ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
19 հոկտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը Երեւանում եւ Արցախում, հոկտեմբերին՝ Լիբանանում

14 հուլիսի, 2018 | 12:26

Այսօր եւ մի քանի օր շարունակ Երեւանի Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում կներակայացվի Գյումրիի Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի արդեն մեծ աղմուկ հանած ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը։ Այնուհետեւ ներկայացումը դիտելու հնարավորություն կունենան նաեւ Հայաստանի մարզերում։

Լրագրողներին բեմադրության հաջողությունների եւ առաջիկա հյուրախաղերի մասին պատմեցին Հայաստանի մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը, Գյումրիի թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանը, գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը եւ ներկայացման երաժշտության հեղինակ Հայկոն։

Թատրոնի տնօրենն ասաց. ,,7 ներկայացում արդեն խաղացել ենք Գյումրիում,  Երեւանում եւ Արցախում կայանալիք  5 ներկայացումներից հետո , որոնց բոլորի տոմսերն արդեն սպառված են, ըստ էության ներկայացումն արդեն դիտած կլինի մոտ 10 հազար հանդիմատես, որն աննախադեպ է վերջին տասնամյակի հայ թատրոնի պատմության մեջ։ 1 ամիս 15 օրում ներկայացման համար վաճառված տոմսերի եկամուտը կկազմի 13 միլիոն դրամ, ինչը լիովին ծածկել է բոլոր ծախսերը։ Միայն հուլիսի սկզբին արդեն վաճառված է եղել 5000 տոմս,,։

Ներկայացումը հովանավորվել է Հայաստանի մշակույթի նախարարության կողմից, եւ մի որոշ մասն էլ թատրոնի արտաբուջետային խնայողություններից։

Մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը նշեց, որ ոչ միայն մաղթում է փայլուն հյուրախաղեր, այլեւ իր ցանկությունն է, որ Հայաստանի մյուս մարզերի թատրոններն էլ այնպիսի բեմադրություններ ունենան, որ կարողանան հյուրախաղերով հանդես գալ Երեւանում։

,,Մեր գերակա խնդիրներից մեկը մարզերում թատերական կյանքի զարգացումն է եւ ներկայացումների որակի բարձրացումը,,- ասաց նա։ Մի այլ կարեւոր խնդիր է թատրոնների կարգավիճակի հարցի հստակեցումը։ Մշակույթի նախարարությունը պատրաստ է աջակցել մարզերում մշակութային կյանքի զարթոնքին։ Այս ներկայացումը ցույց է տալիս, որ մարդիկ թատրոն գնալու պահանջարկ ունեն, եւ պետք է հասկանալ, թե  ինչ ներկայացումներ են անհրաժեշտ։

Նախօրեին Արցախում Հայաստանի եւ ԼՂՀ մշակույթի նախարարները պայմանավորվել են, որ համատեղ ներկայացում կբեմադրեն նաեւ Արցախի եւ Գյումրիի թատրոնները,որը կունենա երկու բեմադրիչ՝ Ռուզաննա Խաչատրյանը/ԼՂՀ/  եւ Լյուդվիգ Հարությունյանը/Գյումրի/։  Ներկայացումը արցախյան հին պատմություն է՝ Թմբլաչի Խեչանը, որը կներկայացվի արցախյան բարբառով։ Այս երկու ներկայացումների նկարիչն է Սունդուկյան թատրոնի նկարիչ Գարեգին Եվանգուլյանը։

Անահիտ Աղասարյանի սցենարով բեմադրված ներկայացումը նվիրված է ապրիլյան պատերազմի հերոսներին, եւ զոհված 104 հերոսներից մեկի՝ Հրաչի անձնական պատմությունն է՝ վերածված դրամատուրգիայի։

Բեմադրիչի ասելով, ներկայացումն այնպես են կառուցել, որ նաեւ Գյումրու հումորը լինի, շատ լաց չլինեն, թեեւ վերջում ոչ ոք չի կարողանում զսպել արցունքները։ Առաջնախաղից հետո մոտեցել են զոհվածների ծնողները եւ ասել, որ դա ավելի  իրենց մասին է, եւ ավելի է գոտեպնդում եւ ոգեւորում իրենց։

Ներկայացման երաժշտության հեղինակը Հայկոն էր, ով առաջին անգամ է թատրոնի համար երաժշտություն գրել, թեեւ նախկինում արդեն բազմաթիվ ֆիլմերի երաժշտության հեղինակ էր։

,,Հուզմունքս շատ մեծ էր, բայց նաեւ շատ հետաքրքիր ու յուրահատուկ աշխատանք էր, որ լիովին տարբերվում էր ֆիլմերի համար գրված երաժշտությունից։ Դա իմ կյանքի մի ժամանակաշրջան էր, որ ապրեցի Գյումրիում եւ թատրոնի ու դերասանական խմբի հետ, եւ ապրիլյան օրերին իմ զգացած էներգետիկան փորձեցի վերածել երաժշտության։ Ես արդեն մի քանի անգամ նայել եմ ներկայացումը, բայց այլեւս ի վիճակի չեմ, քանի որ չեմ կարողանում ինձ զսպել,,- ասաց Հայկոն։ Ի դեպ, թատրոնի տնօրենի ասելով, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը ներկայացումը դիտելուց հետո, Հայկոյին փոխանցել է հետեւյալը. ,, Հայկ ջան դու ֆանտաստիկ կոմպոզիտոր ես, հրաշալի երաժշտություն ես գրել»»։

Մեր այն հարցին, արդյո՞ք սպասվում են հյուրախաղեր սփյուռքահայ համայնքներում, տնօրեն Վիրաբյանը նշեց, որ  արդեն հրավեր ունեն Լիբանանից եւ հոկտեմբերին կմեկնեն, իսկ Ամերիկյան մի կազմակերպություն բանակցություններ է վարում ԱՄՆ մեկնելու համար։ Ամենադժվար խնդիրը բեմի դեկորացիաներն են, որ պետք է պարտադիր համապատասխանեն բեմի չափանիշներին։ Դրանց տեղափոխումը մեծ խնդիր է, իսկ տեղում պատրաստելը՝ մի այլ խնդիր։

2019 թվականին Գյումրիի թատրոնն արդեն պատրաստվում է Բուլղարիայում մասնակցել թատերական փառատոնի։ Իսկ թատրոնի փոքր բեմում բեմադրած մոնոներկայացումներից շատերը նույնպես կմասնակցեն տարբեր փառատոնների։

Ինչպես նշեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, վերջերս բեմադրել են ,,Անասնաֆերման,,։ Թատրոնն իր խաղացանկում ունի 30-ից ավելի ներկայացում, եւ մինչեւ տարեվերջ եւս երկու նոր ներկայացում կհանձնեն հանդիսատեսի դատին։

Իսկ ,,Հարսանիք թիկունքում,, ներկայացումը նաեւ կնկարահանվի Հանրային հեռուստատեսության կողմից, բայց կցուցադրվի 1-2 տարի անց։

Հ.Ասատրյան

ՕՐԵՐ

 

 

 


Առնչվող նյութեր
1. «Սասնա ծռեր» ազգային էպոսը՝ Սունդուկյանի թատրոնում
2. Նազենի Ղարիբյանը նշանակվել է մշակույթի նախարարի տեղակալ
3. Բոբ Կլեպլը դարձավ 60 տարեկան. չեխահայ հայտնի դերասանն իր հոբելյանը նշեց բեմում՝ գործընկերների հետ
4. Վահրամ Փափազյանը և Թեհրանի հայկական թատրոնը. Մեծ դերասանի 160-ամյակը
5. Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը
6. Ռաֆայել Քոթանջյանի 75-ամյա հոբելյանը
7. Մեր մշակույթի անկրկնելի երեւույթը. Անահիտ Թոփչյան
8. Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
9. Պրահայում բացվեց PidiFEST 2017 թատերական փառատոնը՝ Երեւանի տիկնիկային թատրոնի մասնակցությամբ
10. «Արտավազդ» մրցանակներ լավագույն թատերական գործիչներին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՓՈՐՁԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ ԾՐԱԳԻՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
2.Հայաստանի արտգործնախարարի և ԵՄ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով գործադիր տնօրենի հանդիպումը
3.Հայկական ներկապնակի բազմաթիվ գույները և երանգները
4.Չեխիան հարգում է հակամարտության կողմերին զենք-զինամթերք չվաճառելու պայմանավորվածությունը. դեսպան Միկիսկա
5.Եկել է ժամանակը, որ հայ ժողովուրդը ծնի իր նոբելյան մրցանակակիրներին. Արմեն Սարգսյան
6.Բրյուսելում մեկնարկել է դրամաշնորհային ծրագիր հայ արվեստագետների համար
7.Լեզվի կոմիտեն տարածել է որ-ի եւ ով-ի գործածության հորդորակ
8.Հրանդ Տինքի անունով փողոց՝ Սթամպուլի մէջ
9.Այս փուլում և՛ կառավարությունը, և՛ բոլոր պետական մարմինները պետք է անխափան գործեն. Նիկոլ Փաշինյանը և Արմեն Սարգսյանը քննարկել են ներհայաստանյան քաղաքական իրավիճակը
10.Կյանքից հեռացավ ,,Ստամբուլի Աչքը»` աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերը
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: