ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն եւ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնն սկսում են GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի նախագիծը

28 մարտի, 2018 | 21:59

Մարտի 27-ին, ՀԲԸՄ 2-րդ հարկի սրահում տեղի ունեցավ Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին կից մեկնարկող GAIFF Pro կինոարտադրության զարգացման հարթակի ներկայացուցիչների՝ փառատոնի գործադիր տնօրեն Սուսաննա Հարությունյանի, GAIFF Pro ծրագրի ղեկավար Մելիք Կարապետյանի և ՀԲԸՄ Հայաստանյան տնօրեն Թալար Ղազանչյանը մամուլի ասուլիսը:

Սուսաննա Հարությունյանի խոսքով՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ուշադրության կենտրոնում տարիներ շարունակ եղել են նախագծեր, որոնք նպատակ են ունեցել նպաստել տեղական կինոյի զարգացմանն ու համատեղ արտադրությունների քանակի ավելացմանը: GAIFF Pro-ն հանդիսանալու է արդեն իսկ գոյություն ունեցող և նոր մշակվող նախաձեռնությունների ընդհանուր հարթակը:
Նախագծի ղեկավար Մելիք Կարապետյանը ներկայացրեց GAIFF Pro հարթակի աշխատակազմը, որում ընդգրկված են ոլորտին ծանոթ և թարմ գաղափարներ ունեցող երիտասարդներ: Նորարարական հարթակ GAIFF Pro-ն նախատեսված է լինելու տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար: Առաջին անգամ Փոքր Կովկասում կձևավորվի համատեղ կինոարտադրության հարթակ և կինոշուկա՝ ստեղծելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ:

GAIFF Pro-ի գլխավոր գործընկերներից է Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունը: ՀԲԸՄ Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Թալար Ղազանչյանն իր խոսքում կարևորեց «Ոսկե ծիրան»-ի հետ համագործակցությունն ու նոր հարթակի ձևավորումը, քանի որ այն ուղղակիորեն բխում է իրենց վարած քաղաքականությունից:

GAIFF PRO-ի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի անցկացման 15 և Ռեժիսորներ առանց սահմանների ծրագրի 10 հաջողակ տարիներից հետո «Ոսկե ծիրանը» տեղական, տարածաշրջանային և միջազգային կինոգործիչների համար Երևանում մեկնարում է կինոարտադրության ոլորտի զարգացման նորարարական հարթակ՝ GAIFF Pro: Մեր գործընկերների հետ համատեղ, մենք մասնակիցներին մատուցում ենք մրցանակակիր մասնագետների փորձն ու գիտելիքները՝ ողջ տարվա ընթացքում կազմակերպելով վարպետության դասեր և փիթչինգ ելույթներ, ֆիլմի/սցենարի զարգացման աշխատարաններ՝ Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված Կինոնախագծերի և Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկաներով` բացելով ֆինանսավորման և համագործակցության նոր հեռանկարներ: GAIFF Pro-ն նաև կարևորում է մշակութային ժառանգության պահպանումն ու վերականգնումը, առանձին ծրագրերի շրջանակներում կիրականացվեն հայկական և տարածաշրջանային ֆիլմերի վերականգնման աշխատանքներ:

C2C շուկա

Որպես GAIFF Pro-ի բաղադրիչ՝ C2C Տարածաշրջանային համագործակցության կինոշուկան Փոքր Կովկասի տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի կինոռեժիսորների համար նախատեսված միջազգային հարթակ է, որը հնարավորություն է տալիս զարգացնել ռեժիսորի առաջին կամ երկրորդ ֆիլմը հանդիսացող նախագիծը, ինչպես նաև այն ներկայացնել կինոարտադրության հավատարմագրված միջազգային մասնագետներին՝ խթանելով և հաստատելով համագործակցություն երկրների միջև:

C2C-ն կազմված է երեք հիմնական բաղադրիչից՝

 

  1. Լիմաետրաժ կինոնախագծերի շուկա
  2. Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկա
  3. C2C կինոցուցադրություն

 

C2C Լիմաետրաժ կինոնախագծերի շուկային մասնակցում են կինոարտադրության ոլորտի անկախ մասնագետների կողմից նախնական ընտրություն անցած և իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ: Շուկան նրանց հնարավորություն է տալիս հանդիպել և ներկայացնել իրենց նախագծերը փառատոնի կողմից հավատարմագրված միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին, դիստրիբյուտորներին, վաճառքի գործակալներին և ներդրողներին:

Նախագծերի շուկան եռօրյա միջոցառում է՝ բաղկացած կինոռեժիսորների և համագործակցությամբ հետաքրքրված միջազգային պրոդյուսերների ու ներդրողների անհատական հանդիպումների և փիթչինգի երկօրյա ծրագրից և վերջնական արդյունքների հայտարարման և C2C ցուցադրությունների ֆիլմմերի հեղինակների հետ կլոր սեղան քննարկմանմեկօրյա ծրագրից:

 

C2C Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկային մասնակցում են կինոարտադրության ոլորտի անկախ մասնագետների կողմից նախնական ընտրություն անցած և աշխատանքային փուլում գտնվող իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա աշխատող ռեժիսորներ Փոքր Կովկասի տարածաշրջանից: Ընտրված 10 մասնակիցները իրենց ֆիլմերը կներկայացնեն  փառատոնի կողմից հավատարմագրված միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին, դիստրիբյուտորներին, վաճառքի գործակալներին և հավանական կինոցուցադրողներին:

Աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի շուկան երկօրյա միջոցառում է՝ բաղկացած ֆիլմերի՝ հետարտադրական փուլի ներկա կարգավիճակի ներկայացմամբ փառատոնի կողմից հավատարմագրված միջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին, դիստրիբյուտորներին, վաճառքի գործակալներին և հավանական կինոցուցադրողներին: Մասնակից ֆիլմերից մի քանիսը հնարավորություն կստանան հատուկ ցուցադրության ժամանակ հանդիսատեսին ներկայացնել տվյալ պահի դրությամբ ամբողջական մոնտաժը:

Մենք խրախուսում ենք նաև Փոքր Կովկասից դուրս ձևավորված համագործակցություն նախագծերի մասնակցությունը այն պարագայում, եթե ֆիլմի ռեժիսորը Փոքր Կովկասի տարածաշրջանից է:

 

Վերջնաժամկետները և մասնակցության չափանիշների մանրամասները հասանելի կլինեն շուտով:

 

 

C2C Կինոցուցադրությունները ներկայացնում են նախկինում «Ոսկե ծիրանի»՝ նախագծերի զարգացման ծրագրերին  մասնակցած 10 ֆիլմ, որոնք հաջող փառատոնային ուղի են անցել:

Ցուցադրություններին զուգահեռ, կինոռեժիսորները կլոր սեղան քննարկումներ և ուսումնասիրություններ կանցկացնեն C2C հարթակի մասնակիցների հետ՝ կիսվելով իրենց փորձով և խորհուրդներով:

Այս տարի Կինոցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրանի» օրերին՝ հուլիսի 9 – 15: Ֆիլմերի հեղինակները ներկա կլինեն և կզրուցեն հանդիսատեսի հետ ցուցադրությունից հետո:

 

ՍինեՄիտք (CineThink)

 

ՍինեՄիտքը ողջ տարին ձգվող միջոցառումների շարք է, որի նպատակն է՝ դասընթացների, աշխատարանների, փիթչինգների և կինոցուցադրությունների միջոցով զարգացնել Հայաստանի տեղական կինոարտադրությունը:

ՍինեՄիտքը համագործակցություն է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի և “Think” դասընթացների ծրագրի միջև: Տասը մասից բաղկացած կուրսը նախատեսված է 10 կինոռեժիսոր/սցենարիստի համար, ովքեր աշխատում են իրենց առաջին կամ երկրորդ լիամետրաժ ֆիլմի վրա՝ նրանց օգնելով ձեռք բերել հանրային խոսքի հմտություններ և մշակել իրենց նախագծերը: Դասընթացն ուղղված է ֆիլմի ներկայացման վրա և սցենարի/նախագծի զարգացման հմտությունների չի մատուցում: Դասընթացի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան օգտագործել ձեռք բերված հմտություններն ու գիտելիքները՝ ներկայացնելով իրենց նախագծերը տեղացի ներդրողներին և ֆինանսավորողներին:

ՍինեՄիտքը նաև կազմակերպում է դասընթացներ տարբեր միջազգային և տեղացի կինոգործիչների կողմից: Այս դասընթացներն ուղղված են նախագծի փաթեթավորման, զարգացման, մասնակցության հայտերի լրացման գործընթացներին՝ օգնելով ձեռք բերել Հայաստանում և արտերկրում ֆիլմի նախագիծ ներկայացնելու համար անհրաժեշտ գիտելիքներ: «Ոսկե ծիրան» կինոփառատոնից առաջ նախաձեռնված այս դասընթացից հետո մասնակիցները հնարավորություն կունենան իրենց կինոնախագծերը ներկայացնել փառատոնին հրավիրված միջազգային ներդրողներին, դիստրիբյուտորներին, փառատոնների համակարգողներին և այլն:

 

ՍինեՄիտքի մասնակցության հայտերի ընդունումը կսկսվի ապրիլի 26-ին, և ապրիլի 27-ից կհայտարարվի մամուսլի ասուլիսի ժամանակ: Դասընթացները կիրականացվեն ապրիլի 21-ից հունիսի 23-ը Երևանում:

 

ՍինեՄիտք Կինոցուցադրություններ

ՍինեՄիտքը նաև նպատակ ունի խթանել հայկական կինոյի հանրայնացմանը և կինոգրագիտություն տարածել Հայաստանի մարզերում: Ծրագրի շրջանակներում անկախ ֆիլմերի ցուցադրություններ կլինեն մարզերում՝ ֆիլմերի հեղինակների հետ քննարկումների և վարպետության դասերի հետ համատեղ: 2018-ին նախագիծը կինոցուցադրություններ և քննարկումներ կկազմակերպի ութ քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ստեփանավանում, Ալավերդիում, Եղեգնաձորում, Կապանում, Սիսիանում և Գորիսում:

Հայացք (In Focus)

Հավատարիմ մնալով «Ոսկե ծիրանի» որդեգրած նպատակներին, այն է՝ երկրների միջև համագործակցության և մշակութային փոխանակման խթանումը, ինչպես նաև տարածաշրջանում մշակութային բազմազանության պահպանումը՝ փառատոնն իր գործունեությանը ևս մեկ բաժին է հավելում: Հայացք ծրագիրն ուշադրություն է հրավիրում որևէ թեմայի, տարածաշրջանի, գաղափարի կամ կոնցեպտի վրա՝ քննելով կինոյի համատեքստում կայացման և հեռանկարների դիտանկյունից: Ամեն տարի տվյալ ուղղությունը մանրամասն ուսումնասիրության կենթարկվի ծրագրի մասնակիցների կողմից, քննարկման կառնվեն նախկինում եղած հաջողակ պատմություններ և համատեղ ուժերով նոր ռազմավարության հիմքեր կդրվեն:

Հայացք 2018-ն անդրադառնում է ԱՊՀ տարածաշրջանին՝ հրավիրյալ կինոգործիչների և կինոարտադրող ստուդիաների ներկայացուցիչների հետ կլոր սեղան քննարկումների և ԱՊՀ երկրների ֆիլմերի ցուցադրությունների միջոցով: Մենք կնշենք տարածաշրջանում կինոյի ձեռքբերումները, կվերլուծենք ոլորտի առաջ կանգնած խնդիրները, կգնահատենք կարիքներն ու կօգնենք համատեղ ուժերով հեռանկարներ գծել՝ հնարավոր համագործակցությունների կառուցման համար: Համատեղ արտադրությունների կայացումն առհասարակ GAIFF Pro-ի առաջնահերթությունն է, այդ պատճառով մեծ ուշադրություն կհատկացվի նման քննարկումներին:

 

Սինեդարան

Սինեդարանը նպատակ ունի ծրագրեր իրականացնել հայկական և տարածաշրջանային ֆիլմերի, մշակութային ժառանգության պահպանման, վերականգնման և տարածման ուղղությամբ: 2018-ի մարտ ամսին Հայաստան այցելեց ֆիլմերի վերականգնման մասնագետ Դենիել Բրդը, ով աշխատել է Սկորսեզե հիմնադրամի և Բոլոնիայի կենտրոնի կողմից «Նռան գույն» ֆիլմի վերականգնման աշխատանքներին: Նա կիսվեց նախագծի մանրամասներով և նոր ծրագրերի հեռանկարներով:

 

Համատեղ (Partner Programs)

 

Հայ-թուրքական կինոպլատֆորմ

«Ոսկե ծիրան» կինոյի զարգացման ֆոնդի և «Անադոլու Կուլտուրի» կողմից 2009-ին հիմնադրված հայ-թուրքական կինոպլատֆորմը աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև համատեղ կինոարտադրության կայացմանը և երկու երկրների կինոյի մասնագետների համար ծառայում որպես աշատանքային հարթակ: ATCP-ն ուղղված է ազգամիջյան բազմակողմանի մշակութային համագործակցությանը, փոխանակմանը, մասնագիտական դասընթացներին և գիտելիքի տարածմանը:

Սկզբնավորման օրվանից, ATCP-ի շրջանակներում 23 կարճամետրաժ ֆիլմ և վավերագրական կինոնախագիծ է իրականացվել, ավելի քան 200 միջպետական այցելություն, պատրաստվել և ներկայացվել է առաջին հայ-թուրքական կինոալմանախը: Այսօր ATCP-ն երկու երկրներից ավելի քան 250 մասնակիցների լիարժեք ցանց է, ֆիլմերը ցուցադրվել են բազմաթիվ կինոփառատոններում և մշակութային կենտրոններում, ձեռք բերել լայն հանդիսատես ողջ աշխարհից:

 

Եվրասիա Դոկ

Ֆրանսիայում գործող Եվրասիա Դոկը  վավերագրական ֆիլմերի աջակցության կազմակերպությունը եզակի հնարավորություն է վավերագրական նախագծերի վրա աշխատող կինոռեժիսորների համար: Որպես մասնակիցների և դասընթացավարների համար ակտիվ ստեղծագործական մթնոլորտով երկշաբաթյա սցենարիստների ռեզիդենցիա նախատեսված ծրագիրը նաև հնարավորություն է տալիս մասնակցելու համատեղ արտադրության հանդիպումների: Կինոռեժիսորները ներկայացնում են իրենց նախագծերը պրոդյուսերներին և հեռարձակող կազմակերպություններին՝ գործընկերներ ձեռք բերելու նպատակով:

Երիտասարդական կինոԱլիք

Երիտասարդական ԿինոԱլիքը կարճամետրաժ ֆիլմերի վրա աշխատող սկսնակ տաղանդների համար երիտասարդ կինոգործիչների կողմից նախաձեռնված բաց սոցիալական հարթակ է: Ծրագրի հիմնական նպատակը վարպետության դասերի, գաղափարների և նախագծերի զարգացման աշխատարանների կազմակերպումն է, Հայաստանի երիտասարդ կինոգործիչների համար մասնագիտական ցանց ձևավորելու հնարավորության ընձեռնումը, փիթչինգի և գաղափարների ներկայացման, ինչպես նաև իրենց պատմությունների համար ֆինանսավորում գտնելու հիմնարար հմտությունների տրամադրումը:

2017-ի դեկտեմբերից մինչև 2018-ի փետրվարը ձգվող հայտերի ընդունման արդյունքում մասնագետներն ընտրել են 10 կինոնախագիծ՝ զարգացման դասընթացներին մասնակցելու համար:

Նախագծի պաշտոնական մեկնարկը տեղի կունենա 2018-ի ապրիլին՝ ճանաչված կինոգործիչների կողմից աշխատարանների և կինոնախագծերի զարգացման դասընթացների անցկացմամբ:

Դասընթացների առաջին փուլի ավարտին մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել սցենարի զարգացման աշխատարանի և ձեռք բերել կինոնախագծի ներկայացման համար անհրաժեշտ հմտություններ: Դասընթացները անցկացվելու են միջազգային մասնագետների կողմից:

Ծրագրի ավարտին 5 հեղինակ կներկայացնի իր ֆիլմի նախագիծըմիջազգային պրոդյուսերներին, ֆինանսավորողներին, փառատոնների համակարգողներին և այլն: Փիթչինգ ծրագիրը կկազմակերպվի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում: Աշխատարանների դասընթացավարների և ընտրված նախագծերի մասին հավելյալ տեղեկությունները հասանելի կլինեն շուտով:

Հայաստանի Անկախ Կինոգործիչների Ակումբ (IFCA)

Հայաստանի Անկախ Կինոգործիչների Ակումբը հայ կինոյի մասնագետների բաց նախաձեռնությունն է, որի նպատակն է՝ զարագացնել և ապահովել հայկական կինոոլորտիկայունությունը:

Միջոցառումներ

«Ոսկե ծիրանն» իր հյուրերի հետ տարիների ընթացքում բազմաթիվ վարպետության դասեր է կազմակերպել ինչպես տեղական, այնպես էլ միջազգային լսարանի համար: Երկու ժամվա ընթացքում մասնագետները կիսվում են իրենց փորձով և կինոյում հաղության հասնելու վերաբերյալ խորհուրդներով:

Վարպետության դասեր են անցկացրել միջազգային կինոյի այնպիսի կարևոր անուններ, ինչպիսիք են Աբբաս Քյարոստամին, Ալեքսանդր Ադաբաշյանը, Ալեքսանդր Սոկուրովը, Անդրեյ Զվյագինցևը, Արտավազդ Փելեշյանը, Ատոմ Էգոյանը, Բելլա Տարը, Բրունո Դյումոնը, Քլեր Դենին, Գոդֆրի Ռեջիոն, Իլդիկո Էնյեդին, Ջաֆար Փանահին, Ջիա Ժանգը, Յոս Ստելինգը, Քշիշթոֆ Զանուսին, Լեոս Կարաքսը, Մարգրեթ վոն Տրոտան, Մարիա Ռազբեժկինան, Թեոդորոս Անգելոպուլոսը, Տոնինո Գուերան, Ուլրիխ Զայդլը, Վիկտոր Էրիսը, Վիմ Վենդերսը, Ժելիմիր Ժիլնիկը և այլն:

«Ոսկե ծիրան» 2018-ի հրավիրյալ մասնագետների և վարպետության դասերի ծրագրի վերաբերյալ մանրամասները հասանելի կլինեն շուտով:

Կեսգիշերային ամփոփումներ: Կեսգիշերային ամփոփումները ձառատոնի ընթացքում կազմակերպվող յուրահատուկ միջոցառումներ են, որոնց ընթացքում փառատոնի մասնակիցները, հյուրերն ու հանդիսատեսը ոչ պաշտոնական միջավայրում ամենօրյա հանդիպումներ են ունենում: Այցելուները միասին քննարկում են ֆիլմերը և ոլորտի կարևոր թեմաները, բարձրացնում իրենց հուզող հարցերը և ամփոփում փառատոնային օրը հաճելի և հանգիստ միջավայրում:

Կեսգիշերային ամփոփումները տեղի են ունենում փառատոնային շաբաթվա ընթացքում՝ երկուշաբթիից ուրբաթ, Ակումբուն (Թումանյան 34) և բաց են կինոսերների համար:

 

 


Առնչվող նյութեր
1. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
2. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
3. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
4. «Ծիրանի ծառ» վավերագրական ֆիլմերի IV միջազգային փառատոնը Ուջանում
5. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
6. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
7. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
8. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
9. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
10. «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցանակակիր ֆիլմերը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Արտավազդ Փելեշյանի «Իմ աշխարհը և դաշտի միասնական տեսությունը» նաև անգլերեն
2.Եվրամիությունը աջակցում է «Հայաստանում ընտրական գործընթացների աջակցություն» ծրագրին
3.Ստրասբուրգ. Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանն ընտրվեց Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ենթախմբի նախագահ
4.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
5.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
6.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
7.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
8.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
9.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
10.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: