ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 փետրվարի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ-ն աջակցում է Արա Թորանյանին դատական գործընթացում

12 հոկտեմբերի, 2017 | 13:30

ՀԲԸՄ Ֆրանսիայի մասնաճյուղը հանդես է եկել հայտարարությամբ, ուր իր լիակատար աջակցությունն է հայտնում Նուվել դը Արմենի ամսագրի տնօրեն եւ խմբագիր Արա Թորանյանին, ուր նշվում է, որ հոկտեմբերի 10ին ֆրանսիական Libération- ը իր կայքում հրապարակել է  հոդված Արա Թորանյանի դեմ զրպարտության համար բացված դատավարական գործընթացի մասին: UGAB/ՀԲԸՄ/  Ֆրանսիան միանում է Արա Թորանյանի աջակցությանը, որպեսզի վերջապես հայերի ցեղասպանության ժխտումը ճանաչվի Ֆրանսիայի արդարադատության կողմից:

,,Մենք կոչ ենք անում մեծ թվով հայերի հավաքվել հոկտեմբերի 17-ին, ժամը 13: 00-ին, Փարիզի TGI 17-րդ ուղղիչ պալատի դիմաց `ազատության համար պայքարում իրենց կամքն արտահայտելու նպատակով:-ասվում է հայտարարության մեջ։ 

Իր հերթին Փարիզի Նոր Յառաջ-ի խմբագիր Ժիրայր Չոլաքյանն իր խմբագրականում գրում  է. ,,Հոկտեմբեր 17-ին կարեւոր երկու դատավարութիւններ տեղի պիտի ունենան. առաջինը՝ Փարիզ, թրքամէտ պատմաբան Մաքսիմ Կոէնի կողմէ անուանարկութեան եւ նախատինքի մեղադրանքով բացուած՝ Սամ Թիլպեանի եւ Արա Թորանեանի դէմ, «Արմէնիւզ»-ի մէջ լոյս տեսած գրութիւններու պատճառաւ։

Երկրորդը՝ Նանթէռ, Նոր Սերունդի երկու երիտասարդներու՝ Դատի եւ Դրոյի դէմ, որոնք ֆրանսական համալսարանի մը մէջ Ֆրանսայի թուրք դեսպանին տուած դասախօսութեան մը ընթացքին անոր վրայ կարմիր հեղուկ մը սրսկած ըլլալով՝ կը մեղադրուին կանխամտածուած կամաւոր բրտութեան կամ թակարդ լարած ըլլալու յանցանքով։

Այս դատավարութիւնները երկուքն ալ կ՚առընչուին Հայ դատին։ Առաջինը՝ մտաւոր, գաղափարական քարոզչական պայքարի ծիրէն ներս կատարուած, երկրորդը՝ թրքական կողմին դէմ առճակատումի, երիտասարդական քաղաքական պայքարի գործողութեան։

Ցեղասպանութեան 50-ամեակէն սկսեալ, Սփիւռքի մէջ հայկական աւանդական կուսակցութիւններու մէջ ձեւաւորուեցաւ հայ հասարակութիւնը քաղաքականացնելու ռազմավարութիւնը, հիմնուած արդարադատութեան գաղափարականին վրայ հայապահպանումին զուգահեռ՝ ճանաչում, հողային պահանջ, ժխտողականութեան պատժելիութիւն, հատուցում… եւ այս նպատակով հատորներ հրատարակուեցան, կազմակերպուեցան հանրային ցոյցեր, դատավարութիւն, համագումարներ … եւ զինեալ պայքար։

Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովին առթիւ Սփիւռքի քաղաքական կազմակերպութիւններու կարգ մը պատասխանատուներ Սփիւռքահայութեան քաղաքականացումի գաղափարը վերստին օրակարգի բերին, զայն համարելով Սփիւռքի ընդհանուր կազմակերպութեան գլխաւոր գործօն։ Որքանո՞վ այսօրուան պայմաններուն մէջ գործադրելի է 50-ամեակին ձեւաւորուած քաղաքական գաղափարականը եւ անկէ բխած ռազմավարութիւնը՝ աւանդական կուսակցութիւններու կազմակերպչական, նիւթական եւ մարդուժի կարողութիւններու սահմաններուն մէջ, իսկական հարցական մըն է։ Ան դեռ կ՚ենթադրէ ամբողջական Հայաստանի մը գաղափարականի հետապնդումը հակառակ Խորհրդային Հայաստանի անկախացումին, եւ անոր ստեղծած քաղաքական նոր պայմաններուն՝ Արցախեան պատերազմ, տնտեսական ճգնաժամ, արտագաղթ, կաշառակերութիւն, ձախող ժողովրդավարութիւն, համատարած անարդարութիւն, որ կ՚արտայայտուի Հայաստանի ժողովուրդին բացարձակ անվստահութեամբ՝ իշխող կարգերուն հանդէպ։

Դժբախտաբար Հայաստանի Հանրապետութիւնը այսօր դարձած է գլխաւոր դերակատարը եւ օրակարգ ճշդողը հայկական աշխարհէն ներս։ Հայաստան-Սփիւռք 6-րդ համաժողովը ատոր բացարձակ փաստն էր։ Աւանդական կուսակցութիւնները չունենալով որեւէ լծակ Հանրապետական կուսակցութեան վրայ ազդելու, կ՚ենթարկուին անոր քաղաքական վարքագծին, նոյնիսկ տեղի տալով իրենց դիրքերը Սփիւռքի մէջ, ուր դեսպանատուները կը գրաւեն առաջատար դիրքեր։

Այս պայմաններուն մէջ Սփիւռքի քաղաքականացումի 50-ամեայ գաղափարականը՝ Հայ դատի եւ ամբողջական Հայաստանի վերականգման շուրջ դեռ պաշտպանելի՞ է, երբ Հայաստանէն արտագաղթողները շուտով պիտի գերակշռեն աւանդական սփիւռքը կազմող հանրութեան վրայ, որ կը շիչի։

Հոկտեմբեր 17-ին կայանալիք երկու դատավարութիւնները տակաւին կը բանին սփիւռքեան Հայ դատի շրջագիծին մէջ, սակայն, փաստօրէն ոչ մէկ աւանդական կուսակցութիւն ներգրաւուած է հայկական մեղադրեալ կողմի պաշտպանութեան կազմակերպութեան գործին մէջ։ Երեւոյթը ինքնին խօսուն է։
Դժբախտաբար, Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները եւ համաժողովները հետզհետէ կը ծառայեն հայկական իրականութիւնը աւելի ապաքաղաքականացնելու՝ հանդիսութեամբ, հայրենասիրական կոչերով, զբօսաշրջութեամբ, շքանշաններու տուչութեամբ, առանց ճշդելու սակայն փոխադարձ վստահութիւնը զարգացնող որեւէ իսկական ընթեռնլի քաղաքական օրակարգ մը, որուն հիմքին դրուած ըլլայ արդար հասարակարգ մը ստեղծելու գաղափարականը։ Պէտք է ամէն գինով վերականգնել ժողովուրդին վստահութիւնը ղեկավարութեան հանդէպ։ Հայաստանի անվտանգութիւնը եւ տնտեսական զարգացումը կ՚ապահովեն բարձր բարոյական արժանիքի տէր ղեկավարներ՝ անկեղծ, արդարացի եւ խելամիտ,,։

ՕՐԵՐ


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից
2. Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
3. Քնեսեթը Կը Մերժէ Հայոց Ցեղասպանութիւնը Ճանչցող Բանաձեւը
4. Կյանքից հեռացել է Հայոց ցեղասպանության վերջին ականատեսը՝ 105-ամյա Սիլվարդ Աթաջյանը
5. «Օր Մը Պիտի Վերադառնամ Ձեր Մօտ Եւ Ըսեմ, Որ Կարգաւորած Ենք ԼՂ Հակամարտութիւնը». Մաքրոն՝ Հայ Համայնքին
6. Հրեա պրոֆեսորը Հայոց ցեղասպանության մասին տեղեկություններ է պահանջում Իսրայելի կառավարությունից
7. Վալենսայի պատգամավորները ծանոթացել են Հայոց ցեղասպանության հարցին
8. ԱՄՆ ԿԻՆՈԹԱՏՐՈՆՆԵՐՆ ԱԶԴԱՐԱՐՈՒՄ ԷԻՆ ՊՐԵՄԻԵՐԱ՝ «ԱԼԻՍԱՆ ՍՈՎՅԱԼՆԵՐԻ ԱՇԽԱՐՀՈՒՄ». Ի՞ՆՉ ԷՐ ՊԱՏՄՈՒՄ ՀԱՄՐ ՖԻԼՄԸ
9. ՖՐԱՆՍԱ. Տրոմ նահանգին մէջ «Արցախեան օրեր»-ը սկսան Նոյեմբեր 30-ին
10. Հայ դատը արդարադատութեան առջեւ Արա Թորանեան եւ Սամ Թիլպեան՝ անպարտ, իսկ Դրոյի եւ Դատի համար՝ յետաձգումով թեթեւ պատիժներ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.«Ավրորան»՝ ողջ աշխարհում
2.Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրեցին Հայաստան – Եվրոպական միություն գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթը
3.Հայոց ցեղասպանության բացահայտ ճանաչումը Նիդերլանդների խորհրդարանի կողմից
4.Գասպար Կարապետեան.- Ազրպէյճանի` Ինթերփոլին իմ դէմ ներկայացուցած դիմումը անհեթեթ է
5.Երևանում նշվեց Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը
6.Քրիստոֆեր Աթամյանին գրական մրցանակˋ «Վաշինգտոնյան բարձունքների բանաստեղծը» գրքի համար
7.Եվրոպայի խորհրդարանի 16 անդամներ հարց են ուղղել Ֆեդերիկա Մոգերինին. ի՞նչու ԵՄ պաշտոնյանները չեն այցելում Արցախ
8.Ամենապահանջված պարային հաստատության հաջողության հետքերով
9.Բաց նամակ Արսեն Արծրունու հարազատներից ՀՀ Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանին
10.Տեսակապով հանդիպում՝ Ավստրիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
6.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
7.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
10.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: