ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
12 դեկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԲԸՄ ԱՐԽԻՎԸ ՀԱՐՍՏԱՑԱՎ ԱԶԳԱՅԻՆ ՊԱՏՄԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՎ

28 դեկտեմբերի, 2016 | 09:52

Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության 110 ամյակի եզրափակիչ հանդիսությունները, որոնք տեղի ունեցան դեկտեմբերին Երևանում, խորհրդանշական ավարտ ունեցան:

agbu-doc-demoian-2Չորեքշաբթի, դեկտեմբերի 21-ին, ՀԲԸՄ Հայաստանի կենտրոնատեղի այցելեցին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանն ու «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ, բարերար Գաբրիել Չեմբերջյանը, որոնք ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յագուբյանին հանձնեցին երկու պատմական արժեքավոր փաստաթղթեր:

Առաջին փաստաթուղթը, 22 մայիս 1906 թվակիր, ՀԲԸՄ Հիմնադիր նախագահ Պողոս Նուբար Փաշայի ստորագրությունը կրող բնօրինակ նամակն է ուղղված բոլոր ազգակիցներին, որում կոչ է անում Միության մասնաճյուղեր հիմնելու իրենց բնակած երկրներում:

Երկրորդը, ՀԲԸ Միության հայտնի «Հրաւէր Առ Համօրէն Հայս» վերնագրով պատմական նշանակության փաստաթղթի տպագիր օրինակն է՝ դրոշմված ՀԲԸՄ Կահիրեի մասնաճյուղի կնիքով: Այս փաստաթուղթն առաջին անգամ  հրապարակվել է  1906թ. մայիսի 1-ին, որտեղ հրապարակավ հայտարարվում էր նորաստեղծ Միության հիմնադրման, գործունեության ու նպատակների մասին:

agbu-doc-demoian1Միության համար արժեքավոր այս փաստաթղթերը հայտնաբերել է Հայկ Դեմոյանը, ով Գաբրիել Չեմբերջյանի աջակցությամբ ձեռք է բերել դրանք և համատեղ որոշումով նվիրել ՀԲԸՄ-ին:

Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր երկու հայրենակիցներին՝ 110-ամյակի առթիվ այս անգնահատելի նվերի համար: Փաստաթղթերը խնամքով կպահվեն մեր հարուստ արխիվի պահոցներում: Այս մասին հաղորդում է Երեւանում ՀԲԸՄ գրասենյակը։

ՕՐԵՐ

Ձ-ա՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ, բարերար Գաբրիել Չեմբերջյան Caption: l-r AGBU Armenia President Vasken Yacoubian, Director of the Armenian Genocide Museum-Institute Hayk Demoyan, benefactor and Honorable President of Pyunik Benevolent Foundation Gabriel Djambardji, AGBU Armenia Deputy Director Hovig Eordekian

Ձ-ա՝ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյան, Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյան, «Փյունիկ» բարեգործական հիմնադրամի պատվո նախագահ, բարերար Գաբրիել Չեմբերջյան
Caption: l-r AGBU Armenia President Vasken Yacoubian, Director of the Armenian Genocide Museum-Institute Hayk Demoyan, benefactor and Honorable President of Pyunik Benevolent Foundation Gabriel Djambardji, AGBU Armenia Deputy Director Hovig Eordekian


Առնչվող նյութեր
1. ՀԲԸՄ-ն շնորհավորում է Նիկոլ Փաշինյանին և Հայաստանի նոր խորհրդարանին
2. Սիամանթոյի 140 ամյակը
3. Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
4. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
5. Նոր հնարավորություներ՝ Հայաստանի ֆրանսախոսների համար
6. ՀԲԸՄ-ն սգում է հայ ժողովրդի հպարտություն Շառլ Ազնավուրի կորուստը
7. Ուշագրավ համերգների և դասախոսությունների շարքը հայկական երաժշտությունը հասցրեց Ասիա՝ կամրջելով դարավոր ժողովրդական ավանդույթները
8. Ամենայն Հայոց Կաթողիկոսը և ՀԲԸՄ նախագահը քննարկեցին հայրենական կյանքին և Սփյուռքին վերաբերող հարցեր
9. ՀԲԸՄ-ը նոր թափով պիտի սկսի հասարակական-տնտեսական ծրագիրներու իրականացումը
10. Հ.Բ.Ը.Մ.-Ը ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ ԿԸ ՏՐԱՄԱԴՐԷ ԼՈՅՍ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ՏՈՒԺԱԾ ՈՒՍԱՆՈՂՆԵՐՈՒ

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: