ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները

18 հունիսի, 2018 | 21:37

Յունիսի 10-ի շաբաթվա ընթացքում, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանը, ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանի ու Կենտրոնական Վարչության անդամ Երվանդ Զորյանի ուղեկցությամբ մի շարք աշխատանքային հանդիպումներ ունեցավ Հ.Հ. նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի, արտաքին գործերի, պաշտպանության, սփյուռքի, կրթության և գիտության նախարարների, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախագահի հետ: Ս. Էջմիածին կատարած այցելությամբ, պրն. Սեդրակյանը հանդիպեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ:

Ըստ նախագահ Սեդրակյանի, «Ազգային ծառայության տարբեր ոլորտների բարձրաստիճան պաշտոնատարների հետ հանդիպումները հնարավորություն տվեցին առավել խորը պատկերացում կազմելու կառավարության նախատեսած ծրագրերի վերաբերյալ, գտնելով նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներ: Այս հանդիպումները բացառիկ առիթ էին պետական մարմիններին ներկայացնելու ՀԲԸ.Միության պատկերացումները, որոնք հիմնված են կյանքի տարբեր ոլորտներն ընդրգրկող ծրագրերի միջոցով Հայաստանի քաղաքացիների հետ երկարատև, ընդգրկուն ներգրավվածության վրա»: Նա նաև նշեց, որ «արդյունավետ այս խորհրդակցությունները ընթացք են տալու նոր նախաձեռնությունների՝ համապատասխան ոլորտներում կողմերի փոխադարձ պատասխանատվությամբ, ընդարձակելով փոխգործակցութեան շրջագծերը կրթության, սոցիալական-տնտեսական զարգացման, մշակույթի և այլ կենսական բնագավառներում»: Նա ընդգծեց, որ նման հանդիպումները աշխուժացնում և ամրապնդում են Հայաստան-սփյուռք հարաբերությունները, «որոնք համաշխարհայնական ազգի ուժականությամբ հզորացնում են Հայաստանի ինքնիշխան պետությունը՝ նրան տալով յուրահատուկ կարգավիճակ»:

Կառավարության անդամերն իրենց հերթին գնահատանքով արտահայտվեցին Հայաստանի ու հայ ժողովրդի բարեկեցությանն ու բարգավաճմանն ուղղված ՀԲԸՄ-ի հետևողական և նվիրյալ ծառայությունների մասին, որոնք բաղկացուցիչներն են նրա առաքելության և որոնք նպաստում են պետականության հիմքերի զորացմանը:

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետի հետ հանդիպման ընթացքում նախագահ Սեդրակյանն իր զորակցությունը հայտնեց ազգային արժեքների պահպանման ուղղությամբ եկեղեցու կատարած կարևոր դերի կապակցությամբ: Նա հաստատեց, որ ՀԲԸՄ-ն շարունակելու է աջակցել եկեղեցու այդ նախաձեռնություններին: Նա նշեց, որ կարևոր է հանրությանը շարունակաբար իրազեկել սոցիալական, կրթական և մարդասիրական ոլորտներում եկեղեցու առաջ տարած լայն գործունեության մասին, կրկին անգամ շեշտելով իր այն համոզումը, որ կառավարությունն ու եկեղեցին իրենց յուրահատուկ դերն ունեն կատարելիք մեր ազգը հատկանշող իդեալներն ու անժամանցելի արժեքները ժողովրդի մոտ վառ պահելու գործում:

 

Հիմնված 1906-ին, Հ.Բ.Ը.Մ.ը (www.agbu.org), աշխարհի մեծագույն ոչ-շահամետ հայկական կազմակերպությունն է: Միության կետրոնը գտնվում է Նյու Յորքում, Ամերիկայի Միացյալ Նահանգներ: Հ.Բ.Ը.Մ. -ը սատարում է հայեցի ինքնության և ժառանգության պահպանմանը եւ մշակմանը՝ կրթական, մշակութային եւ մարդասիրական ծրագրերով: Միության գործունեությունները ընդգրկում են տարեկան աւելի քան 500,000 հայեր՝ աշխարհի տարածքում:


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. Գարեգին Բ Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը խոսել են ներհայաստանյան քաղաքական վերջին զարգացումների մասին
9. Լրատվական դաշտը՝ որպես Սփյուռք-Հայրենիք կամուրջ
10. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
2.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
3.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
4.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
5.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
6.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
7.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
8.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
9.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
10.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: