ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
24 հունիսի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարություն Խաչատրյանի «ՓԱԿՈՒՂԻ» ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան այսօր

10 սեպտեմբերի, 2017 | 15:13

Մեկ տարվա սպասումից, համաշխարհային պրեմիերաներից  ու ցուցադրություններից հետո՝ Հարություն Խաչատրյանի «ՓԱԿՈՒՂԻ» («Deadlock») ֆիլմի համացանցային ՊՐԵՄԻԵՐԱՆ webtv.am մշակութային ինտերնետ հեռուստատեսությամբ, հայաստանյան և միջազգային առաջատար մեդիա ռեսուրսներով: Կենտրոնական Եվրոպայի ժամանակով /Պրահա/ այսօր՝ սեպտեմբերի 10-ին երեկոյան ժամը  18.00-ին, իսկ Երեւանի ժամանակով՝ 20.00-ին։ 

Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել նաեւ մեր կայքէջում՝ orer.eu -ում՝ ստորեւ ներկայացված հղմամբ։ 

Հարություն Խաչատրյանի «Փակուղի» ֆիլմի  համաշխարհային պրեմիերան կայացել է Շվեյցարիայում՝ Նիոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: ֆիլմի ասիական պրեմիերան կայացել է Իրանի  «Ֆաջր», ամերիկյան պրեմիերան՝ Նյու Յորքի Սիրակյուզի, համառուսաստանյան պրեմիերան՝ Մոսկվայի 38-րդ միջազգային կինոփառատոների շրջանակներում:

«Փակուղու» հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմը ցուցադրվել է նաև «Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրում:

Ռումինիայի «Մեկ աշխարհ» մարդու իրավունքների վավերագրական ֆիլմերի 10-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղին» առաջադրվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

Սոֆիայի 21-րդ միջազգային կինոփառատոնում «Փակուղի»-ն ներկայացվել է «Պրեմիերաներ» արտամրցութային ծրագրում:

Ֆիլմն ունեցել է նաև  համաշխարհային այլ կինոպրեմիերաներ: «Փակուղին» ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ քաղաներում, փառատոններում և ահա մեկ տարի անց ֆիլմի արտադրությունից և համաշխարհային շրջապտույտից հետո կայանում է ֆիլմի համացանցային մեծ պրեմիերան:

Այս ընթացքում Հարություն Խաչատրյանի ֆիլմերի ընտրանին ցուցադրվել է Բեռլինի Մաքսիմ Գորկու անվան թատրոնում, որի կազմակերպիչն ու համադրողն էր աշխարհահռչակ կինօպերատոր և ռեժիսոր Ֆրեդ Քելեմենը:

Ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ են կազմակերպվել Ռուսաստանի՝ «Հայելի», Փարիզի «Evropa Akt Film», Բանգալորի (Հնդկաստան), Ռեյկավիկի (Իսլանդիա) «Stockfish», Վառնայի, Բաթումիի, Թբիլիսիի և բազմաթիվ այլ միջազգային կինոփառատոների շրջանակներում:

Հարություն Խաչատրյանն արժանացել է նաև մի շարք պատվո մրցանակների որոնցից առավել հիշատակելի են՝  «Սուրբ Գևորգ»-ը (Մոսկվայի միջազգային կինոփառատոն), «Պրոմեթևս»-ը (Թբիլիսիի միջազգային կինոփառատոն)  և «Ոսկե փիղ»-ը (Ռուսաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիա):

«Փակուղի» ֆիլմը մի մարդու մասին է, որը 1990-ական թվականներին շահում է «բաղձալի» «Գրին քարտը» և ընտանիքով մեկնում Միացյալ նահանգներ:

Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և «Փակուղի» ֆիլմում ներկայացրել նրա ընտանիքի և կյանքի տարբեր հանգրվանները:

«Փակուղին» հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմն է:

Ֆիլմն ուղիղ հեռարձակմամ կարող եք դիտել Պրահայի ժամանակով ժամը 18.00-ին այստեղ՝


Առնչվող նյութեր
1. Հայտնի են «Ոսկե ծիրան» Երևանի 15-րդ միջազգային կինոփառատոնի մրցույթային և ոչ մրցութային ծրագրերը
2. Վախճանվել է օսկարակիր չեխ կինոռեժիսոր Միլոշ Ֆորմանը
3. Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ. ապրիլի 12, Երեւան
4. Լևոն Աթոյանց. «Կինոն գեղանկար է, էկրանը` կտավն է, իսկ օպերատորը` նկարիչը»
5. Աջակցեք Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմին
6. Կատրին Դենյովը ժամանեց Պրահա՝ ստանալու Ֆեբիոֆեստի գլխավոր մրցանակը՝ ,,Քրիստիան,,ը
7. «Ժխտման ճարտարապետները» վավերագրական ֆիլմի պրեմիերան Երեւանում. պետական պարգեւներ պրոդյուսերներին
8. ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆԻ ԿԻՆՈԱՐՎԵՍՏԻ ՉԵԽԱԿԱՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԸ. ՆՈՐ ԳՆԱՀԱՏԱԿԱՆՆԵՐ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՇԵՄԻՆ
9. Պատվո շքանշան Արտավազդ Փելեշյանին. 80-ամյակի հոբելյանը օպերային թատրոնում
10. Արսեն Աղաջանյանը՝ ,,Լավագույն ռեժիսոր,, Մյունխենի կինոփառատոնում

Մեկնաբանություն

© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: