն: Հարաբերությունները պետք է ձևավորվեն որպես հավասար գործընկերություն, որը կբնութագրվի ոչ միայն ֆինանսական մասնակցությամբ, այլև գիտելիքների փոխանցմամբ ու փորձի փոխանակմամբ: Բարձրացված հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե սփյուռքի ներկայացուցիչները ինչպես կարող են «երկրի զարգացման հարցը իրենցը համարել՝ որպես ներդրողներ, տեխնիկական խորհրդատուներ և արդյունաբերության ոլորտի մասնագետներ՝ միաժամանակ իրենց համարելով համաշխարհային հայ քաղաքացիներ, ում ինքնությունը նոր թափ կստանա քաղաքացիական պարտավորություններ ստանձնելու արդյունքում»: Ինչպես մասնակիցներից մեկը ձևակերպեց՝ «Սփյուռքահայերը պետք է հավասար խաղացողներ լինեն»:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը ներկայացնում է նոր կառավարության` նորարարական տեխնոլոգիաների տեսլականը` որպես Հայաստանի տնտեսական աճի կարևոր գործոն:

Երեկույթի ընթացքում ներկայացվեցին հստակ առաջարկություններ՝ խրախուսելու համար սփյուռքահայերի կողմից Հայաստանում բիզնես իրականացնելը՝ հատուկ շեշտադրելով բարձր տեխնոլոգիական նորարարությունների ասպարեզում առկա հսկայական ներուժը: Առաջարկություններն ամփոփվեցին և տրամադրվեցին ՀԲԸՄ հայաստանյան գրասենյակին, որպեսզի վերջինս ձևավորի գործընկերության օրակարգը և այն ներկայացնի Երևանում որոշումներ կայացնող համապատասխան ատյաններին:

 

Երեկույթի ողջ ընթացքում հիշատակվում էր Հայաստանի և սփյուռքի միջև նոր շփումների ձևավորման գործում ՀԲԸՄ-ի դերակատարության կարևորությունը՝ վերջինիս համաշխարհային կապերի, կրթության և սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում երկարամյա ազգանվեր գործունեության շնորհիվ: ՀԲԸՄ-ի ներկայիս նախաձեռնություններից է՝ կանանց հզորացման ծրագիրը, որի շրջանակներում աջակցություն է ցուցաբերվում փոքր բիզնես սկսող կամ այն ընդլայնող կանանց, «ՔՀ Կամուրջ» ծրագիրը, որը սփյուռքահայ մենթորներին հնարավորություն է ընձեռում գրանցվելու Together4Armenia (Միասին՝ հանուն Հայաստանի) առցանց հարթակին և իրենց հմտությունները մեկտեղելու սեփական կարողությունները զարգացնելու ուղին բռնած տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ուժերի հետ: ՀԲԸՄ-ն նաև ԿԶԾ նորարարության Հայաստանի ազգային լաբորատորիայի գործընկերն է. սա քաղաքացիական մասնակցության, փորձարարության, գործակցության և վերլուծության հարթակ է, որը կոչված է օգնելու Հայաստանի զարգացման ներուժի բացազատմանը և 2050թ. կայուն զարգացման նպատակների կենսագործումը խթանելուն: Առանձնացվեց Հայաստանի տնտեսական զարգացման համար կարևորագույն նշանակություն ունեցող արդյունաբերության երեք ճյուղ. զբոսաշրջություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ և գյուղատնտեսություն:

 

Հայաստանյան պատվիրակության համար երեկոն ևս նպաստավոր էր բաց քննարկումների և ներկայացված գաղափարները տեղում գնահատելու համար, ինչը նրանց թույլ կտա Երևան վերադառնալ ազատ և բաց հասարակությունում համատեղ ուժերով ազգանվեր գործունեության  հաջորդ փուլի մասին ավելի հստակ նպատակադրումով:

Ձախից աջ՝ Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյան, առաջին փոխվարչապետի խորհրդական Սյուզաննա Ավետիսյան, ՀԲԸՄ կենտրոնական խորհրդի անդամ Սարգիս Ջեբեջյան և Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյան:

Միջոցառումից հետո ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը գոհունակություն հայտնեց փոքր խմբով երեք ժամ տևած բովանդակալից զրույցի ընթացքում արձանագրված առաջընթացի կապակցությամբ: «ՀԲԸՄ-ն մշտապես արտահայտել է այն գաղափարը, որ եթե ուզում ենք, որ Հայաստանը հաջողի որպես երկիր, իսկ սփյուռքը բարգավաճի որպես համայնք, մենք պետք է մտածե՛նք և գործե՛նք որպես մեկ միասնական համաշխարհային ազգ: Թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության խաղաղ փոխանցման առթիվ Հայաստանի քաղաքացիների արթնացած հույսերից զատ, սփյուռքը և՛ս պետք է ապագային նայի նոր աչքերով, բաց մտքով և լայն սրտով՝ ի կատարումն առաջիկա կարևոր գործերի: ՀԲԸՄ-ն ողջունում է ներգրավման այս նոր միջավայրը և պատրաստակամություն է հայտնում իր ծանրակշիռ դերակատարությունն ունենալ Հայաստանի քաղաքացիների կյանքի բարելավման գործում՝ սփյուռքի անմիջական ներգրավումը և աջակցությունը խրախուսող ծրագրերի միջոցով»:

 

Հիմնված լինելով 1906 թվականին՝ ՀԲԸՄ-ը (www.agbu.org) աշխարհի խոշորագույն, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունն է: Գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄ-ը կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

 

ՀԲԸՄ և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին տես www.agbu.org կայքէջը.

 

 

 

                        


Առնչվող նյութեր
1. Հայաստան. ՏՏ ոլորտի խնդիրները եւ ակնկալիքները
2. Հայաստանը մասնակցել է Բաքվի ՍԾՏՀԿ արտգործնախարարների հանդիպմանը
3. Դեսպան Տիգրան Սեյրանյանի հանդիպումը Չեխիայի Սենատի նախագահ Կուբերայի հետ
4. Ձեր վստահության քվեն բացառիկ պարտավորեցնող է. Նիկոլ Փաշինյան
5. ԱՄՆ պետքարտուղարությունը շնորհավորել է հայ ժողովրդին ընտրությունների կապակցությամբ
6. ՌԱԿ-ը շնորհավորում է համայն հայությանը ժողովրդավարական ընտրություններ ունենալու առիթով
7. Մեր Ժողովուրդը Իր Հաւաքական Կամքը Արտայայտեց. Արամ Ա.
8. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
9. Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Յայտարարութիւնը
10. Սպասում ենք Հայաստան-Սփյուռք աննախադեպ գործակցության եւ համախմբման. Եվրոպայի Հայերի Համագումար

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: