ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
25 մայիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարութ Շիթիլյանը կդառնա «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենը

16 մայիսի, 2018 | 17:27

 Երեւան. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրները հայտնում են, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հաջորդ գործադիր տնօրենն է լինելու կանադահայ Հարութ Շիթիլյանը։ Պաշտոնավարման շրջանը նա կսկսի հուլիսի 1-ից՝ փոխարինելով Արման Ջիլավյանին, որը զբաղեցրել է այդ պաշտոնը այս բացառիկ նախաձեռնության սկզբնավորման օրից։

««Ավրորան» ծնունդ է առել Հայաստանում, բայց այժմ վերածվել է համաշխարհային նախագծի։ Մեկնարկից ի վեր մարդասիրական այս նախաձեռնության դռները բաց են եղել բոլոր նրանց առջեւ, որոնք ունեն գլոբալ մտածողություն։ Հավատարիմ այդ ոգուն՝ մենք ողջունում ենք նաեւ Հարութ Շիթիլյանին իր նոր պաշտոնում։ Նա գալիս է միանալու գործին այնպիսի մի ժամանակահատվածում, երբ «Ավրորան» կրկին աճում է՝ իրականացնելով մի շարք կրթական եւ զարգացման ծրագրեր՝ մեկտեղելով այն իր հիմնական՝ մարդասիրական ուղղության հետ», – ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը, որն իր կնոջ՝ Վերոնիկա Զոնաբենդի հետ միասին Հայաստանում եւ աշխարհում իրականացնում է բարեգործական, կրթական եւ զարգացման բազմաթիվ ծրագրեր:

«Ողջունելով «Ավրորայի» հաջորդ գործադիր տնօրենին՝ արժե հիշել եւ հիշեցնել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պարզապես հերթական մի ներկայություն չէ հայկական աշխարհում կամ մարդասիրական ոլորտում, այլ ինքնին նոր բնույթի ձեռնարկում, հասարակական կազմակերպություն՝ ստեղծված նոր ոգով եւ նոր տեսլականով։ «Ավրորան» հիմնադրվել է երեք տարի առաջ՝ դառնալով մեր ամենահավակնոտ նպատակների արտահայտությունը, քանի որ մենք ցանկանում էինք ոչ միայն երախտագիտություն հայտնել բոլոր նրանց, ովքեր մեկ դար առաջ փրկության ձեռք են մեկնել հայ ժողովրդին, այլեւ անել դա՝ աջակցելով նրանց, ովքեր այսօր իրենց կյանքը նվիրում են վտանգի մեջ հայտնված մարդկանց փրկությանը», – մեկնաբանել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Վարդան Գրեգորյանը։

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը ասել է. ««Ավրորա» նախաձեռնությունը մեզնից պահանջում է կարողանալ գործել առավելագույն ազդեցությամբ, որպեսզի հնարավոր լինի արձագանքել մերօրյա հրատապ հիմնախնդիրների մի մասին։ Արմատավորված լինելով ցեղասպանություն վերապրած հայ ժողովրդի պատմական փորձառության մեջ՝ «Ավրորան» մարմնավորում է բազմաթիվ տասնամյակներ առաջ մեզ օգնության ձեռք մեկնածներին հիշելու եւ երախտագիտություն հայտնելու գաղափարը»։

37-ամյա Հարութ Շիթիլյանը, որը եղել է Մոնրեալի քաղաքապետարանի գործադիր կոմիտեի փոխնախագահը եւ Քաղաքային խորհրդի նախագահը, մասնագիտությամբ ճարտարագետ է. ««Ավրորան» ինձ համար անչափ գրավիչ է՝ իր համակարգված պլանավորմամբ եւ ստեղծագործ բնույթով։ Կառավարման ոլորտում աշխատելիս գրեթե բոլոր քայլերում ես կիրառել եմ այդ նույն մոտեցումը։ Ես տպավորված եմ նաեւ այսքան կարճ ժամանակահատվածում «Ավրորայի» ունեցած նվաճումներով»,– ասել է Շիթիլյանը։ «Անչափ ոգեւորված եմ եւ այս առիթը համարում եմ ե՛ւ ինձ, ե՛ւ համահիմնադիրների համար հրաշալի հնարավորություն՝ միասնաբար լծվելու գործի եւ «Ավրորայի» առաքելությունը հասցնելու հաջորդ մակարդակին՝ դարձնելով այն կայուն ու հաջողակ եւ որպես առաջնահերթություն պահելով երախտագիտության արտահայտման եւ օգնության կարիք ունեցող մարդկանց աղետալի դրությանն արձագանքելը»։

Շիթիլյանը տիրապետում է հինգ լեզվի՝ հայերենի, ֆրանսերենի, անգլերենի, արաբերենի եւ իսպաներենի։ Կանադայում ձեռք բերած աշխատանքային փորձից բացի նա աշխատել է նաեւ Լատինական Ամերիկայում, Չինաստանում, Սկանդինավիայում, Արեւմտյան Եվրոպայում եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներում։

««Ավրորան» ղեկավարելը միաժամանակ ե՛ւ պատիվ է, ե՛ւ հսկայական պատասխանատվություն»,– ասել է Արման Ջիլավյանը, որը զբաղեցնում է այդ պաշտոնը 2015 թվականից։ «Ես մեծ ոգեւորությամբ եմ սպասում Հարութի հետ աշխատելուն, որպեսզի մենք երաշխավորենք, որ «Ավրորայի» առաքելությունը աշխարհով մեկ շարունակի համախմբել բոլոր այն մարդկանց, որոնք նվիրված են համընդհանուր մարդկայնության ոգուն եւ աշխարհին ինչ-որ բան վերադարձնելու գաղափարին։ Սա «Երախտագիտությունն՝ ի գործ» մեր նշանաբանն է, որը միշտ շարունակական է լինելու։ Ես ներգրավված եմ մնալու RVVZ եւ IDeA հիմնադրամներում՝ նպաստելով դրանց գործունեությանը: Բոլորին, ովքեր նվիրված են այս նույն գաղափարներին, հրավիրում ենք միանալու «Ավրորայի» գործունեությանը»:

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության մասին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, որն ստեղծվել է Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, ձգտում է հնարավորություն տալ մերօրյա հերոսներին՝ կյանք եւ հույս պարգեւել նրանց, ովքեր մարդասիրական աջակցության խիստ կարիք ունեն ողջ աշխարհում, այսպիսով՝ շարունակել մարդասիրության շղթան աշխարհով մեկ: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը գործով արտահայտված երախտագիտություն է: Այն նպատակ ունի ութ տարի շարունակ (2015-2023թթ.՝ ի հիշատակ ութ տարի տեւած Հայոց ցեղասպանության՝1915-1923թթ.) աջակցել մարդկանց, ովքեր վտանգելով իրենց կյանքը` կնպաստեն այնպիսի համաշխարհային նախագծերի իրագործմանը, որոնք կբարելավեն առավել կարիքավոր եւ աղքատ մարդկանց կյանքը: Սա իրագործվում է նախաձեռնության տարբեր ծրագրերի օգնությամբ՝ «Ավրորա» մրցանակ, Aurora Dialogues քննարկումների շարք, «Ավրորա» մարդասիրության ցուցիչ, Երախտագիտության նախագծեր եւ 100 LIVES ծրագիր: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը Վարդան Գրեգորյանի, Նուբար Աֆեյանի եւ Ռուբեն Վարդանյանի մարդասիրական ձեռնարկումն է, որոնց արդեն միացել են ավելի քան 200 նոր աջակիցներ եւ գործընկերներ: Նախաձեռնությունն իր շուրջ է հրավիրում բոլորին, ովքեր ողջունում են նվիրվածությունը մեր համընդհանուր մարդկայնությանը:

 

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը ներկայացված է երեք կազմակերպությունների կողմից՝ Aurora Humanitarian Initiative հիմնադրամ (Նյու Յորք, ԱՄՆ), 100 Lives հիմնադրամ (Ժնեւ, Շվեյցարիա) եւ IDeA հիմնադրամ (Երեւան Հայաստան):

 

Ավելին՝ www.auroraprize.com

 


Առնչվող նյութեր
1. IDeA հիմնադրամը ներկայացրել է «Դիլիջանի և հարակից համայնքների զարգացման նախաձեռնություն» ծրագիրը
2. Ռուբեն Վարդանյան. Խիզախ եղե՛ք և մի՛ վախեցեք սխալներ գործել
3. Նյու Յորքում կայացան «Ավրորայի երկխոսությունները»
4. «Ավրորան»՝ ողջ աշխարհում
5. UWC քոլեջների ուսանողները կառաջարկեն մարդասիրական նոր նախագծեր
6. IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն է նշանակվել Րաֆֆի Պաղճեանը
7. IDeA-ն աջակցում է Հայաստան տեղափոխված սիրիահայ 15 դպրոցականների
8. «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ամենամյա եռօրյա միջոցառումները տեղի կունենան 2018թ. հունիսի 8-10-ը:
9. Թոմ Քաթինան դարձավ 1 միլիոն դոլարի «Ավրորա» մրցանակի դափնեկիր
10. «Ավրորա» մրցանակի փոստային նոր նամականիշ՝ Մեգիի պատկերով

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Վարչապետը բարձրագույն սպայակազմին է ներկայացրել ԶՈւ գլխավոր շտաբի նորանշանակ պետ Արտակ Դավթյանին
2.Ազատ և երջանիկ Հայաստան կառուցելու գործընթացն անշրջելի է. Նիկոլ Փաշինյան
3.Հրաչուհի Բասենցն ու Լիպարիտ Ավետիսյանը երգելու են Քովենթ Գարդենի ,,Գարնանային Գալա,, համերգին
4.«Արի Պարի Քոչարի» համահայկական ֆլեշմոբ կանցկացվի Պրահայում, Ստրասբուրգում, Նիդերլանդներում եւ եվրոպական այլ երկրներում
5.Մենք հորդորում ենք անխախտ ու անսասան պահել մեր համազգային միասնականությունը. կոչ է անում հայ հոգեւորականությունը
6.Հանրապետության Նախագահի 2017 թվականի մրցանակները՝«Ռոբերտ Պողոսյան և որդիներ» հիմնադրամի կողմից
7.Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Գարեգին Չուգասզյանը դադարեցրեց հացադուլը
8.Գարեգին Չուգասզյանը շարունակում է հացադուլը. 30 օր
9.Հայաստանի պատմական քարտեզների ցուցադրություն Տարտուի համալսարանում
10.Շվեդիա. Առաջին Հանրապետությանը նվիրված դասախոսություն Մալմյոյի համալսարանում
Դիտել բոլորը
Ամենաշատ դիտվածները
1.Նալբանդյանը շշպռեց մեջ ընկած Մամեդյարովին.-տեսանյութ
2.Սոպրանո Անուշ Հովհաննիսյանն անցել է BBC Քարդիֆի ՚՚Աշխարհի երգիչ՚՚ մրցույթի եզրափակիչ փուլ
3.Հայ օպերային երգիչները գրավում են Քովենթ Գարդենը. 40 օրում 13 ելույթ Լոնդոնում
4.Եվրոպայի երկու չեմպիոն Պրահայում. Մամիկոն Ղարիբյանի եւ Մանուել Պետրոսյանի պատվին երկու անգամ հնչեց Հայաստանի օրհներգը -լուսանկարներ
5.Հայ բժշկուհիները օդանավում փրկեցին չինուհու կյանքը
6.Հայաստանի տիկնիկային թատրոնը հաղթեց Պրահայի միջազգային փառատոնում
7.՚՚Հաց բերողին՚՚ ազատեցին Ֆրանսիայում անախորժություններից խուսափելու համար. ֆրանսահայերի բողոքի ցույց խորհրդավոր ընթրիքի ժամին
8.Չեխիայի խորհրդարանը ճանաչեց Հայերի ցեղասպանությունը
9.«Միկոյանն իրադրության պատանդն էր, ինչ-որ չափով՝ ստալինյան զոհ»
10.Հայ մտավորականների բաց նամակը ՀՀ ոստիկանապետին. Մենք ցանկանում ենք ապրել պետությունում, որտեղ անպատիժ չմնան հովանավորյալները
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: