ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է ԵՄ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ «ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱՄՈՒՐՋ» ԾՐԱԳԻՐԸ

28 հունիսի, 2017 | 12:40

Քաղաքացիական հասարակության հզորացմանն ուղղված նոր ծրագիրը կներգրավի փորձագետներ սփյուռքից` օգնելու Հայաստանի ՔՀԿ-ներին ավելի որակյալ ծառայություններ մատուցել շահառուներին

Հունիսի 26 2017, Երևան –  Հայկական բարեգործական ընդհանուր միություն (ՀԲԸՄ) Հայաստանը պաշտոնապես մեկնարկել է իր «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրը, որն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի (ԵՀՀ) հետ համատեղ՝ Եվրոպական միության ֆինանսավորմամբ: Ընդհանուր առմամբ 2.2 միլիոն եվրո արժողությամբ այս եռամյա ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) կարողությունները` քաղաքացիների կարքիներն ավելի լավ բավարարելու նպատակով:

Ծրագրի շնորհիվ հայկական ՔՀԿ-ները հնարավորություն կունենան մասնակցել վերապատրաստման թեմատիկ դասընթացների և համալսարանական հավաստագրային ծրագր ուսանել հասարակական կազմակերպությունների կառավարում՝, ինչպես նաև օգտվել անվճար տրամադրվող խորհրդատվություններից և դիմել փոքր դրամաշնորհների:

«Որպես խոշորագույն համահայկական կազմակերպություն՝ ՀԲԸՄ-ն հանձն է առել նպաստելու Հայաստանի քաղաքացիական հասարակության հզորացմանը՝ դարձնելով այն առավել ճկուն, կայուն և ազդեցիկ», – ասաց ՀԲԸՄ Հայաստանի նախագահ, ՀԲԸՄ Կենտրոնական վարչության անդամ Վազգեն Յակուբյանը:

Որպես ծրագրի իրականացման առաջին և հիմնական քայլ՝ «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագիրն անցկացրել է կրթության, առողջապահության, արվեստի ու մշակույթի, սպորտի, երիտասարդության ու գենդերային հարցերի ոլորտներում գործող ավելի քան 200 հայկական ՔՀԿ-ների և փորձագետների մասնագիտական կարիքների գնահատում: Համաձայն հետազոտության արդյունքների՝ հայաստանյան ՔՀԿ-ները ցանկանում են դառնալ առավել արհեստավարժ` համարելով, որ գործընկերների միջև փոխանակումը, խորհրդատվությունները և ուղղորդումը (քոուչինգ) ամենաարդյունավետ եղանակներից են իրենց կարողությունները բարելավելու համար: ՔՀԿ-ների մեծամասնությունը նաև կարևորում է սոցիալական ձեռներեցությունը՝ որպես ֆինանսական կայունություն ապահովելու միջոց և փնտրում ավելի շատ հնարավորություններ ձևավորելու ցանցեր և կոնսորցիումներ՝ փորձի փոխանակման ու միևնույն ոլորտում աշխատող օտարերկրյա կազմակերպությունների հետ կապերի ստեղծման նպատակով:

Ծրագրի յուրահատուկ բաղադրիչն է սփյուռքի տաղանդի, գիտելիքների և ներուժի ներգրավումը Հայաստանի հանրային հատվածի զարգացման գործում:

«Սփյուռքահայության փորձառությունը Հայաստանի հանրային ոլորտ բերելը փոխշահավետ է բոլորի համար», -ասաց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին:

«Մեր ծրագրի միջոցով ցանկացած որակավորված անձ կարող է հանդես գալ որպես անվճար խորհրդատու, դառնալ տեղական կազմակերպության խորհրդի անդամ, անցկացնել որոշակի վերապատրաստման դասընթացներ կամ աշխատաժողովներ և դառնալ հասարակական կազմակերպության ծրագրի աջակից՝ այդպիսով նպաստելով սփյուռքի ներգրավմանը հայաստանյան քաղաքացիական հասարակության զարգացման գործում», – ասաց «Քաղաքացիական հասարակության կամուրջ» ծրագրի ղեկավար Արսեն Ստեփանյանը:

ՀԲԸՄ Հայաստանի և ՅՈՒՆԻՍԵՖ Հայաստանի կողմից համատեղ կառավարվող Together4Armenia.am առցանց հարթակը տեղական ՔՀԿ-ներին հնարավորություն կտա օգտվել սփյուռքի փորձագետների գիտելիքներից և փորձառությունից:

 

Հայկական բարեգործական ընդհանուր միությունը (ՀԲԸՄ) աշխարհի խոշորագույն ոչ առևտրային հայկական կազմակերպություն է, որը հիմնադրվել է 1906 թվականին: Կազմակերպության գլխամասային գրասենյակը գտնվում է Նյու Յորքում: ՀԲԸՄն իր կրթական, մշակութային ու մարդասիրական ծրագրերով նպաստում է հայկական ինքնության ու ժառանգության պահպանմանն ու զարգացմանը: Այդ գործունեության շնորհիվ տարեկան շուրջ 500 հազար հայեր առնչվում են միության ծրագրերին: Ավելին՝ www.agbu.am

 

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) շուրջ 20 տարվա փորձ ունեցող «մտագործող» կառույց է, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու և խաղաղարարական գործընթացների կազմակերպման ուղիներով։ ԵՀՀ առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը: Ավելին՝ www.epfarmenia.am

 

Եվրամիությունն (ԵՄ) ունի 28 անդամ երկիր, որոնք որոշել են աստիճանաբար կապակցել իրենց նոուհաուն, ռեսուրսներն ու ուղիները: 50 տարվա ընդարձակման ժամանակահավտածում նրանք միասին ստեղծել են կայունության, ժողովրդավարության ու կայուն զարգացման տարածք՝ պահպանելով մշակութային զանազանությունը, հանդուրժողականությունը և յուրաքանչյուրի անկախությունը: Եվրամիությունը հանձնառու է կիսել իր ձեռքբերումներն ու արժեքները իր սահմաններից այն կողմ գտնվող երկրների ու ժողովուրդների հետ:

 

Մեդիա հարցումների համար դիմել Նարինե Հայրապետյանին, ՀԲԸՄ Հայաստան, հեռ.՝ +37460 722213 , էլ. փոստ՝ narineh@agbu.am

 

 


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. Եվրամիություն.Մնացականյան-Մորեգինի հանդիպում, համատեղ հայտարարություն. ավելի քան 160 մլն եվրո՝ 2017-2021 թվականների համար
9. Արտգործնախարարը Բրյուսելում քննարկեց ԵՄ մուտքի արտոնագրային ռեժիմի դյուրացման հարցը
10. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի կենտրոնակայանում մասնակցել է Նելսոն Մանդելային նվիրված խաղաղության գագաթաժողովի բացմանն ու հանդես եկել ելույթով
2.Անտոնիո Գուտերեշ. Հայաստանի հետ արդյունավետ համագործակցությունն առավել կամրապնդվի և կզարգանա
3.Հայաստանում պետք է իրականացնել ոչ թե բարեգործական, այլ զարգացման ծրագրեր. Նիկոլ Փաշինյան
4.Նորվեգիա. Հայկական խաչքարի օրհնություն և օծում Կրագերո քաղաքում
5.Հայրիկ Մուրադյանի «Հայրենի երգեր» ժողովածուն ներկայացվել է Երեւանում
6.Ռիգա. Հայաստանի և Լատվիայի հարյուրամյակներին նվիրված համերգ
7.Հայկ Մարությանը քաղաքապետի պարտականությունները կստանձնի հոկտեմբերի 10-ին. երեք քաղաքական ուժ նոր ավագանիում
8.,,Հայաստան» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է հաստատվել Հայկակ Արշամյանը
9.Քանկոր. Պրոֆեսիոնալիզմ ու սրտացավություն, որ Ձեր սիրտը առողջ լինի
10.Երեւանի ավագանու ընտրություններում առաջատարը ,,Իմ քայլը,, կուսակացությունների դաշինքն է՝ 80.7 տոկոսով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: