ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան մրցանակ»ը իսպանացի հայտնի հրապարակախոս Խոսե Անտոնիո Գուրիարանին

01 հոկտեմբերի, 2015 | 15:56

spain papazian mrtsankՍեպտեմբերի 25-ին Բարսելոնայում տեղի ունեցավ Հայ Բարեգործական Ընդհանուր Միության «Կարպիս Փափազեան մրցանակ»-ի շնորհման արարողությունը: Հայ ժողովրդի պատմության, մշակույթի, արվեստի, Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության թեմաների ուսումնասիրման, միջազգայնացման և լուսաբանման համար մրցանակը հանձնվեց իսպանացի լրագրող, հրապարակախոս, հայկական թեմաներով բազմաթիվ աշխատությունների և մի շարք գրքերի հեղինակ, հայ ժողովրդի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուրիարանին:

Ելույթներով հանդես եկան միջոցառմանը ներկա հասարակական-քաղաքական գործիչներ:

Իր ելույթում Իսպանիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցը  շնորհակալություն հայտնեց ՀԲԸՄ «Կարպիս Փափազեան» հիմնադրամին՝ 1986թ.-ից ի վեր ծավալած հայրենանվեր գործունեության համար և Խոսե Անտոնիո Գուրիարանին՝ մի ողջ կյանք հայ ժողովրդին, նրա պատմությանն ու ներկային նվիրելու համար: Դեսպանը մասնավորապես նշեց. «Ամենևին պատահական չէ, որ այս մրցանակը պարոն Գուրիարանին է հանձնվում այս տարի, երբ լրանում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Իսկապես խորհրդանշական այս տարում, կարծում եմ, ճիշտ ժամանակն է մեր երախտիքի խոսքը հղելու այն մարդկանց և կազմակերպություններին, ովքեր այսօր, ինչպես և 100 տարի առաջ, հաճախ վտանգելով սեփական կյանքը, փորձում են օգնել, փրկել, նոր կյանքի հույս ու հնարավորություն տալ մյուսներին: Մարդկության դեմ soainհանցագործությունը, այլատյացությունը, ռասիզմն ու անհանդուրժողականությունը չունեն ազգություն, կրոն և արդարացում: Միայն համընդհանուր ջանքերով է, որ հնարավոր է ունենալ առավել խաղաղ, բարեկեցիկ, անվտանգ և արդար աշխարհ»:

Միջոցառման ավարտին հնչեցին կատարումներ հայ և համաշխարհային դասականներից:

mfa.am


Առնչվող նյութեր
1. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
2. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
3. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
4. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ
5. ՀԲԸՄ-ն խթանում է Հայաստանի և Սփյուռքի միջև նոր շփումները
6. Creative Armenia-ն և Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունը հայտարարում են նորարար տաղանդավոր արվեստագետներին օժանդակող ծրագրի մեկնարկը
7. ՀԲԸՄ-ն ներկայացնում է անհրաժեշտ էլեկտրոնային գրքեր ու հավելվածներ Հայաստանի մասին
8. ՀԲԸՄ Նախագահն ու Հայաստանի Նոր Ղեկավարությունը Քննարկում են Համագործակցության Հնարավորություններն ու Փոխադարձ Հետաքրքրության Ոլորտները
9. ՀԲԸՄ-ը Նշում է Հայաստանի Առաջին Հանրապետության Հաղթական 100-ամյակը
10. ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱ ԻՐԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
2.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
3.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
4.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
5.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
6.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
7.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
8.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
9.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
10.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: