ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
14 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարություն Խաչատրյանի նոր՝ «ՓԱԿՈՒՂԻ» ֆիլմի համաշխարհային պրեմիերան սկսվում է շվեյցարական Նյոն քաղաքից

19 ապրիլի, 2016 | 09:34

Harutyun Khachatryan«Ոսկե ծիրան» կինոփառատոնի հիմնադիր տնօրեն, ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանի նոր ֆիլմի՝ «Փակուղի» (Deadlock)  համաշխարհային պրեմիերան  տեղի կունենա այսօր  Շվեյացարիայում՝  Նյոն քաղաքի «Vision du Reel» ﬕջազգային կինոփառատոնի շրջանակում: 

«Vision du Reel»-ը հեղինակային վավերագրական կինոյի  ամենահայտնի և նշանավոր կինոփառատոներից մեկն է, որը հիմնադրվել է 1969 թվականին:  

Այդ փառատոնը Հարություն Խաչատրյանի կենսագրության մեջ կարևոր նշանակություն ունի.
«Կոնդ» ֆիլմը 1988 թ-ին փառատոնում արժանացել էր ժյուրի հատուկ հիշատակմանը, իսկ «Սպիտակ քաղաք» ֆիլմը 1989թ-ին արժանացել էր «Արծաթե սեստերցի» հեղինակավոր մրցանակին: Այդ փառատոնում էր տեղի ունեցել նաև հեղինակի նախորդ ֆիլմի՝ «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձի» համաշխարհային պրեմիերան:

«Փակուղի» ֆիլմը Լևոն անունով ինժեների մասին է, որը 1990ականների Գրին քարտ շահեց և ընտանիքով մեկնեց Ամերիկա: Հարություն Խաչատրյանը շուրջ 25 տարի հետևել է իր հերոսին և մի ֆիլմում ներկայացնում է նրա կյանքի և ընտանքի հետ հարաբերություն տարբեր հանգրվանները: «Փակուղին» հանդիսանում է հեղինակի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» շարքի երկրորդ ֆիլմը:

«Փակուղի» ֆիլմի ասիական պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին Իրանի  «Ֆաջր» ֆիլմերի միջազգային կինոփառատոնում և հայաստանյան պրեմիերան՝ ապրիլի 29-ին Երևանում՝ Մոսկվա կինոթատրոնում:


Առնչվող նյութեր
1. Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
2. Անդրան Աբրահամյանը ճանաչվեց Լավագույն ռեժիսոր ՙՖամուֆեստ՚ կինոփառատոնում
3. Սարիկ Անդրեասյանի «Չներվածը» ներկայացվեց Պրահայի հանդիսատեսին
4. Բեռլինում վախճանվել է կինոբեմադրիչ Դոն Ասկարյանը
5. Նարինե Գրիգորյանը՝ Լավագույն դերասանուհի ,,Կինոշոկ,, կինոփառատոնում
6. Նախագահը ծանոթացել է եւ աջակցել Հայկական կինոթանգարանի ստեղծման ծրագրին
7. ,,Ոսկե ծիրանն,, ու հայաստանյան իրականությունը՝ ըստ Արսինե Խանջյանի
8. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
9. Մարուշա Մայերը ,,Իվան,, ֆիլմում, որն անցնում է ազգայինի սահմանները. Ոսկե ծիրան
10. ՈՍԿԵ ԾԻՐԱՆ. Հայաստանի վարչապետի մրցանակ ՍինեՄիտք ծրագրի երկու նախագծերին

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
2.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
3.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
4.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
5.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
6.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
7.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
8.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
9.Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահին
10.Դեսպան Էդգար Ղազարյանի և գործընկերների հրաժեշտի պաշտոնական արարողություն Լեհաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի կողմից
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: