ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարություն Մեսրոբյան. «Հայության գերնպատակը պիտի լինի հզոր Հայաստանի կերտումը»

10 մարտի, 2016 | 13:58

AAE-Harutun MesropianԳերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի կողմից, կազմակերպված «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» եռօրյա գիտահետազոտական խորհրդաժողովի երկրորդ նիստը կայացավ «Հայաստանի Հանրապետության քաղաքական, հասարակական, տնտեսական և ժողովրդավարական իրավիճակը ներկա փուլում եւ զարգացման հեռանկարները» խորագրով, որը վարում էին դոկտ. Րաֆֆի Բեդիկյանը և Երվանդ Խոսրովյանը: Իսկ զեկուցողների շարքում, ինտերնետային կապի միջոցով, խոսք առավ նաև կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը:

Հարություն Մեսրոբյանը ողջունելով գիտահետազոտական խորհրդաժողովը, նշեց. «Նման միջոցառումներ շատ հաճախակի պետք է անել, որովհետև, այնուամենայնիվ, մենք ուր էլ, որ լինենք հայություն ենք՝ Կանադայում, Ավստրալիայում Հայաստանում, թե՛ Արցախում, և նման գիտաժողովների կայացումով մենք մեր մոտեցումները կփոխանակենք և ավելի սերտացած կկարողանանք համընդհանուր մոտեցումների դուրս գալ»:

Բանախոսը Ազգի գերնպատակը և հիմնական խնդիրները գիտական և կիրառական իմաստով ներկայացրեց չորս հիմնաքարերի վրա՝

«ա- հարցերը դիտարկում ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ կառավարման տեսանկյունից,

բ- պատկերացում ունենք ԳՈՆԵ մեր հիմնական խնդիրների մասին,

գ- վերլուծում ենք ԲԱՑԱՌԱՊԵՍ մեզ համար կարևոր երևույթները,

դ- չենք խուսափում քննարկել ԱՆԳԱՄ մեր ամենացավոտ խնդիրները»:

Ըստ բանախոսի ազգային գերնպատակը պիտի լինի՝ «Համազգային ուժերով ներկա Հայաստանը վերափոխել Հզոր Պետության` ազդեցիկ գլոբալ գործոնի», որի հետևանքով. «Հզոր Հայաստանն այն ունիվերսալ գործոնն է լինելու, որն ի զօրու է լուծել`

– Հայկական Հարցը միջազգային ասպարեզում,

– ներքին խնդիրները (ներառյալ` սոցիալական),

– արտագաղթի շրջումը ներգաղթի,

– Սփյուռքն ուծացումից պաշտպանումը և հզորացման նպաստումը»:

Իսկ գերնպատակին հասնելու համար, բանախոսի կարծիքով «Անհրաժեշտ է` ազգային միասնություն` Հզոր Հայաստանի ստեղծման գաղափարի շուրջ, համազգային դրական ընտրասերման կիրառում բոլոր ասպարեզներում, և ի վերջո մրցունակ պետական կառավարման համակարգի մշակում»:

Հիշեցնենք, սույն թվականի մարտի 4-6-ը Գերմանիայի Դույսբուրգ քաղաքում, Եվրոպայի Հայերի Համագումարի նախաձեռնությամբ, կայացավ՝ հայության հիմնահարցերին նվիրված գիտահետազոտական խորհրդաժողով՝ «ՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՎԱՐՏԻՆ» ընդհանուր խորագրի ներքո, որում զեկույցներով հանդես եկան եվրոպահայ տարբեր համայնքների ներկայացուցիչներ:

 

Եւրոպայի Հայերու Համագումար

Տեղեկատվական բաժանմունք

 

09 Մարտի 2016թ.


Առնչվող նյութեր
1. Հ.Բ.Ը.Միութեան կալուածի վաճառման համաձայնագրի վերջին զարգացումները քննարկվել են Կանադայի թեմի անդամական ժողովում
2. Շտուտգարտում կայացան 8-րդ Հայ Մշակույթի Օրերը. բացառիկ ելույթներ եւ շնորհանդեսներ
3. Հայաստանին նվիրված ֆորում գերմանական Կարլսրուե քաղաքում
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Գերմանիայի Հալլեի համալսարանի «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառում
6. Կեղծիքներով ձևավորված եւ ժողովրդի իղձերին դեմ կանգնած «Ազգային Ժողովը» որքան շուտ պետք է լուծարվի:-Եվրոպայի Հայերի Համագումար
7. Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
8. Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանի այցը Մանհայմ քաղաք
9. «Նոր Հայաստան, նոր սփյուռք» համաժողովի հայտարարությունը
10. Կայացավ Եվրոպայի հայերի համագումարի «Նոր Հայաստան, նոր Սփյուռք» նշանաբանով Խորհրդաժողովը

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: