ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
20 սեպտեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

Հարձակում Նոր Ջուղայի Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանի վրա

25 սեպտեմբերի, 2017 | 19:35

Սուրբ Ամենփրկիչ վանքի եկեղեցին

Հաղորդագրութիւն

Ուրբաթ՝ թւականիս սեպտեմբերի 22-ին, երբ Հայաստանից Նոր Ջուղա էին ժամանում Հայաստան-Սփիւռք համահայկական խորհրդաժողովին մասնակցած Սպահանի Հայոց Թեմի պատւիրակութեան անդամները, այդ թւում Թեմական Խորհրդի ատենապետ Վարուժ Մինասեանը, վերջինս գիշերւայ ժամը 10-ի սահմաններում իր բնակարանի մուտքի առջեւ յարձակման է ենթարկւում անյայտանձանց կողմից, ովքեր մահակով եւ սուր զէնքով վիրաւորւում են նրան եւ դիմում փախուստի:

Մինչ այդ յանցագործները փորձումեն յարձակւել նաեւ Առաջնորդարանի ինքնաշարժի վրայ, որը Վարուժ Մինասեանին բնակարան էր տեղափոխում: Նշենք որ նոյն ինքնաշարժով տեղափոխւելիս է եղել նաեւ թեմիս թեմակալ Առաջնորդ գեր. Տ. Սիփան Ծ.Վրդ. Քեչեջեանը, այդուհանդերձ հակառակտարածւած լուրերի, Հայր Սուրբը եւ վարորդը յարձակման թիրախ չեն դարձել եւ նրանց ու ինքնաշարժին որեւէ վնաս չի պատճառւել:

Վարուժ Մինասեանը անմիջապէստեղափոխւել է հիւանդանոց եւ կատարւել են առաջին օգնութեան եւ միւս բուժումները: Նրա առողջական վիճակն այժմ գոհացուցիչ է եւ նա այսօր դուրս է գրւել հիւանդանոցից ու տեղափոխւել է իր բնակարան:

Կատարւած յանցագործութեան կապակցութեամբ յարուցւել է դատական գործեւ դէպքի հանգամանքները պարզելու համար ընթանում է հետաքննութիւն՝ պատկան մարմինների կողմից, որոնց միջոցով որոշ բացայայտումներ կատարւել են, սակայն քննութեան ընթացքը չխանգարելու նպատակով առայժմ հրապարակումներ չեն կատարւում:

Թեմիս Թեմակալ Առաջնորդը, ժողովականութիւնը եւ մարմինները դատապարտելով այս եւ նման օրինակ յանցագործ արարքները, յայտնում են որ անհրաժեշտ է չտրւել որոշ լրատւամիջոցների տարածած սխալ եւ անստոյգ տեղեկութիւններին եւ մեկնաբանութիւններին,եւ որ հարկաւոր է սպասել մինչեւ քննութեան ընթացքի աւարտը, որպէսզի հնարաւոր լինի ճշգրիտ տեղեկութիւններ փոխանցել հանրութեանը:

 

Դիւան Ազգային Առաջնորդարանի

Սպահանի Հայոց Թեմի Ս. Ամենափրկիչ Վանք

Նոր Ջուղա- Սպահան

25 սեպտեմբերի 2017 թ.

 

 

ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ

Այսու գրով յանուն Սպահանի հայոց թեմի եւ Անձնապէս դատապարտում ենք օրեր առաջ՝ թւականիս 22 սեպտեմբերի կատարւածը, որը նպատակ ունէր ոչ միայն խոշտանգել թիրախ դարձած Թեմական խորհրդի ատենապետին, այլեւ պղտորել պատկերն ու վերացնել անդորրը երկրի համակարգի:

Լիայոյս ենք, որ հետաքննութիւնները երեւան կը բերեն ճշմարտութիւնը եւ վերականգնելու են թեմիս անդորրը։

ՍԻՓԱՆ Ծ. ՎՐԴ. ՔԷՉԷՃԵԱՆ

Առաջնորդ Սպահանի հայոց թեմի

 Հաղորդագրութիւն

Խոր ցաւով եւ ընդվզումով իմացանք անմարդկային եւ խիստ դատապարտելի այն յարձակումը, որ կատարւեց մի քանի օրեր առաջ, Նոր Ջուղայի մեր առաջնորդ Հայր Սուրբի եւ նրա մեքենայի վրայ եւ ազգային կառոյցի ականաւոր ազգայիններից պրն. Վարուժան Մինասեանի վրայ, ծանրօրէն վիրաւորելով նրան:

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում, որտեղ խաղաղութիւնն ու համատեղ գոյակցութիւնը կազմում են առանցքը մեր կեանքի, նման արարքները խիստ կերպով դատապարտելի են եւ անընդունելի. մենք վստահ ենք, որ պատկան մարմինները անհրաժեշտ միջոցներ ձեռք կառնեն առաջն առնելու նման դէպքերի եւ արժանի պատիժ կը տան մեր երկրի խաղաղութիւնն ու քաղաքացիների ապահովութիւնը խաթարողներին:

Դիւան ազգային առաջնորդարանի

Թեհրանի հայոց թեմի

Ըստ Թեհրանի Արաքս պարբերականի,  հարձակվողների երեք հոգանոց խումբը, (ծածկած երեսներով), ջարդել են Վարուժի ոտքը, դանակահարել նրան ու ծանր վիրավորել ձեռքերը։ Մահակներով և մետաղյա իրերով հարվածել,  ջարդել ենապակիները, կոտրել ու ծակծկել են մեքենան։Հարձակման պահին  Սպահանի թեմիառաջնորդ՝ Տ. Սիփան վրդ. Քեչեջյանը ինքնաշարժի մեջ է եղել,  բայց նրան չեն վնասել։

Ըստ Նոյյան տապանի,  հարձակումը տեղի է ունեցել Վարուժի տան դիմաց, երբ Թեմականի մեքենայով  նրան տուն են հասցրել։ Հարձակվողները ոչ մի  իրեղենչեն գողացել և  թիրախավորել են միայն Վարուժի անձը։

Հատկանշական կետն այն է, որ Վարուժ Մինասյանը և Հայր Սուրբը նոր էին վերադարձել Հայաստանից ու Թեհրանից մեկնել Սպահան։ Մինասյանը և Առաջնորդը փոխելով Երևանից՝ Թեհրան իրենց վերադարձի տոմսի թվականը,  շուտ էին վերադարձել Հայաստանից, պատճառաբանելով՝ Իրանում դպրոցների վերաբացմանը իրենց ներկա լինելու անհրաժեշտությունը։ Ուստի  այն տպավորությունը կա, որ հարձակման կազմակերպողները  լավատեղյակ են եղել նրանց վերադարձի մանրամասնությունների և  Վարուժ Մինասյանի  տան հասցեի մասին։

Հարձակվողները արծաթագույն ՛՛Փեժո՛՛ (Peugeot) ինքնաշարժով փախուստի են դիմել վայրից և Վարուժանը ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց։ Ոստիկանությունը հետաքննություն է սկսել դեպքի մասին։

Հարձակվողների երեսների ծածկված լինելը, ավելի է շեշտադրում,  հարձակվողների ծանոթ լինելու հավանականությունը։


Առնչվող նյութեր
1. «ՈՎ ՄԱՐԴԿԱՅԻՆ ԱՐԴԱՐՈՒԹԻՒՆ…» ԹՈՒՐՔԻԱՆ «ՄՏԱՀՈ՜Գ» Է ԿՈՏՈՐԱԾՆԵՐՈՎ…
2. Նախիջևանի սահմանը՝ Հայաստանի դեմ երկրորդ ճակատ. քննարկումներ Երեւանում
3. Անդրանիկ Խեչումյան՝ Հայ-Իրանական բարեկամության դրոշակիր
4. ԲՈԼՏՈՆԵԱՆ «ՀԱԿԱԻՐԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԷԶԸ»…
5. Իրանցի արդյունաբերողներն ու գործարարները մեկ հարկի տակ․ Երևանում բացվեց Իրանի Ալբորզ նահանգի արտադրանքների առաջին ցուցահանդեսը
6. Տեսակետ Իրանից. Վեցնյակից դուրս գալու Թրամփի արկածները…
7. ԻՐԱՆ. ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԿՐՔԵՐԻ ՀԱՆԴԱՐՏԵՑՄԱՆ ՆԱԽԱՆՇԱՆՆԵ՞Ր…
8. ԻՐԱՆԻ ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ՈՒ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ…
9. Իրանական Յալդայի տոնը նշվեց Հայաստանում
10. ԻՐԱՆԻՆ ՈՒ ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՀԱՒԱՍՏԻԱՆԱԼՈՒ ԲԱՔՒԻ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԸ…

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Հայաստանի և Էստոնիայի հարյուրամյակներին նվիրված համերգ Տալլինում
2.Հայկական տոներին նվիրված համերգ Հռոմում.
3.Սեւան Քէլէշեանը կամրջում է հայաստանցուն եւ սփյուռքահային. «Ի՞նչ Կ’ըսեմ, Ի՞նչ Կ’ըսես» հարղորդումը եթերում
4.Երկարամյա դադարից հետո Եպիսկոպոսական Պատարագ մատուցվեց Բուրգասի Ս. Խաչ եկեղեցում
5.Էստոնիա. Քննարկվել է հայ-էստոնական թվային ֆորում անցկացնելու գաղափարը
6.Լեհաստանի Զամոշչ քաղաքում բացվել է հայկական խաչքար և տեղի են ունեցել մի շարք մշակութային միջոցառումներ
7.Ին՞չ եփել այսօր՝ քաղաքական կաթսայում. հայացք Երեւանից
8.Աշխարհում յուրաքանչյուր 5 վայրկյանը մեկ 15 տարին չլրացած երեխա է մահանում. ՄԱԿ-ի զեկույց
9.Բուլղարահայ նկարիչ Բեդիգ Բեդրոսյանի հուշարձանը Սիլիստրայում
10.Լոնդոնի Թագավորական քոլեջում փորձաքննվել է ՀՀ Չինաստանի «Մետաքսի ճանապարհին» միանալու ռազմավարությունը` հայ գիտնականի մասնակցությամբ
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: