ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն աջակցում է Տեխնովացիա Հայաստան նախաձեռնությանը

08 հոկտեմբերի, 2017 | 16:00

Տեխնովացիա Հայաստանը Տեխնովացիոն մարտահրավեր միջազգային տեխնլոգիաների և ձեռնարկատիրության աղջիկների մրցույթի ազգային փուլն է:

Սեպտեմբերի 5-ին, ՀԲԸՄ Հայաստանի Կենտրոնական խորհրդի անդամ Դոկտոր Երվանդ Զորյանը դարձավ ՀԲԸՄ Հայաստանի Տեխնովացիա Հայաստան նախաձեռնության Քաղաքացիական հասարակության կամուրջ ծրագրի առաջին Բարի կամքի դեսպանը: Տեխնովացիա Հայաստանը Տեխնովացիոն մարտահրավերի (Technovation Challenge) ազգային մրցույթն է: Միջազգային այս մրցույթը ներգրավում է հազարավոր աշակերտուհիների ամբողջ աշխարհից՝ ներկայանալու բջջային հավելվածների գաղափարներով, որոնք առաջարկում են իրենց համայնքներում առկա խնդիրների կայուն լուծումներ:

Նպատակ ունենալով միավորել սփյուռքի տաղանդներին և տեղի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ՀԲԸՄ Հայաստանի «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը աջակցում է «Կանայք և տեղեկատվական հասարակությունը» hասարակական կազմակերպությանը, որը Կրթության ազգային ինստիտուտի հետ համատեղ նախաձեռնեց Տեխնովացիոն Հայաստանը և խթանեց հայաստանյան թիմերի մասնակցությունը Տեխնովացիոն մարտահրավեր 2017-ին:

 

Նորարարական կրթության և կանանց՝ գիտության, տեխնոլոգիաների, ճարտարագիտության և մաթեմատիկայի /ԳՏՃՄ/ մեջ ներգրավելու ակտիվ ջատագով Զորյանն օժանդակեց «Մեկ քայլ առաջ» հայաստանյան թիմին՝ մասնակցելու 2017թ Տեխնովացիոն մարտահրավեր գլոբալ մրցույթի գագաթաժողովին: Թիմը, որը բաղկացած էր Արագածոտնի մարզի Կարբի գյուղի միջնակարգ դպրոցի 15-16 տարեկան հինգ աղջիկներից, արժանացավ Ժողովրդի ընտրություն մրցանակին: Որպես Բարի կամքի դեսպան՝ Երվանդ Զորյանը կշարունակի աջակցել տեղի Տեխնովացիոն նախաձեռնությանը:

 

«Թեև կանանց ներդրումը միշտ էլ կարևոր է եղել Հայաստանի ՏՀՏ ոլորտում, Կարբի գյուղի աղջիկների կողմից նորագույն տեխնոլոգիաների և ձեռներեցության համադրություն հանդիսացող այս մրցույթում նման համաշխարհային ճանաչում ձեռք բերելը չափազանց ոգեշնչող է: Այս է պատճառը, որ ՀԲԸՄ-ն քաջալերում է ԳՏՃՄ կրթությունը և թիմային աշխատանքը դեռ դպրոցական տարիքից», – ասաց Զորյանը:

 

«Մեկ քայլ առաջ» թիմը ներկայացավ մրցույթին երկլեզու  Հայերեն ժեստերի լեզու հավելվածով և դարձավ 3000 թիմերից ընտրված 12 եզրափակիչ փուլ անցած թիմերից մեկը: Կրթություն անվանակարգում եզրափակիչ փուլ անցած թիմը մեկնեց Սիլիկոնյան հովիտ՝ մասնակցելու Գլոբալ նրարարական մրցույթի գագաթաժողովին և մրցանակաբաշխության արարողությանը, որը տեղի ունեցավ Մաունթին Վյուում՝ Google-ի գլխամասային գրասենյակում, օգոստոսի 7-11-ը: Բացի Ժողովրդի ընտրություն մրցանակից, թիմը ստացավ 10,000 դոլար՝ հավելվածը կատարելագործելու համար:  «Այս մրցույթը շատ փոխեց իմ կյանքը, հատկապես իմ ապագա մասնագիտությունն ընտրելու հարցում», -ասաց Աղավնին՝ հաղթող թիմի անդամներից մեկը:

 

ՀԲԸՄ Հայաստանի «Քաղաքացիական Հասարակության կամուրջ» ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ գործընկերությամբ և ֆինանսավորվում է Եվրամիության կողմից: Ծրագրի նպատակն է ամրապնդել հայաստանյան քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունները՝ Սփյուռքի փորձառության ներգրավմամբ:

Քաղաքացիական Հասարակության կամուրջ ծրագրի մասին հավելյալ տեղեկատվություն ստանալու համար՝ այցելեք http://www.agbu.am/en/bridge-for-csos

 

Հիմնված լինելով 1906 թվականին և Նյու Յորքում գտնվող գլխամասային գրասենյակով՝ ՀԲԸՄ-ն (www.agbu.orgհանդիսանում է աշխարհի ամենամեծ, շահույթ չհետապնդող հայկական կազմակերպությունը, որը  կրթական, մշակութային և մարդասիրական ծրագրերի միջոցով պահպանում և զարգացնում է հայկական ինքնությունն ու ժառանգությունը՝ յուրաքանչյուր տարի առնչվելով աշխարհով մեկ սփռված շուրջ 500,000 հայերի կյանքին:

 

ՀԲԸՄ-ի և վերջինիս կողմից ողջ աշխարհում իրականացվող ծրագրերի մասին հավելյալ տեղեկատվություն կարող եք գտնել  հետևյալ կայքում՝ www.agbu.org.


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
9. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: