ԵՎՐՈՊԱԿԱՆ ԱՆԿԱԽ ԱՄՍԱԳԻՐ
ՀՐԱՏԱՐԱԿՎՈՒՄ Է 1999թ. ՊՐԱՀԱՅՈՒՄ
15 նոյեմբերի, 2018
Կյանքը գնում է, ՕՐԵՐՆ են մնում     Život běží, DNY zůstávají.     Life passes, DAYS remain     Жизнь проходит, ДНИ остаются

ՀԱՐԻՒՐԱՄԵԱԿԻ ՀԱՄԵՐԳ ՀԱՅԿ ԻՒԹԻՒՃԵԱՆԻ ԽՄԲԱՎԱՐՈՒԹԵԱՄԲ ԿԻՊՐՈՍԻ ՄԷՋ

31 հոկտեմբերի, 2015 | 20:51

Haik Utijian2www.artsakank.com.cy – 30/10/2015 – Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակի Կիպրոսի Ոգեկոչման Յանձնախումբի ծրագրած ձեռնարկներու ծիրէն ներս, Հոկտեմբեր 22-ին եւ 23-ին, տեղի ունեցան համերգներ, մասնակցութեամբ Կիպրոսի Սիմֆոնիք Նուագախումբին, խմբավարութեամբ՝ կիպրահայ տաղանդաւոր եւ աշխարհահռչակ մաեսթրօ Հայկ Իւթիւճեանի։

Առաջինը տեղի ունեցաւ Հինգշաբթի 22 Հոկտեմբերին, Պաֆոսի «Պալիա Իլեքտրիկի» մշակութային կեդրոնին մէջ, իսկ երկրորդը՝ Ուրբաթ 23 Հոկտեմբերին, Նիկոսիոյ «Բալլաս» թատրոնին մէջ, որ ծայրէ ի ծայր լեցուած էր արուեստասէր հանրութեամբ։

Յայտագիրը կը պարունակէր 23 լարային նուագարաններու համար յօրինուած՝ Ռիչըրտ Ստրաուսի «Metamorphosen» ստեղծագործումը, որ կը սգայ Բ. Աշխարհամարտի պատճառած աղէտը, ինչպէս նաեւ՝ Սուրբ Պատարագէն հատուածներ, Կոմիտասի դաշնաւորումով, որոնք 60ական թուականներու վերջաւորութեան, Զարեհ Սահակեանցի արհեստագիտական միջամտութեամբ, վերածուած են նուագախմբային հատուածներու։

Լարային նուագարաններու համար պատրաստուած Սուրբ Պատարագը կը համարուի հայկական երաժշտութեան գեղեցկութեան եւ արտայայտութեան լաւագոյն օրինակը։ Ան կ’ընդգրկէ եկեղեցական աւանդական մեղեդիներ, որոնք տարածուած եւ սրբացուած են Haik Utijianդարերու ընդմէջէն, երկրպագութեան միջոցաւ։

Մաեսթրօ Իւթիւճեան ինքզինք գերազանցեց, ճարտարօրէն ղեկավարելով Կիպրոսի Սիմֆոնիք Նուագախումբը, իր ճկուն ճպոտի շարժումներով, հասցնելով նուագախումբի մեկնաբանութիւնը իր գագաթնակէտին, միեւնոյն ժամանակ հրամցնելով կիպրահայ եւ ընդհանրապէս՝ կիպրացի հանրութեան, հազուագիւտ եւ իմաստալից մեկնաբանութիւն մը ըմբոշխնելու մենաշնորհը։


Առնչվող նյութեր
1. ՊՐԱՀԱ. Բրշ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի դասախօսութիւնը Ստրահովի վանուց ցուցահանդէսէն
2. Դասախոսություն Ստրահովի գրադարանում
3. Սփյուռքի նախարարը հանդիպել է Կիպրոսի Հանրապետության նախագահի արտերկրյա և հումանիտար հարցերով հանձնակատար Ֆոտիու Ֆոտիսի հետ
4. Գրախոսական. Արամ Քերովբեան. Ձայն յանապատի. եկեղեցական երաժշտութեան բարեկարգումը ԺԹ. դարու վերջաւորութեան
5. Միացեալ Նահանգաց Խորհրդարանի Գրադարանի (Library of Congress) մէջ տեղի ունեցած բացառիկ գիտաժողովը
6. Պրահայի Գարնանային Միջազգային Երաժշտական Փառատօնի Եզրափակիչ համերգը
7. «Եկեղեցեաց Գիշեր» նշուեցաւ Պրահայի մէջ. Դր. Հայկ Սրկ. Իւթիւճեանի այցը Ս. Ղազար
8. Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը հանդիպեց սփյուռքի նախարարին
9. Չեխահայությունը նշեց Ապրիլի 24-ը. Երթ, ժամերգություն եւ համերգ
10. ՀԱՅԱՍՏԱՆԻ, ԿԻՊՐՈՍԻ ԵՎ ՀՈՒՆԱՍՏԱՆԻ ՄԻՋԵՎ ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆԴԻՊՈՒՄ

Մեկնաբանություն

Վերջին լուրեր
1.Նիդերլանդներ. Վերաքննիչ դատարանը անփոփոխ է թողնում թուրք ազգայնամոլ Իլհան Աշկինի դեմ վճիռը
2.Գարեգին Բ- Նիկոլ Փաշինյան հանդիպում Մայր Աթոռում
3.Ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտը շարունակում է ՏՏ ոլորտում հաջողություններ գրանցել…
4.Արման Նուռի անհատական մեծ ցուցահանդեսը Վենոզայում
5.Հայաստանի դպրոցներում կներդրվի Աշխարհատեղեկատվական համակարգը
6.Նախագահը ցանկալի է համարել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մասնակցությունը Գյումրիում պատմամշակութային արժեքների պահպանմանն ու վերականգնմանը
7.Լեհահայոց հոգևոր հովվությունը ներառվում է Ուկրաինայի հայոց թեմի առաջանորդի հոգևոր իրավասության ներքո
8.Յուրի Վարդանյանի հուղարկավորությունը Կոմիտասի պանթեոնում
9.«Մենք սպասում ենք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ լավագույն ընտրություններին». Պյոտր Սվիտալսկին:
10.Չեխական «Դոմեստիկ» ֆիլմը կցուցադրվի Երեւանում
Դիտել բոլորը
© ORER.CZ 2003-2012, ORER.EU 2012-2018
Մեջբերումներ անելիս հղումը OՐԵՐԻՆ պարտադիր է:
Կայքի նյութերի մասնակի կամ ամբողջական հեռուստա-ռադիոընթերցումն առանց հղման արգելվում է: