ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
18 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարյուր հայտնի հայեր գործարկում են «Ապագայի մասին, որն առանց անցյալի չի լինում» նախագիծը

17 ապրիլի, 2015 | 00:04

armenia-futuraԱպրիլի 16–ին մեկնարկում է Հայոց ցեղասպանության 100–րդ տարելիցին նվիրված «Ապագայի մասին, որն առանց անցյալի չի լինում» հիշատակի նախագիծը, Facebook սոցցանցի իր էջում տեղեկացրել է ABBYY ընկերության համահիմնադիր Դավիթ Յանը,գրում է «Նովոստի-Արմենիա»-ն:

Նախագիծը նախաձեռնել են հարյուր հայտնի մարդիկ, որոնց թվում են Գոռ Նահապետյանը, Արտակ Հովհաննիսյանը, Նարինե Աբգարյանը, Արամ Գուշչյանը, Սարգիս Բադալյանը, Մեցո Իգիթյանը, Արեգ Զաքոյանը, Կարինե Ֆիրյանը, Աշոտ Մկրտչյանը, Մնացական Կարապետյանը, Արթուր Հարությունյանը, Արսեն Աղաջանյանը։

«Հիշողությունը կարող է ճանապարհ բացել դեպի հաշտեցում։ Դա ցուցադրում է Գերմանիայի հարաբերությունները Իսրայելի և Եվրոպայում նրա հարևանների հետ, որոնք անցել են անասելի տառապանքների միջով նացիստական օկուպացիայի տարիներին», – նշում է նախագծի նախաձեռնողները։

«Մեծացել է հայերի չորրորդ սերունդը, ովքեր ծնվել են ցեղասպանությունից հետո։ Մենք ցրվել ենք տարբեր երկրներով, խոսել տարբեր լեզուներով…դժվարությունները չեն կոտրել մեր կամքը։ Եղել և մնում ենք ստեղծագործ ժողովուրդ», – նշում են ArmeniaFutura նախագծի ստեղծողները։

Նախագծի շրջանակում նկարահանվել է «Կյանք, որը չապրեցինք» ֆիլմը, որը կցուցադրվի  НТВ և «Դոժդ» հեռուստաալիքներով, կտեղադրվի մոտ 200 ցուցանակ Մոսկվայի կենտրոնում, mail.ru–ի մեկնարկային էջում կտեղադրվի ցեղասպանության խորհրդանիշ անմոռուկը, ինչպես նաև կհրատարակվի Մարկ Արենի «Վիլլա Էվրար» գրվածքը, որը ներկայացնում է այն տարիների ողբերգական պատմությունը, որոնք Կոմիտասը ստիպված էր անցկացնել Էվրար ֆրանսիական  բուժարանում։

ArmeniaFutura նախագիծը ստեղծվել է բազմաթիվ մարդկանց աջակցության շնորհիվ, ովքեր հավատացել են հասարակական նախագծերի ստեղծման հնարավորությանը, որոնք իրականացվում են կոլեկտիվ ներդրման, հովանավորության և համահեղինակության հաշվին։

Նախագծի մասնակից գործընկերներն իրենց առաքելությունն են համարում աջակցել և առաջ մղել մշակութային, կրթական և սոցիալական նախագծերը, որոնք ուղղված են հայկական մշակութային ժառանգության զարգացմանն ու ժամանակակից և պրոգրեսիվ հասարակության հիմունքների ձևավորմանը։

ArmeniaFutura–ն հարթակ է հայրենասիրական, մարդասիրական և քաղաքացիական պատասխանատվության արժեքների իրագործման համար` հանուն համընդհանուր խաղաղության և բարգավաճման։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։

http://armeniangenocide100.org/


Առնչվող նյութեր
1. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նոր տնօրեն է ընտրվել Հարություն Մարությանը
2. ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԱՐՁՅԱԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ Է
3. Ծայրահեղականության, խտրականության և ատելության միտումները ցնցում են միջազգային օրակարգը. Զոհրաբ Մնացականայան
4. Ջորջ Բարսեղյանի եզակի նվիրատվությունը Հայոց ցեղասպանության թանգարանին
5. Գերմանիայի կանցլերը ծաղկեպսակ դրեց ցեղասպանության հուշակոթողին եւ եղեւնի տնկեց Ծիծեռնակաբերդում
6. Կոստադին Բոնեւի ցեղասպանության մասին ֆիլմը ,,Ոսկե ծիրան,,ում
7. ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ-ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ՇՈՒՐՋ ՍՏԵՂԾՎԱԾ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
8. Թերեզինում բացվել է «Հոլոքոստ. ոչնչացում, ազատագրում, փրկություն» խորագրով ցուցահանդեսը
9. Սա մշակութային ցեղասպանություն է. Չեխական թերթը Թուրքիայում հայկական ժառանգության մասին
10. Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ Շվեյցարիայում

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
2.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
3.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
4.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
5.Րաֆֆի Հերմոն Արաքսին՝ սփյուռքի նախարարության պատվոգիր
6.Ռումինիա. Գալաց քաղաքի Ս. Աստվածածին հայոց եկեղեցու 160 ամյակը նշվեց մեծ շուքով
7.Արեւմտյան Հայաստանի Ազգային ժողովի (Խորհրդարանի) 2-րդ գումարման պատգամավորների ընտրությունները կայացան. 101 պատգամավոր 45 երկրից
8.Փարիզում սփյուռքի նախարարության և «Հայասա» ֆեդերացիայի միջև ստորագրվեց հուշագիր
9.ՀՀՇ-ի, ՀՀԿի ճանապարհով չգնաք, որպեսզի բումերանգի պես այն չխփի պետությանը. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ ՔՊ-ին
10.Նիկոլ Փաշինյան. Մենք մեզ համար ազգովի բացել ենք երազանքները կյանքի կոչելու ժամանակաշրջան
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: